Լավ լուրեր ստացա.Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գործարարների հետ կայացած հանդիպմանը և դրա վերաբերյալ լավատեսական գրառում արել: «Այսօր նախաամանորյա հանդիպում ունեցա գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Լավ լուրեր ստացա կառուցվող գործարանների, ներդրումային ծրագրերի մասին: Ի կատար՝ 2019-ին:)»,- Facebook-ի իր էջում գրել է նա: Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ վարչապետի պաշտոնակատարի անունից Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպվել էր ընդունելություն: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել գործարարներին գալիք տոների առթիվ:
