Գողացված «Նիվա», համարանիշեր, պահեստամասեր․ ոստիկանությունն ուժեղացված ծառայության է անցել Երևանում (տեսանյութ)

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ոստիկանությունն անցել է 24 ժամյա ուժեղացված ծառայության։ Դեկտեմբերի լույս 24-ի գիշերը մայրաքաղաքը սպասարկող ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ուժեղացված ծառայության արդյունքում բացահայտվել են հանցագործության մի քանի դեպքեր։ Մասնավորապես բացահայտվել են ավտոառևանգման, համարանիշերի գողության, խանութից պահեստամասերի գողության, ավտոմեքենաներից կատարված գողությունների դեպքեր։ Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկաններն ուժեղացված ծառայություն սկսելուց առաջ հրահանգավորվել են։ Գնդի հրամանատար Արթուր Խուդինյանը ներկայացրել է ուժեղացված ծառայության նպատակները։ Պարեկայինները պետք է հասարակական կարգի պահպանությունից զատ կանխեն ու թարմ հետքերով բացահայտեն հանցագործության դեպքեր՝ արագ արձագանքելով ահազանգերին։ Կարմիր բերետավորները, «հրեշտակներն» ու Երևանի համայնքները սպասարկող պարեկային ոստիկանները հրահանգավորումից հետո շարժվել են իրենց վաստահված տարածքներ։ Մաշտոցի պողոտայում պարեկայինները հայտնաբերել են առանց առջևի համարանիշի «x6», որի վարորդը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ տարածք հրավիրված ճանապարհային ոստիկանների կողմից։ Աջափնյակ վարչական շրջանում էլ հայտնաբերվել է հետևի համարանիշի թվերից մեկը փակված մեքենա։ Այս դեպքում ևս վարորդը վարչական պատասխանատվության է ենթարկվել։ Երևանի տարբեր վարչական շրջաններում պարեկայինները հայտնաբերել ու ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ են տեղափոխել մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ կասկածվող անձանց։ Ուժեղացված ծառայությունը կանխում է հանցավոր դրսևորումները։ Պատահական չէ, որ դեկտեմբերի լույս 24-ի գիշերը հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ որևէ ահազանգ ոստիկանություն չի հնչել։ Էրեբունու ոստիկանները Խաղաղ Դոնի փողոցում կասկածելի վարքագծով երկու երիտասարդի են նկատել, որոնց տեղափոխել են ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ պարզվել է, որ 22-ամյա Արկադի և 18-ամյա Ավետիս Դավթյանների մոտ եղած հաշվիչ հայելին ու ձայնարկիչը գողացված են։ Եղբայրները հայտնել են, որ դրանք գողացել են Նուբարաշենի խճուղու շենքերից մեկի բակում կայանված «Օպելից»։ Դեպքը տեղի է ունեցել նրանց բերման ենթարկվելուց ժամեր առաջ։ Բացատրական աշխատանքի արդյունքում նրանք հայտնել են նաև, որ օրեր առաջ Էրեբունի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում կայանված երեք մեքենայից ևս գողություն են արել։ Գիշերային ուժեղացված ծառայության ընթացքում անձնական ունեցվածքի գողության դեպքեր են բացահայտել նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի անչափահասների գործերով ծառայողները։ Նրանք Նար Դոսի փողոցում նկատել են ռուսական համարանիշերով «Նիվա» մակնիշի ավտոմեքենա։ Տեղում պարզել են, որ մեքենան փաստաթղթեր չունի, վարորդը՝ ևս։ Տարածք հրավիրված ճանապարհային ոստիկանության ծառայողները մեքենան տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Հետագա միջոցառումներով ոստիկանները պարզել են, որ այդ ավտոմեքենան գողացված է։ Մասնավորապես, դեկտեմբերի 22-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում մի տղամարդ հաղորդում էր տվել, որ իր «Նիվան» գողացել են։ Ընդ որում, մեքենան հաշվառված է Հայաստանում։ Այն հափշտակած Արսեն Նորպարոնյանը մեքենայի հայկական համարանիշերն ու փաստաթղթերը պահել է, իսկ մեքենայի վրա տեղադրել ռուսական համարանիշեր։ Ոստիկանությունում պարզվել է նաև, որ այդ համարանիշերը ևս գողացված են։ Նախնական տվյալներով՝ Երևանի բնակիչ, 33-ամյա Արսեն Նորպարոնյանը ռուսական համարանիշերը գողացել է Արաբկիր վարչական տարածքում կայանված մի մեքենայից, որի վարորդը ևս դիմել էր ոստիկանություն։ Բայց սա էլ դեռ ամենը չէ։ Ոստիկանության Մարաշի բաժանմունք տեղափոխված «Նիվայի» զննությամբ ոստիկանները բեռնախցիկում հայտնաբերել են երկաթե լինգ և մեքենայի պահեստամասեր։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ պահեստամասերը նույնպես գողացված են։ Դեպքը դարձյալ տեղի է ունեցել Արաբկիր վարչական տարածքում։ Արսեն Նորպարոնյանը բացատրությամբ հայտնել է, որ հայտնաբերվածը գողացել է Հրաչյա Քոչարի փողոցում գտնվող պահեստամասերի խանութից՝ բերման ենթարկվելու գիշերը։ Այսպիսին էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումների՝ դեկտեմբերի լույս 24-ի գիշերը իրականացրած ուժեղացված ծառայությունը։ Բնակչության անդորրով ու սեփականության պաշտպանությամբ մտահոգ ոստիկանների գիշերային ուժեղացված ծառայությունները պարբերական են։

դիտվել է 196 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am