«Իմ քայլը» գլխատված քանդակը Գյումրիից տեղափոխվել է Իջևան

«Իմ քայլը» քանդակը Գյումրիից տեղափոխվել է Իջևան: Քանդակի հեղինակը՝ Իջևանի բնակիչ, քանդակագործ Արմեն Դավթյանը, նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ օրեր առաջ անհայտ անձը կամ անձինք կոտրել էին քանդակի գլուխը: Իսկ ավելի վաղ ոտքի հատվածն էր վնասվել:

Հիշեցնենք՝ 2 մետր 20 սմ բարձրություն ունեցող «Իմ քայլը» քանդակը Գյումրի-Վանաձոր ճանապարհին տեղադրվել էր այս տարվա սեպտեմբերի 30-ին: Քանդակում պատկերված է Նիկոլ Փաշինյանն իր հայտնի ուսապարկով ու գլխարկով՝ այն նույն տեսքով, երբ Գյումրի քաղաքից  մարտի 31-ին արեց իր «առաջին քայլը»: Քանդակի համար տարածքը, ըստ էության, չէր վերահսկվում և պահպանության պարտավորություն ոչ ոք չէր կրում: Քանդակագործի դուստրը՝ Անուշիկ Դավթյանը, SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ քանդակը տեղափոխվել է Իջևան, այն այժմ հեղինակի արվեստանոցում է: «Այդ վայրում չկար մարդ, որը կհսկեր արձանը ու էլի հնարավոր էր՝ նորից վնասեին: Իմաստ չկար ամեն անգամ վերանորոգել: Դրա համար տարանք Իջևան: Հավանաբար կտեղադրվի Իջևանի մուտքի մոտ: Չգիտենք, թե ով է վնասել քանդակը: Երևի անադեկվատ մեկն է եղել: Ամեն դեպքում, վերջնական որոշումը եղավ տեղափոխումը, որովհետև դեպքերը կարող էին կրկնվել»,- տեղեկացրեց քանդակագործի դուստրը:
Այժմ ընթանում են քանդակի վերականգնման աշխատանքները, որից հետո այն կտեղադրվի Իջևանում:

դիտվել է 186 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի շրջանների և Սև ու Ազովի ծովերի վրա խոցվել է 39 ուկրաինական ԱԹՍ «Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք» Վարչությունը՝ լուծարման շեմին․ «Հրապարակ» Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» Իջևանի քաղաքապետը գործի է անցել․ «Հրապարակ» Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը․ «Իրավունք» 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am