Մեդալ`ԴԱԻՇ-ի դեմ պայքարին մասնակցության համար
Ամերիկացի զինծառայողները, ովքեր մասնակցել են ԴԱԻՇ-ի դեմ հակաահաբեկչական արշավին, այժմ կարող են ստանալ հատուկ մեդալ՝ հայտնել է Պենտագոնը։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
Մրցանակը, ինչպես և արշավը, կոչվում են «Անսասան վճռականություն»։ Այն կարող են ստանալ բոլոր զինվորականները, ովքեր 2014 թվականի հունիսի 15-ից ծառայել են Իրաքում, Սիրիայում, ինչպես նաև այդ երկրներին հարակից ծովային և օդային տարածքում։
Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է այդ առնչությամբ գործադիր հրաման՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի և ԱՄՆ ԶՈւ շտաբների պետերի կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդի խորհրդով։
