Արամ Հարությունյանի դեմ ցուցմունք է տվել նրա մտերիմը. մանրամասներ քրգործից. aysor.am

Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը հավանաբար կկալանավորվի արդեն 2019-ին, մասնավորապես, հունվարի 14-ից հետո, երբ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա և 6-րդ գումարման խորհրդարանը կհամարվի արձակված։ Ինչպես հայտնի է, Հարությունյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրան կալանավորելու մասին Գլխավոր դատախազության ներկայացրած միջնորդությունները քննարկելու համար խորհրդարանում նիստը քվորումի բացակայության պատճառով չկայացավ։ Aysor.am-ին հայտնի են դարձել Արամ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործով որոշ մանրամասներ։ Նրան մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ «առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելը»։ Ժամանակագրությունը Մասնավորապես, Aysor.am-ը տեղեկանում է, որ գործարար Սիլվա Համբարձումյանը 2015-ին է հաղորդում իրենից տվել առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելու դեպքի առթիվ և իրավապահներին հայտնել, որ 2008-ին բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արամ Հարությունյանն իրեն պատկանող, ինչպես նաև ըստ նախնական համաձայնության, հետագայում իրեն փոխանցվելիք կազմակերպություններին գունավոր մետաղների 10 հանքավայրում իր լիազորությունների շրջանակում ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ տրամադրելու համար որպես կաշառք պահանջել ու ստացել է 14 մլն ԱՄՆ դոլար գումար։ Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ 2015-ի սեպտեմբերի 11-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ։ 2017-ի փետրվարի 7-ին, նկատի ունենալով, որ գործով ձեռք չեն բերվել բավարար ապացույցներ՝ որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու, քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։ Հետագայում ի հայտ են եկել քննության ընթացքում անհայտ, էական նշանակություն ունեցող հանգամանքներ, որոնց հիման վրա 2017-ի նոյեմբերի 28-ին դատախազը որոշում է կայացրել նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին։ Նույն օրը որոշումը ուղարկվել է ՀՔԾ՝ քննություն կատարելու համար։ Հարությունյանի դեմ ցուցմունք է տվել նրա մտերիմը Ըստ քրեական գործի տվյալների, Սիլվա Համբարձումյանն իրեն պատկանող ընկերության 100 տոկոս բաժնեմասը 2008-ի փետրվարին վաճառել է Արաբական Միացյալ էմիրություններում գործունեություն իրականացնող արաբական մի ընկերությանը։ Այս գործով շոշափվում է նաև ԱՄԷ-ում մշտական բնակություն հաստատած Արաքս Դիլանյանը, որը պատրաստակամություն է հայտնել իր հաշվեհամարը տրամադրելով միջնորդել, որպեսզի Արամ Հարությունյանն ստանա գումարը։ Արամ Հարությունյանը գումարներն ստացել է իր մտերիմների միջոցով, որոնց անունները ևս շոշափվում են քրեական գործում։ Նրանք երեքն են՝ Ա. Խաչատրյան, Վ. Մարտիրոսյան, Գ, Կարապետյան։ Նրանց բոլորին ևս խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանք է առաջադրված։ Այսպես, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը Սիլվա Համբարձումյանից պահանջել և միջնորդավորված եղանակով ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք այնուհետև՝ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույք, այն է՝ նշված կաշառքի առարկան տարբեր անձանց անուններով բանկային հաշիվներով փոխանցումներ է ապահովել՝ նպատակ ունենալով թաքցնել այդ գումարի հանցավոր ծագումը։ Արամ Հարությունյանին գումար փոխանցելու համար միջնորդ հանդիսացած նրա մտերիմներից Ա. Խաչատրյանը ցուցմունք է տվել և ասել, որ Հարությունյանի հանձնարարությամբ 2008-ին մեկնել է Դուբայ, այնտեղի բանկերից մեկում բացել հաշվեհամար, որի