ԻՊ-ն ահաբեկիչներ պատրաստելու գործարան է հիմնել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Եվրոպայում ահաբեկիչներ պատրաստելու կոնվեյեր է ստեղծել, գրում է The New York Times-ը։ Պարբերականը նշում է, որ Եվրամիությունում ապրող մուսուլմաններին ակտիվորեն հավաքագրելը սկսվել է 2012-2013 թվականներին, իսկ 2014 թվականին այդ «գործարանը» գործարկվել է։ Սակայն երկար ժամանակ ԵՄ պաշտոնյաները հրաժարվում էին նկատել նրանց գոյության ակնհայտ նշանները՝ հայտարարելով, որ ԻՊ-ն «Ալ-Քաիդայի» աննշան շառավիղն է։ «Այն ամենևին էլ անսպասելիորեն վերջին կես տարում չի հայտնվել։ Նրանք մտածում էին հարձակումներ իրականացնել այլ երկրներում՝ 2012 թվականին Սիրիայում խմբավորման տեղակայման պահից ի վեր»,-ասում է ԱՄՆ հետախուզության նախկին ղեկավար Մայքլ Ֆլինը։ Բացի այդ, պարբերականը մեջբերում է անում ԻՊ-ի 29-ամյա գրոհային Ռեդա Համեի ցուցմունքից։ Եվս 21 ծայրահեղականների հետ նա ձերբակալվել էր Ֆրանսիայում։ Համեն պատրաստվել էր, սակայն չէր հասցրել ահաբեկչություն իրականացնել։ «Դա իրական գործարան է։ Նրանք անում են հնարավորը՝ Ֆրանսիային կամ Եվրոպայում ինչ-որ այլ վայրի հարված հասցնելու համար»,-ասել է նա հարցաքննության ընթացքում։
