«Եկել է այն իշխանությունը, որը շահագրգռված է Հոկտեմբերի 27-ի բացահայտմամբ: Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի բացահայտումը մտնում է նոր իշխանության ծրագրի մեջ»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Աշոտ Սարգսյանը, ով Հոկտեմբերի 27-ի գործով Դեմիրճյանների ընտանիքի պաշտպանն է:
Նրա խոսքով՝ շատ ճիշտ է, որ այսօր դեռևս չի սկսվել Հոկտեմբերի 27-ի գործի քննությունը, որովհետև շատ պրոֆեսիոնալներ են պետք:
Հարցին, թե երբ են հասկացել, որ դատավարությունը պատվիրատուին բացահայտելու ճանապարհով չի գնում, Ա. Ասատրյանը պատասխանեց. «Այդ կասկածը կար, գիտեինք իշխանությանը, գիտեինք՝ որտեղից է գալիս:
Այդ քրեական գործը քննել է զինվորական դատախազ Ջհանգիրյանը, դատախազը Նազարյանն էր, նրանք շահագրգռված էին բացահայտմամբ…
Քննեցինք – քննեցինք, եկավ նոր միջնորդություններ, նոր վկաներ, նոր ապացույցներ ներգրավելու պահը, մենք դրա համար էինք գնացել:
Հանկարծ դատախազներին միացավ նոր դատախազ՝ Փիլոյանը: Նա շատ զարմացած էր՝ կապված մի քանի հարցաքննությունների հետ:
Բայց դրանից հետո հանկարծակի սառը դեմքով եկան. ուղղորդված միջամտություն էր եղել. հայտարարեցին, որ մեղադրող կողմը գտնում է, որ ապացույցները բավարար են մեղադրական դատավճռի համար…
Կտրուկ ամեն ինչը փոխվեց, կարծում եմ՝ դատավորի համար էլ էր անակնկալ, որ բավարար է հարցաքննելը: Դրանից հետո հասկացանք, որ անիմաստ է մասնակցել այդ շոուին»:
«Ես չգիտեմ՝ ովքեր են կազակերպել, բայց ապացուցել եմ, որ Հոկտեմբերի 27-ին զենքերը եղել են ԱԺ-ում»,- ընդգծեց փաստաբանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը