Երկակի ստանդարտներ. իշխանությունը՝ փողոցային դժգոհության դեմ հանդիման

«Փաստ» օրաթերթը գրում է. «Իշխանափոխությունից հետո բավական ակտիվացել են տարատեսական սոցիալական դժգոհության դրսևորումները, լինեն դրանք գործադուլ, Կաթողիկոսի, գյուղապետի հրաժարականի պահանջ, թե մեկ այլ բան: Մի կողմից հասկանալի էր, որր երկրում կուտակված խնդիրները իշխանափոխությամբ չէին ավարտվելու և նույնիսկ համաժողովրդական հեղափոխության հաղթանակից հետո ավելի լոկալ մակարդակով դուրս էին սպրդելու դժգոհության նոր դրսևորումներ: Մեկ այլ կողմից էլ, պետք էր հեղափոխության համաժողովրդականության հանգամանքը դառնար մեկնակետ, որպեսզի իշխանությունը դուրս հաներ խնդիրների լուծումը պերմանենտ դժգոհությունների ցիկլից՝ դրանք տեղափոխելով ավելի համակարգային հուն: Այս իմաստով իշխանությունը որոշակի կաշկանդվածություն ունի, քանի որ գալով իշխանության փողոցային շարժման միջոցով՝ դժվար է մարդկանց նախատել նույն բանի համար: Մյուս կողմից էլ այդ փողոցային զանազան ակցիաները կաթվածահար են անում նոր իշխանությունների առանց այդ էլ բարդ աշխատանքը: Ինչ-որ պահից Փաշինյանն, ամեն դեպքում, փորձեց խնդրի լուծում առաջարկել՝ հորդորելով, օրինակ, գյուղապետի հրաժարական պահանջողներին ապահովել գոնե գյուղի բնակչության կեսի ստորագրությունները ու ուղարկել իրենց: Ինչպես տեսանք, սակայն, նույնիսկ ընտրություններից հետո փողոցային տարբեր դրսևորումները չեն պակասել: Ավելին, եթե սկզբում այդ դրսևորումները կրում էին հեղափոխության իներցիան, հիմա դրանք առաջանում են արդեն ընթացիկ պրոցեսների արդյունքում: Օրինակ Էջմիածնում և գլխավոր դատախազության մոտ Մանվել Գրիգորյանի կալանքից ազատման դեմ բողոքի ցույցերը: Կամ օպտիմալացման վտանգի առջև հայտնված գերատեսչությունների աշխատողների ակցիան: Այսինքն, փաստացի ունենք առնվազն երեք մոտիվ, որոնք փողոցում ու հրապարակներում տարատեսակ ակցիաների հնարավորությունը բարձրացնում են: Կուտակված ահռելի դժգոհություններ, հեղափոխության իներցիա, ընթացիկ խնդիրներ: Ընդ որում, սա՝ իշխանության ահռելի լեգիտիմության պայմաններում, ինչը արդեն իսկ տարօրինակ է: Տարօրինակ այն առումով, որ մի կողմից կան բազմաթիվ դժգոհության դրսևորումներ, թեկուզև ոչ ուղղակի հասցեագրված իշխանությանը, մյուս կողմից կա բավական մեծ լեգիտիմություն: Խնդիրը հետևաբար կամ հանրային տրամադրությունների և ընտրության արդյունքների որոշակի անհամատեղելիությունն է, կամ էլ փողոցային պայքարի՝ որպես քաղաքական պայքարի հիմնական գործիքակազմի պոպուլ յարիզացիան, որի «հաջողության» հեղինակները իշխանությունն ու Փաշինյանն են: Գուցե ժամանակին փողոցն ու հրապարակը հռչակելով որպես քաղաքական հիմնական հարթակ՝ Փաշինյանն ու կողմնակիցները փորձում էին կարճատև, պահի քարոզչական ու քաղաքական խնդիրներ լուծել: Բայց փաստացի հիմա, երբ նրանք արդեն ամբողջական իմաստով իշխանություն են, փողոցը որպես քաղաքական թիվ մեկ հարթակ հռչակելը տալիս է իր պտուղները: Հետևաբար իշխանությունը վաղ թե ուշ պետք է բախվի այս խնդրին ու դիրքորոշում հայտնի: Դիրքորոշումները, ցավոք, հակասական են: Մի դեպքում այդ դիրքորոշումն արդարացնում է ցուցարարների մոտիվացիան՝ դուրս գալ դատարանի որոշման դեմ, մեկ այլ դեպքում այդ դիրքորոշումը հեգնում է մշակույթի նախարարության աշխատակիցների հնարավոր գործադուլը: Երկակի ստանդարտները այս հարցում ավելի վտանգավոր են, քան նույնիսկ լռությունը, որովհետև փաստացի սկսում են փողոցին թելադրել իշխանության օրակարգ, սոցիալական դժգոհության մեջ դնել արհեստական չափանիշներ, որը վտանգ ունի ոչ միայն խլացնել իրական հնարավոր դժգոհությունը, որ չի համապատասխանում իշխանության օրակարգին, այլև դաշտ է բացում զանազան քաղաքական արկածախնդիրների համար, ովքեր գերազանցիկի պես կարող են յուրացնել իշխանության համար համակրելի դժգոհության ձևերն ու բովանդակությունը և դա դարձնեն, օրինակ, քաղաքական վերելքի կամ կոմերցիայի առարկա»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 94 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am