Պատճառը ավելի խորն է

Վահան Իշխանյանի գրառումը. Պատմության դոկտոր Արա Սանջեանը հանգամանալից բացատրում է Սփյուռքի նախարարության կարևորությունը, և որ անհիմն է այն վերացնելու պատճառաբանությունը, թե նախարարներն անհաջող են եղել։ Այս վերլուծությանը կուզեի հավելել, փնտրելով ան հարցի պատասխանը, թե ինչո՞ւ են փակում Սփյուռքի նախարարությունը. Պատճառը ավելի խորն է, Հայաստանում 90֊ականներից ի վեր իշխանության են եկել լոկալ ազգայնականները, այսինքն նրանք ովքեր միայն Հայաստանի հանրապետություն պետության տարածքի քաղաքացիներին են ճանաչում ազգակից, և վանում են բոլոր այն հայերին, ովքեր հանրապետության քաղաքացի չեն կամ նրա սահմաններից դուրս են։ Նաև որպես ազատականներ, մերժում են հավաքականության կամ ավելի լայն հավաքականության գաղափրը։ Որպես հրապարակային ասված օրինակ, բերեմ Տեր֊Պետրոսյանի խոսքերից՝ որ սփյուռքահայերին ասում էր նարինջ ուտողներ, և հեգնական արտահայտվում՝ բուրջհամուդյան քաղաքականություն։ Թե ինչո՞ւ 2008֊ին ստեղծվեց Սփյուռքի նախարարությունը, այս պահին դժվարանում եմ ասել, բայց հստակ է մի բան, որ հեղափոխությամբ եկած նոր իշխանությունները ՀՀՇ֊Տեր֊Պետրոսյան քաղաքականության ժառանգորդներ են, և ուրեմն, լոկալ ազգայնականներ։ Ուսումնասիրեք «Իմ քայլ»-ի ցուցակը, և կհայտնբերվեն և ՀՀՇ֊ի ուղղակի անդամներ, և Տեր֊Պետրոսյանի ուղղակի աջակիցներ, և ՀՀՇ֊ի անդամների ու Տեր֊Պետրոսյանի աջակիցների սերունդներ։ Որպես հավելում. աշխարհի բազմաթիվ երկրներում կան արևմտահայերենով դպրոցներ, իսկ Հայաստանը այն երկրներից է ուր ոչ մի արևմտահայերենով դպրոց չկա։ Ինչպես նկատեց սփյուռքահայ բարեկամս, սփյուռքահայը Հայաստան գալով ձուլվում է ու դառնում արևելահայերենախոս։ Սա էլ մի ցուցանիշ է, որ լոկալ ազգայնականութունն է իշխում, որի լեզուն գրական արևելահայերենն է, և ուր արևմտահայերեն խոսողը իրեն հարմարավետ չի զգում։

դիտվել է 55 անգամ
Լրահոս
«Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են», բայց կինը մահացավ. Անուշ Պողոսյան 25-ամյա օտարերկրացին կալանավորվել է Արցախի ԱԺ-ն դատապարտում է Փաշինյանի՝ Արցախից բռնահանվածների մասին պառակտիչ արտահայտությունները Անդրեն ցավալի լուր է հայտնել «Արմենիա» ԲԿ–ում 40–ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի վիճակը կայուն ծանր է Ավտովթար՝ Տավուշի մարզում․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Մետրոյի միջադեպից հետո Փաշինյանի ներողությունը դարձնում են նախընտրական քարոզարշավի գլուխգործոցներից Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը․ հայտարարություն Ռուբեն Վարդազարյանի դատավճռի դեմ բողոք է ներկայացվել Էդուարդ Սպերցյանի աներևակայելի ցուցանիշը Ռուսաստանում ՔԿՀ ծառայողները բացատրական աշխատանքներ են տանում հացադուլավորների հետ Ահաբեկության կեղծ հաղորդում` Իլիա II-ի հուղարկավորությունից առաջ Իվանովոյի և Յարոսլավլի օդանավակայաններում հանվել են թռիչքների սահմանափակումները Եթե 2021 թ․-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան Трамп о смене режима в Иране Ակնհայտ է՝ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու․ Թանդիլյան Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում Փախուստ է տեղի ունեցել «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»-ից Իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am