Ադրբեջանական հետք եւ ինվոյսների խարդավանք՝ բանանի շուկայում

«168 ժամի» «Բանանի շուկայում գին թելադրողը Սամվել Ալեքսանյանն է» հրապարակումից հետո նորանոր մանրամասներ ի հայտ եկան։ Մենք գրել էինք, որ հայտնի օլիգարխը «Սիթի» անվամբ նոր ընկերություն է ստեղծել այս տարվա մայիսին եւ նոյեմբերին սկսել է բանան ներմուծել հարեւան Վրաստանից, եւ հենց «Սիթիի» ներկրած խմբաքանակի «շնորհիվ» բանանի գինը վերջերս կտրուկ թռիչք է գրանցել՝ 350 դրամից դառնալով 600 դրամ (1 կիլոգրամը)։ Ըստ որոշ նոր աղբյուրների՝ Սամվել Ալեքսանյանն իսկապես գին է թելադրել, սակայն ոչ թե թանկացման առումով, այլ՝ սպասվող թանկացումը որոշ չափով մեղմելու։ Բանան ներկրող ընկերություններն ասում են, որ այս սեզոնին բանանն ամբողջ աշխարհում է թանկանում, եւ ընդունում են, որ, եթե Ալեքսանյանը չսահմաներ այդ գինը, ապա այժմ խանութներում բանանն ավելի թանկ կվաճառվեր, քան 600 դրամը։ Ինչեւէ։ Ներմուծողները մեզ հետ զրույցներում այլ՝ առավել կարեւոր խնդիր մատնանշեցին` շուկայում անհավասար մրցակցություն է։ Ապրիլյան թավշյա հեղափոխությունից հետո վրացական ընկերություններն ակտիվացան հայկական շուկայում իրենց հայ գործընկերների միջոցով, եւ նրանց իրականացրած դեմպինգի հետեւանքով բանանի 1 կիլոգրամի գինը դարձավ 350 դրամ։ Այդ ժամանակվանից մինչեւ վերջերս հայկական ներկրողները, որոնք բանանը բերում են անմիջապես Էկվադորից ու Կոստա Ռիկայից, պարտադրված վնասով են աշխատել եւ հիմա նոր «ուշքի են գալիս»։ Այլ հարց է, որ հայկական շուկան ողողելուց հետո այդ բանանները գերհագեցրեցին նաեւ վրացական շուկան, ու այնտեղ էլ «ակամա» դեմպինգ է եղել։ Վրաստանից բանան ներմուծող հայկական ընկերությունները պարզագույն խարդավանք են կիրառում՝ վրացական կողմից մաքսակետն անցնելիս ներկայացնում են իրական հաշիվ-ապրանքագրերը (ինվոյսները), չեզոք գոտում փոխում են դրանք ու հայկական մաքսավորներին ներկայացնում ավելի ցածր արժեքով հաշիվ-ապրանքագրեր, արդյունքում՝ մաքսազերծումն ավելի մատչելի գնով են իրականացնում։ Հուսով ենք՝ ՀՀ պետեկամուտների կոմիտեում (ՊԵԿ) անտեղյակ չեն ու համապատասխան քայլեր կձեռնարկեն՝ հավասար մրցակցային դաշտ ապահովելու համար։ Իսկ լուծումը շատ պարզ է՝ ընդամենը պետք է հարցում ուղարկել վրացի գործընկերներին ու համեմատել երկու կողմերին ընկերությունների ներկայացրած հաշիվ-ապրանքագրերի տվյալները։ Վրացիների ակտիվացումը հայկական շուկայում նաեւ որոշ առումով սպառնալիք է պարունակում։ Մասնավորապես, ըստ մեր տեղեկությունների, հայկական ընկերություններին բանան մատակարարող վրացական 2 ընկերությունների՝ «Patara Mze» եւ «ALB trading», սեփականատերերը Վաժա Բադագաձեն եւ Ադրբեջանի քաղաքացի ոմն Իմադն են։ Վերջինս Ալիեւների կլանի մտերիմն ու գործընկերն է։ Նրանց բանանը՝ «Akebana», «Ecuasabor», «Kassandra», գրավել է Գյումրին ու Վանաձորը, լայն սպառում ունի նաեւ Երեւանում եւ, քանի որ նրանց ապրանքն ավելի ցածր գնով է մուտք գործում Հայաստան, որեւէ հայկական ընկերություն չի կարողանում այնտեղ մրցակցել նրանց հետ։ Հարկ է նկատել, որ մեր աղբյուրներից ոմանք պնդում են, որ Ալեքսանյանի ընկերության գործընկերը «Patara Mze»-ն է, սակայն այլ աղբյուրներ պնդում են, որ Բադագաձեի ու Իմադի գործընկերը «Ցիտրուս-Մ» ընկերությունն է, որը բավականին ակտիվ գործունեություն է ծավալում։ Բանանը սովորաբար տեղափոխում են կանաչ վիճակում, իսկ արդեն վաճառքից առաջ մշակում էթիլեն գազով, որպեսզի այն հասունանա ու դեղնի։ Մասնագետները նշում են, որ վերամշակման ժամանակ չի բացառվում նաեւ առողջության համար վտանգավոր այլ ներգործությունը։ Վրաստանից Հայաստան վերաարտահանվող բանանը չպետք է ենթարկվի որեւէ մշակման։ Իսկ մեր աղբյուրների հավաստմամբ՝ Բադագաձեի ու Իմադի մատակարարած բանանը ոչ միշտ է կանաչ։ Ինչպես անցած տարի Հայաստան ներկրված ադրբեջանական խնձորը սպառողների տագնապը հարուցեց եւ արժանացավ պատկան մարմինների ուշադրությանը, ճիշտ կլիներ՝ նաեւ բանանի ու ընդհանրապես մյուս մթերքների դեպքում հսկողությունն առավել խստացվեր»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 97 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի շրջանների և Սև ու Ազովի ծովերի վրա խոցվել է 39 ուկրաինական ԱԹՍ «Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք» Վարչությունը՝ լուծարման շեմին․ «Հրապարակ» Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» Իջևանի քաղաքապետը գործի է անցել․ «Հրապարակ» Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը․ «Իրավունք» 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am