«Թավշա հեղափոխությունը», փաստորեն, ամբոխացրեց զանգվածներին ու հունվեյբինացրեց երիտասարդական շրջանակներին/տեսանյութ/

Հայաստանում մայիսից հաստատվել է ամբոխի իշխանություն: Նախորդ իշխանությունը մերժելի էր, իսկ նորը՝ «փողոցային»: Ու դժվար է ասել, թե «փողոցից» դեպի ուր կգնա փաշինյանական իշխանությունը (սիմպտոմները լավատեսության հիմքեր, ցավոք, դեռ չեն տալիս): Հայտարարվում է, թե իբր մեզանում ուղղակի դեմոկրատիա է հաստատվել, բայց դա բլեֆ է: Օխլոկրատիան (ամբոխավարությունը) ոչ մի կապ չունի դեմոկրատիայի հետ՝ լինի այն ուղղակի կամ անուղղակի: Արդեն իսկ տեսանելի է, թե ինչ մեթոդներով է Փաշինյանը փորձելու իրացնել իր քաղաքական մենաշնորհը և «անցումային արդարադատությունը»: Մեթոդներն այդ նոր չեն: Դրանք եղել են և՛ ֆրանսիական հեղափոխության ժամանակ, և՛ բոլշևիկյան Ռուսաստանում, և՛ Մաոյի Չինաստանում ու մյուս տեղերում, ուր հաստատվել է «ժողովրդի իշխանություն»: Դատելով տեղի ունեցող գործընթացներից՝ Փաշինյանը բուծել է հունվեյբինների իր խմբերին ու քսի է տալիս նրանց այս կամ այն թեմայով: Նպատակը՝ պետական ինստիտուտները «փողոցային իշխանությամբ» փոխարինելն է, սահմանադրական իրավունքի փոխարեն «փողոցի իրավունք» հաստատելը: «Թավշա հունվեյբինները» Նախ մի փոքր տեղեկանք հունվեյբինների մասին: Հունվեյբինները ստեղծվել էին Չինաստանում, այսպես կոչված, մշակութային հեղափոխության ժամանակ՝ չինական մարքսիզմի հետևորդ Մաո Ցզե Դունի կողմից: Դա դպրոցականներից և ուսանողական շրջանակներից հավաքագրված այն մարտնչող զանգվածն էր, որին Մաոյի ցզաոֆանների (ապստամբների) հետ միասին քսի էին տալիս «հակահեղափոխականների», այն է՝ Մաոյի հակառակորդների դեմ: Օգտագործվում էր «փողոցի իրավունքը» և ոտնահարվում մարդու իրավունքը: Հունվեյբիններն աչքի էին ընկնում ծայրահեղ անհանդուրժողականությամբ, ատելության քարոզով և ամենաթողությամբ: Դա ուղղորդվում էր չինական իշխանությունների կողմից: Հունվեյբինները, որոնց կարմիրգվարդիականներ էին կոչում, հիշեցնում էին Բուլգակովի «Շան սրտում» նկարագրած Շարիկովին՝ նախկին փողոցային շանը, որին «մարդամեջ» գցեց պրոֆեսորը, և որին ներքաշել էր «հեղափոխականության» մեջ Շվոնդերը: Մեր երկրի շարիկովներն ու շվոնդերները, պարզվում է, «ինքնաբուխ» հավաքներ են անում, պայքարում են «արդարության» համար և չինական հունվեյբինների ու ցզաոֆանների պես պատրաստ են օգտագործվել հանուն «թավշյա» գործընթացների: Այսինքն՝ մեզ մոտ Փաշինյանը բուծել է «թավշյա» հունվեյբիններ: Սրանք այսօր գնացել էին գլխավոր դատախազության մոտ ու տխրահռչակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից, իբր, հաշիվ էին պահանջում Մանվել Գրիգորյանի թեմայով: Բայց նրանց Մանվելը չէր հետաքրքրում: Նրանց հետաքրքրում էր տիրոջ հրահանգի կատարումը: «Ամբոխային արդարադատություն» Ինչպես հայտնի է, դատարանը որոշել է փոխել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը: Հաշվի առնելով Փաշինյանի կառավարման ոճը և հայտնի գաղտնալսումները՝ դատարանն այդ որոշումը, ամենայն հավանականությամբ, կայացրել է առնվազն Փաշինյանին տեղյակ պահելուց հետո: Փաշինյանը հայտարարում է, որ այդ որոշումն իր համար