Մանվել Գրիգորյանի հիվանդությունները կալանքի հետ անհամատեղելի չեն.Գլխավոր դատախազը հանդիպեց ցուցարարներին

«Բանակցությունները լինելու են դրսում՝ լրագրողների ու հավաքված քաղաքացիների ներկայությամբ»,- արձագանքելով գլխավոր դատախազության ներկայացուցչի առաջարկին՝ ասացին Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքի ցույց անող քաղաքացիները: Ցուցարարներին մոտեցավ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը,ով  նշեց, որ համաձայն չէ դատարանի որոշման հետ. «Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու որոշման դեմ: Գրիգորյանի հիվանդություններն այնպիսին չէին, որ համատեղելի չլինեին կալանքի հետ:Ստացել ենք դատական ակտը, համաձայն չենք դրա հետ և պատրաստվում ենք մեր հիմնավորումներով բողոք ներկայացնել Վերաքննիչ դատարան. ամեն ինչ անելու ենք, որ այն արդեն այսօր մտնի  դատարան »: Ինչ վերաբերում է կայանալիք նիստի օրվան, Գլխավոր դատախազը հայտարարեց, որ օրենքով Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի ակտի քննությունն իրականացնում է նյութերը ստանալուց հետո երեք օրվա ընթացքում: Հարցին, թե ինչ հիմքով է ազատ արձակվել Մանվել Գրիգորյանը, Դավթյանն ասաց, որ որոշումը հիմնավորվել է հիվանդությամբ: Դատախազը չի կարող կանխատեսել, թե ինչ որոշում կկայացնի Վերաքննիչը, սակայն իրենք գտնում են, որ Գրիգորյանի հիվանդություններն անհամատեղելի չեն կալանքի հետ: Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ դատարանը հանրային ճնշման ներքո ավելի արագ գործը քննի, քանի որ մարդիկ չեն ցանկանում, որ Մանվել Գրիգորյանն Ամանորին ազատության մեջ լինի, Դավթյանը հայտարարեց, որ խոսքը վերաբերում է իրավական գործընթացներին, դատարանն անկախ մարմին է և դատարանի նկատմամբ ազդեցությունն անթույլատրելի է, սակայն դատարանը կարող է հաշվի առնելով իրավիճակը, նիստը կայացնի հնարավորինս արագ, օրինակ մեկ օրվա մեջ:  

դիտվել է 45 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք» Վարչությունը՝ լուծարման շեմին․ «Հրապարակ» Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» Իջևանի քաղաքապետը գործի է անցել․ «Հրապարակ» Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը․ «Իրավունք» 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am