Վաչագան Ղազարյանի պաշտպանը բողոքարկել է
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը բողոքարկել է պաշտպանյալի կալանքի ժամկետը երկարացնելու մասին դատարանի որոշումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ պաշտպանը նշեց, որ որոշումը բողոքարկել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում: «Որոշումը ստանալուց անմիջապես 3-4 օր հետո բողոքարկել ենք»,- նշեց Հարությունյանը:
