«Արայիկ Խանդոյանի մահվան մեջ մեղավոր են ոստիկանները և բժշկական ոչ պատշաճ միջամտությունը». Ժ. Սեֆիլյան
«Արայիկ Խանդոյանի մահվան մեջ մեղավոր են ոստիկանները և բժշկական ոչ պատշաճ միջամտությունները: Բժշկական բազմաթիվ հետազոտություններ մեզ ապացուցում են, որ Արայիկի նկատմամբ դատարանի նկուղում տեղի ունեցած խոշտանգումը ունեցել է մեծ ներգործություն նրա կյանքի կարճացման վրա: Ովքեր մեղք են գործել, հանցանք են գործել, պիտի պատասխան տան»,- այսօր հրավիրած ամփոփիչ ասուլիսում հատարարել է «Սասնա Ծռեր» կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը։ Այնուհետև տեղեկացրել է, որ իրենց կուսակցությունը մասնակցելու է երկրի զարգացման գործում ոչ միայն որպես արտախորհրդարանական ուժ, այլ նաև խորհրդարանական, քանի որ լսումներ են լինելու:
