Լուկաշենկոն շնորհավորել է Ալիևին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսով շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ, այս մասին գրում է բելառուսական naviny.by կայքը: Հայտնի է, որ իր շնորհավորական խոսքում Լուկաշենկոն Ադրբեջանն անվանել է եղբայրական երկիր՝ ընդգծելով, որ Ալիևի գլխավորությամբ Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն լծված են «ուժեղ ու անկախ պետություն» կառուցելու գործին: Բելառուսի նախագահը շեշտել է, որ երկու երկրներն ունեն դինամիկ զարգացող, բարձր մակարդակի փոխըմբռնման ու փոխվստահության վրա հիմնված հարաբերություններ:
