Փորձագետների վտանգավոր լռությունը

2017թ. ընտրությունների ժամանակ Արցախի հարցը հիմնականում չէր քննարկվում։ Կար հասարակական կոնսենսուս առ այն, որ Արցախն անկախ պետություն է կամ Հայաստանի մաս, և այս խնդրի իրավական ձևակերպումն ընդամենը ժամանակի հարց է։ Անգամ, երբ որոշ քաղաքական ուժեր արտաքին քաղաքական հարցերում համաձայն չէին ՀՀԿ-ի և նրա արբանյակների հետ՝ այն ժամանակվա իշխանություններին համարելով ավելորդ ռուսամետ, ղարաբաղյան հարցում նրանք չէին կասկածում Սերժ Սարգսյանի կողմից տարվող արցախյան քաղաքականության հիմնական մոտիվին, որը հիմնվում էր «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձևի վրա։ 2018թ. խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ ղարաբաղյան հարցը նույնպես սպառնում էր լինել անքննելի, բայց բացարձակ այլ պատճառներով։ Ժողովրդի ուշադրությունը կենտրոնացած էր կոռուպցիայի դեմ պայքարի, պատերին ծեփելու և ասֆալտին փռելու վրա, և այլ խնդիրներ նրան քիչ էին հետաքրքրում։ Անգամ սեփական գրպանի հետ կապված պրոբլեմները, առկա թանկացումները և ապագա տնտեսական ոչ փայլուն հեռանկարը չէին նվազեցնում հավատը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։

Արցախի խնդրի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը գտել էր ժողովրդահաճո երկու ձևակերպում՝ որ Արցախը պետք է մասնակցի իր վերաբերյալ բանակցություններին, և, որ Արցախի ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը։ Առանց խորանալու այս դրույթների իրագործման մեխանիզմների մեջ, նույն ժողովուրդը մեծ հաճույքով, առանց քննարկման՝ խնդիրը հանձնեց Նիկոլ Փաշինյանի լուծմանը։ Ավելին, Նիկոլ Փաշինյանի մերձավորագույն գործիչներից Սասուն Միքայելյանը փորձեց թեստավորել հանրային կարծիքը՝ հայտարարելով հեղափոխականության գերակայությունն Արցախի հիմնահարցի նկատմամբ։
Դեռևս մինչև ընտրությունները տագնապալի նշաններ էին երևում կարգավորման գործում, սակայն ժողովուրդը կրկնում էր հին մանթրան. «Մի՛ խանգարեք, թողեք աշխատի»։ Իրական ռումբը նախընտրական շրջանում պայթեցրեցին ընդդիմադիր գործիչներ՝ ցույց տալով երեք ուղղություն, որտեղ Հայաստանի իշխանությունները լուրջ, եթե չասենք՝ անշրջելի ետընթաց են արձանագրել. Դուշանբեում Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հրադադարի վերելակային համաձայնությունից հետո Ադրբեջանի պաշտպանական դիրքերի զգալի ամրապնդումը և դրանք հարձակողականի վերածելը, բանակցային պրոցեսում կտրուկ նահանջը, բանակի պաշտպանունակության դեմ կոնկրետ քայլերը և հանրային կարծիքի փոփոխման փորձերը։ Ընդ որում, այս ապացույցներն ուղեկցվում էին համապատասխան լուսանկարներով և փաստաթղթերով։ Հետագայում ընդդիմադիր ՀՀԿ-ականները փորձեցին շարունակել այս խնդիրների քննարկումը նախընտրական բանավեճերի ընթացքում։ Նիկոլ Փաշինյանը, որպես պատասխան, օգտագործեց իր հայտնի մեթոդաբանությունը՝ «Կնստացնեմ», լրատվամիջոցները և վերլուծաբանները փորձում էին լռության մատնել հնչեցրած արգումենտները, իսկ պատասխանելու դեպքում էլ արձագանքները պարզունակ էին՝ «Իսկ Սերժի վախտ լա՞վ էր»։ Դժվար է չհամաձայնել, որ նման արձագանքն ադեկվատ չէ և չի պատասխանում առաջադրված հարցադրումներին։ Ընտրություններից հետո անցած շրջանում շարունակվում է նույն միտումը, Նոր Հայաստանի նոր քաղաքական գործիչները շարունակում են լռությունը, իսկ փորձագետները շարունակում են վայելել Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության և Մանվել Գրիգորյանի արձակման առիթով ազատ հայհոյելու հաճույքը՝ անտեսելով Արցախը։ Եթե նրանք անդրադառնում են ղարաբաղյան թեմային, ապա կամ տափակ հումորներ են հնչեցնում, կամ նույն պատասխանը՝ «Իսկ Սերժի վախտ լա՞վ էր»։ Հեղափոխության առաջին հայացքից՝ անէական, սակայն իրականում՝ շատ կարևոր հետևանքներից էր քաղաքացիական հասարակության ինստիտուտների թուլացումը։ Ազատ մամուլը նշանակալիորեն կուսակցականացվեց, իրավապաշտպանները դարձան քաղաքական գործիչներ, իսկ էքսպերտները դարձան իշխանությունների կցորդը։ Կուսակցականացված մամուլն իշխանական կուսակցությունների հրամանով պարզապես չի քննարկում այս թեման, քաղաքականացված իրավապաշտպանները պահանջում են գործող զորահրամանատարներին իջեցնել առաջնագծից և պատժել տրուսիկների գողության համար, իսկ փորձագետներն էլ, փոքր-ինչ հիասթափված պատգամավորական ցուցակներում տեղ չգտնելուց՝ սպասում են իրենց ջանքերի իրական հատուցմանը՝ ինչ-որ պետական պաշտոնի։ Վերջին պրոբլեմն առավել էական է ղարաբաղյան խնդրի քննարկման համար, քանի որ որպես հնչող կարծիք՝ ավելի ու ավելի դոմինանտ ու միակ է դառնում իշխանությունների խոսքը։ Նահանջի, անգամ՝ պարտության մասին մեղադրանքներին արձագանքը կամ լռությունն է, կամ անձնական հատկանիշների քննարկումը։ Նման լռությունը հասարակության շրջանում տպավորություն է ստեղծում, թե ղարաբաղյան խնդրում ամեն ինչ նորմալ է, իսկ այդ մասին բարձրաձայնողները շահարկողներ են։ Իհարկե, Հայաստանի համար ավելի շահեկան կլիներ, եթե նոր իշխանություններն այսպիսի քաղաքագետներին մեկական պաշտոն բաշխեին, և այդ դեպքում նրանց լռությունը կունենար բնական բացատրություն, և հասարակությանը հասցրած վնասն էլ ավելի նվազ կլիներ։ Սակայն այս հանգամանքը շատ լավ է հասկանում նաև Նիկոլ Փաշինյանը և նրանց պաշտոն չի տա, քանի որ այսպիսի փորձագետներն իրեն ավելի մեծ ծառայություն են մատուցում՝ հենց քաղաքագետ կոչվելով ու լռելով, կամ ընդգծված անհոդաբաշխությամբ, քան կարող էին՝ որևէ գործունեությամբ։ Աղասի Ենոքյան

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am