Մանե Թանդիլյանի վթարն ու արկածները՝ նախարարական Camry-ով

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մենք լուր էինք գրել, որ սփյուռքի նախարարին սպասարկող Honda Accord մակնշի ծառայողական ավտոմեքենան վթարի է ենթարկվել։ Վթարը տեղի է ունեցել 5-6 ամիս առաջ, երբ Մխիթար Հայրապետյանը նոր էր նշանակվել նախարար։ Մեքենան բավականին լուրջ վնասվել էր, բայց կարողացել են վերականգնել։ Վթարի մեղավորը եղել է վթարի մասնակից մյուս մեքենան, որը հարվածել է նախարարի մեքենային։ Վնասի չափը կազմել է մոտ 1 մլն 400 հազար դրամ, որը փոխհատուցել է ապահովագրական ընկերությունը։ Վթարի հետեւանքով որեւէ մարդ չի տուժել։ Մեքենան նորոգվել է եւ հիմա շարունակում է սպասարկել նախարարին։ Ի դեպ, սա այս մեքենայի առաջին վթարն է, նախկինում այն սպասարկում էր Հրանուշ Հակոբյանին, եւ գործածության ողջ ընթացքում ընդամենը մի անգամ խազել են այս մեքենան, որի համար, մեր տեղեկություններով, Հրանուշ Հակոբյանը կոպիտ նկատողություն էր արել իր վարորդին։ Բայց սա միակ վթարը չէ նախարարական մեքենաների մասնակցությամբ։ Մենք պարզեցինք, որ 2-3 ամիս առաջ էլ՝ հոկտեմբերին, վթարի է ենթարկվել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին սպասարկող Toyota Camry ավտոմեքենան։ Ընդ որում, այս դեպքում վթարի մեղավորն ու վարորդը հենց ինքը՝ նախարարն է եղել՝ տիկին Թանդիլյանը։ Նրա հետ խոսել չհաջողվեց, քանի որ զանգերին նամակով պատասխանեց, որ չի կարող խոսել, առաջարկեց Ֆեյսբուքով իրեն նամակ գրել, բայց նամակին էլ չարձագանքեց։ Վթարը տեղի է ունեցել Երեւանում՝ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում։ Ի դեպ, այստեղ ուշագրավ է ոչ այնքան վթարի փաստը, որքան այն, որ ղեկին հենց նախարարն է եղել։ Պարզվում է՝ Մանե Թանդիլյանը վարորդ չի պահել, իբրեւ թե ֆինանսական խնայողության նպատակով։ Ավելի ճիշտ՝ նրա վարորդը, որը երկար տարվա վարորդ է ու մինչ այդ տարբեր նախարարների է սպասարկել, այդ թվում՝ նախկին նախարար Արտեմ Ասատրյանին, Թանդիլյանի հետ մոտ երկու ամիս աշխատելուց հետո դուրս է եկել աշխատանքից։ Դրանից հետո Մանե Թանդիլյանը նոր վարորդ չի ընդունել, որ փող խնայի, բայց իր վթարով, պարզվում է, ավելի շատ ծախսի տակ է գցել պետությանը, քան խնայողություն արել։ Իսկ ինչպե՞ս է «յոլա գնացել» առանց վարորդի։ Շատ պարզ՝ փոխնախարարների ու նախարարության մյուս վարորդների օգնությամբ։ Մեզ ասացին, որ ամեն անգամ մեկին խնդրել է մեքենան վարել։ Բայց շատ հաճախ կեսից իրեն ինչ-որ կետ տեղափոխած վարորդից մեքենայի բանալիները վերցրել է, որ ինքը վարի, ու վարորդին ոտքով հետ է ուղարկել։ Դարձել է «Կարգին հաղորդման» հայտնի անեկդոտը՝ չգիտեմ տերն ով էր, բայց վարորդը նախարար էր։ Եվ Թանդիլյանի այս տարօրինակ սովորության պատճառով նախարարության վարորդները դժգոհում էին ու երբեմն հրաժարվում նրա հետ երկար ճամփա գնալուց, քանի որ կարող է գնային հասնեին աշխարհի ծայրը, ու նախարարն իրենց ոտքով հետ ուղարկեր, ինքը մնար մեքենայով։ Թե ինչ է փորձել թաքցնել Թանդիլյանը վարորդներից, որ կեսից հրաժարվել է նրանցից, ուր է գնացել հետո ինքը ծառայողական մեքենայով, որ չի ցանկացել՝ այդ մասին իմանան վարորդները, ենթադրությունների տեղիք է տվել։ Վթարն էլ, հավանաբար, այդ դեպքերից մեկի ժամանակ է եղել, երբ վարորդին ուղարկել է տուն, ու ինքը նստել ղեկին»: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ այսօրվա  համարում:

դիտվել է 219 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am