փաստաթղթերը, վերադառնալով Երևան, տվել է Հարությունյանին։ Ըստ նրա ցուցմունքների՝ ինքը մի քանի անգամ է այցելել Դուբայ, մասնավորապես, 2009-ին դարձյալ մեկնել է Դուբայ իր անունով բացված հաշվեհամարին ստացել ու կանխիկացրել է 250 հազար ԱՄՆ դոլար, գնել է շինարարական տեխնիկա, բերել Հայաստան ու դրանք ձևակերպել Արամ Հարությունյանին պատկանող ընկերությունների անվամբ։ Բացի այդ գումարից, Հարությունյանի հանձնարարությամբ Խաչատրյանը կանխիկացրել է ևս 200 հազար ԱՄՆ դոլար ու այն հանձնել իրեն անծանոթ մի անձնավորության։ Նաև ցուցմունք է տվել, որ արդեն 2010-ին ինքն Արամ Հարությունյանի հետ է մեկնել Դուբայ, այցելել բանկ ու նրա հանձնարարությամբ ստորագրել որոշ փաստաթղթեր, իր անվամբ բացված հաշվեհամարին ստացված գումարը կանխիկացրել ու փակել է հաշվեհամարը։ Քրեական գործի նյութերում կան նաև Բնապահպանության նախարարությունից առգրավված փաստաթղթեր, որոնց համաձայն հանքերևակման մասին մի քանի հատուկ լիցենզիաները 2008 թվականի ընթացքում տարբեր եղանակներով տրվել են Սիլվա Համբարձումյանին պատկանող ընկերություններին, ընդ որում, դրանց մի մասը Համբարձումյանը գնել է Արամ Հարությունյանի մտերիմներից մի քանիսին պատկանող ընկերություններից։ Ա. Խաչատրյանի հետ միասին, գումարներ են փոխանցվել նաև Գ. Կարապետյանի ու Վ. Մարտիրոսյանի անուններով արաբական բանկում բացված բանկում։ Հայաստանի իրավապահները Արաբական միացյալ էմիրություններից ստացել են փաստաթղթեր այն մասին, որ բանկի օգտատեր է համարվում Արաքս Դիլանյանը, և 2008-ին նրա հաշվեհամարին փոխանցվել է 8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք քանակի դիրհամ և գումարը նույն օրը փոխանցվել է Աբու Դաբիի թիվ 1 բանկում բացված 3 ֆիզիկական անձանց՝ Ա. Խաչատրյանի, Վ. Մարտիրոսյանի և Գ. Կարապետյանի անուններով բացված ներքին հաշվեհամարներին։ Գլխավոր դատախազությունը պնդել է, որ ունի բավարար հիմքեր՝ Հարությունյանին մեղադրանք առաջադրելու ու նրան կալանավորելու համար։ Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը․ հայտարարություն Ռուբեն Վարդազարյանի դատավճռի դեմ բողոք է ներկայացվել Էդուարդ Սպերցյանի աներևակայելի ցուցանիշը Ռուսաստանում ՔԿՀ ծառայողները բացատրական աշխատանքներ են տանում հացադուլավորների հետ Ահաբեկության կեղծ հաղորդում` Իլիա II-ի հուղարկավորությունից առաջ Իվանովոյի և Յարոսլավլի օդանավակայաններում հանվել են թռիչքների սահմանափակումները Եթե 2021 թ․-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան Трамп о смене режима в Иране Ակնհայտ է՝ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու․ Թանդիլյան Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում Փախուստ է տեղի ունեցել «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»-ից Իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին Ուրիշների սխրանքների գնով ազատագրած հողը հետո հանձնում է, ու կյանքի գնով ազատագրած Մերուժան Մոսիյանի դստեր վրա մատ թափ տալիս Սա Արցախն է, հայրենիք, որը մեկ գիշերվա մեջ անհետացավ․ կորեացի ճանապարհորդի անդրադարձը Իրանը պատերազմից հետո նախկինը չի լինի. Արա Պողոսյան «Վարդաշեն» ՔԿՀ-ից փախուստի դիմած 30-ամյա տղամարդուն իրավապահները դեռ չեն գտել Բախվել են «Լադա»-ն, «ՎԱԶ 2107»-ը, «ԳԱԶ 3110»-ը և «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը․ կան վիրավորներ Հանրային տիրույթում երկու նպատակ կարող է երկրում ապահովել ամենալայն համախմբումը՝ «երաշխավորված խաղաղությունը» և հասարակության «ներքին համերաշխությունը» Երևանի Շիրակի փողոցում բախվել են «Mitsubishi»-ն ու «ՎԱԶ 2106»-ը Տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի Չփորձվե՛ք էդ սուտը տարածել․ Արշակ Զաքարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am