Հրանուշ Խառատյան. «Շատ ավելի ազնիվ կլինի խոստովանել, որ մեր հեղափոխական Նոր Հայաստանը մշակութային զարգացման օրակարգ չունի»

«Ուզու՞մ եք փորձարկում անենք՝ 3-5 ամիս թող գործադուլ անեն, տեսնենք՝ մշակույթի կյանքում ինչ-որ բան տեղի կունենա՞». Նիկոլ Փաշինյան: Իրականում փորձարկումն արդեն արված է, հարգելի պարոն վարչապետ, և այո, մշակութային կյանքում այս իրավիճակում ոչինչ տեղի չի ունենա: Ինչպես նախորդ քսան տարիներին: Ոչիչ տեղի չի ունենա նաև Կրթության, Տարածքային կառավարման կամ մի շարք այլ նախարարւթյունների աշխատողների գործադուլների դեպքում: Ոչինչ տեղի չի ունենա, եթե հայեցակարգի և ծրագրի վրա աշխատանք չարվի: Եթե իրերի առկա վիճակի շարունակության մասին է խոսքը՝ ոչինչ տեղի չի ունենա: Խոսքն էլ հենց այն մասին է, որ հասկանալի և հեռանկարային ծրագիր կազմվի: Օպտիմիզացիան ոչ թե, առնվազն ոչ միայն կրճատումների և խնայողությունների համար է արվում, այլ նախ և առաջ տվյալ ոլորտի աշխատանքային արդյունավետության բարձրացման համար: Եթե, իհարկե, աշխատանքային արդյունավետության խնդիր դրված է: Աշխատանքային արդյուավետությունը չափելի երևույթ է, եթե զարգացման ծրագիր կա՝ որտեղից ուր գնալ: Եթե որտեղից ուր գնալու ծրագիր չկա, ուրեմն տեղում մնալը ընդունելի է: Տեղում մնալը զարգացում չէ, ճահճացում է: Ճահճացումն, ինչպես հայտնի է, ավելի վատ է: Հոսող առուն է մաքրվում: Հարցն այն է, թե մշակույթի զարգացման խնդիր մեր երկիրն ունի՞ թե՞ չունի: Եթե չունի, եթե խոսքը միայն առկա վիճակը պահպանելու, այսինքն՝ ճահիճի մասին է՝ մի բան է, եթե ունի, եթե խոսքը զարգացման մասին է՝ այլ բան է: Եթե զարգացման ծրագիր ունի, որևէ տեղ այն հիմնավորվե՞լ է, և հիմավորվե՞լ է, որ այդ ծրագիրն ավելի արդյունավետ կիրականացվի որևէ այլ կառույցում»: Ասում եք՝ «Մեկ տարվա մեջ մշակույթի ոլորտի ֆինանսավորումն ավելացրել ենք 400 մլն դրամով, 350 հազարով ավելացրել ենք մշակութային օջախներ այցելուների թիվը: Մշակութային քաղաքականությունն էլ ինչպե՞ս է լինում»: Ինչի՞ համար եք ավելացրել, պարոն Փաշինյան, ո՞ր հայեցակարգի շրջանակներում, ավելացրել եք, որ ինչի՞ հասնեք: Հասե՞լ եք առաջադրված նպատակին, ո՞րն էր այդ նպատակը: Մեկ ակտ գործողուղութայմբ նպատակներ նույնպես լինում են, ո՞րն էր այդ «մեկ ակտի» նպատակը: Ոչ, պարոն Փաշինյան, թույլ տվեք ասել, որ մշակութային քաղաքականությունն այդպես չի արվում: Դա առհասարակ մշակութային քաղաքականություն չէ: Մշակութային քաղաքականությունը հետևողական, կողք-կողքի և մեկը մյուսի վրա դրվող, մեկը մյուսից բխող քայլերի հորիզնական և ուղղահայաց շարք է, այն ներառում է ողջ երկրի բնակչության տարիներ տևող կրթությունը, ուսուցումը, կրթված ճաշակի դաստիարակությունը, մշակութային տեղեկատվությունը, հանրային բարոյականությունը, հասարկական շփումը, լեզուն… Գրականությունը, ճարտարապետությունը, կերպարվեստը, լավ երաժշտությունը, թանգարանը, ցուցահանդեսը, թատրոնը, կինոն և այլն թե այս կրթության հետևանք են, թե այս կրթության ներդրման գործիքներ, միջոցներ: Ու՞մ է պետք լավ համերգի բազմաքանակ դահլիճը, եթե ունկնդիրները հորանջում են: Շատ ավելի ազնիվ կլինի խոստովանել, որ մեր հեղափոխական Նոր Հայաստանը մշակութային զարգացման օրակարգ չունի, մշակութային անցյալ-ներկա-ապագա ժառանգորդման խնդիր չունի, հասարակական հարաբերությունների ներդաշնակեցման խնդիր չունի… Եվ սա առկա մշակույյթի նախարարության աշխատողների խնդիր չէ, նրանք հրահանգ կատարող մարդիկ են, կարծում եմ մեծ հաշվով նրանք կարող են առաջադրանքը կատարել, առաջադրանք է պետք: Ծրագրի վերածված մշակույթի զարգացման հայեցակարգ: Հարանուշ Խառատյան

դիտվել է 389 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի շրջանների և Սև ու Ազովի ծովերի վրա խոցվել է 39 ուկրաինական ԱԹՍ «Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք» Վարչությունը՝ լուծարման շեմին․ «Հրապարակ» Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» Իջևանի քաղաքապետը գործի է անցել․ «Հրապարակ» Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը․ «Իրավունք» 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am