անակնկալ է եղել: Եթե մի պահ ենթադրենք, որ դա այդպես է, ապա եկեք տեսնենք, թե ի՞նչ է անում Փաշինյանը անակնկալի գալուց հետո: Նա ամեն կերպ ցույց է տալիս, որ իր սրտով չէ այդ որոշումը, որից հետո կերպարանափոխված գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անմիջապես օդում ֆիքսում է «ֆաս» հրամանը և բողոքարկում դատարանի որոշումը: Բացի այդ՝ Փաշինյանը, «ժողովուրդը վրդովված է» ծրագրի շրջանակներում, քսի է տալիս իր «թավշյա» հունվեյբիններին, որոնք փողոցային ակցիաներ են անում ու այդ ակցիաների շրջանակներում հանդիպում են «հեղափոխական» դարձած Դավթյանին՝ պահանջելով արագ կալանավորել Մանվել Գրիգորյանին: Արթուր Դավթյանը հայտարարում է, որ ինքը կիսում է բողոքավորների (իմա՝ հունվեյբինների) կարծիքը և ամեն ինչ անելու է, որ գործընթացն արագանա: Այսինքն՝ ինքն էլ է դառնում հունվեյբին՝ պաշտպանելով «փողոցային արդարադատության» հայեցակարգը (տե՛ս կից տեսանյութը): Դատախազության դիմաց տեղի ունեցածը վատ բեմադրված էժանագին թատրոն էր: Թատրոն, որի ռեժիսորը Նիկոլ Փաշինյանն էր, իսկ գլխավոր դերում մեր օրերի Վիշինսկին՝ Արթուր Դավթյանը: Ի դեպ, Վիշինսկին ՍՍՀՄ դատախազն էր 1933-1939թթ., այսինքն՝ ստալինյան ռեպրեսիաների տարիների դահիճը, որը մինչև բոլշևիկների իշխանության գալը հանդիսանում էր ցարական Ռուսաստանի դատախազը և կալանքի որոշումներ էր կայացնում բոլշևիկ հեղափոխականների դեմ: Դավթյանը նույն Վիշինսկին է, պարզապես շատ ավելի փոքր մասշտաբի: Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Դավթյանը կալանավորում էր Սարգսյանի դեմ դուրս եկողներին, իսկ հիմա նույն ձևով ծառայում է Փաշինյանին: Վերջինս հիմա օգտագործում է Դավթյանին: Այն Արթուր Դավթյանին, որը ապրիլին Նիկոլ Փաշինյանինպատգամավորական անձեռմխելիությունից զրկելու և կալանավորելու միջնորդությամբ մտել էր Ազգային ժողով: Հիմա նա դարձել է Փաշինյանի Շվոնդերը և «թավշյա» հունվեյբինների բարեկամը: Մանվել Գրիգորյանին, անշու՛շտ, պետք է դատել, եթե նրա մեղքն ապացուցվի դատարանում ու օրինական ուժի մեջ մտած դատավճիռ լինի: Խափանման միջոց փոխելը դեռ չի նշանակում նրան ազատել պատասխանատվությունից, բայց իշխանությունները դիտմամբ շիկացնում են մթնոլորտը, որպեսզի հունվեբինիզմը հիմնավորեն: Հունվեյբինական համակարգի ներդրումը նպատակ է հետապնդում «ամբոխային արդարադատության» ինստիտուտ ներդնել ու ներմուծել «ժողովրդի թշնամու» տխրահռչակ կերպարը: Նրանք, ովքեր ՀՀԿ-ի իշխանության տարիներին ծպտուն անգամ չեն հանել անարդարությունների դեմ, հիմա դարձել են հպարտ քաղաքացի ու հունվեյբին՝օգտագործվելով ներկայիս իշխանությունների կողմից: Ուշագրավն այն է, որ նույն զանգվածին մենք տեսնում ենք տարբեր ակցիաներ անելիս: Դա նշանակում է, որ այդ մարդիկ աշխատանքի են անցել այնպես, ինչպես հունվեբինները: Վերջիններս էլ Մաոյի ժամանակ Չինաստանում գործում էին իբր անկախ կառույց, բայց իրականում ուղղակիորեն կատարում էին Մաոյի հրահանգները: «Թավշա հեղափոխությունը», փաստորեն, ամբոխացրեց զանգվածներին ու հունվեյբինացրեց երիտասարդական շրջանակներին: 7or.am Կորյուն Մանուկյան

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am