Դրա ողբերգական վկայությունն են կտրված գլուխները, խոշտանգված ծերունիները, դպրոցի ճանապարհին սպանված երեխան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հայտարարությանը: «Մամեդյարովը հայտարարել ա, որ Ադրեջանը պատրաստ ա ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունն ու տալ լայն ինքնակառավարման հնարավորություն: Կարծում եմ ճիշտ կլինի, եթե մեր ԱԳՆ-ն արագ արձագանքի, ասելով, որ ընդամենը երկու տարի առաջ ապրիլյան քառօրյան ցույց ա տվել, թե Ադրբեջանը ինչպես ու ինչքան ա պատրաստ ապահովել Ղարաբաղի անվտանգությունը: Դրա ցավալի ու ողբերգական վկայությունն են կտրված գլուխները, խոշտանգված ծերունիները Թալիշում, և Մարտունիում դպրոցի ճանապարհին սպանված երեխան»,- գրել է նա:
