ՀԱՊԿ-ում լուրջ չընդունելը Նիկոլ Փաշինյանի համար դեռևս էական չէ, նրա համար կարևոր է, որ իր սիրելի հպարտ ժողովուրդն իրեն լուրջ ընդունի

ԼՀԿ-ԲՀԿ հակամարտությունը դեռևս խորհրդարանի աշխատանքը սկսելուց առաջ խորհրդանշական է Հայաստանի քաղաքական նոր համակարգի կառուցման պրոցեսում։ Արդեն երևում է, որ այն «Բարգավաճի» համար հեռու գնացող նպատակներ է ունենալու, սակայն հիմա խոսքը դրա մասին չէ, այլ այն մասին, որ այս երկու կուսակցությունների վրա է դրված խորհրդարանական ընդդիմություն լինելու դերը, և նրանք անխնա քննադատում են։ Հակամարտությունը խոստանում է լինել դիտարժան և դրանով հասարակության ուշադրությունը կսևեռի խորհրդարանի աշխատանքի վրա։

Սակայն այս կուսակցությունների առաջնորդները և վերնախավը հաճույքով մոռանում են և մեզ էլ փորձում մոռացնել, որ «ընդդիմություն» ասածը նախ և առաջ ենթադրում է ընդդիմություն իշխանությանը։ Մինչդեռ զույգ կուսակցություններն էլ այնքան շնորհակալ են Նիկոլ Փաշինյանին և այնքան զգույշ են իրենց նոր քաղաքական վարքականոնում, որ դեռևս բացառում են իշխանությունների հասցեին թթու խոսք ասելը։ Ստացվում է հին ասացվածքի նման՝ և՛ կուսակցություններն են քննադատում, և՛ իշխանությունը չի քննադատվում, այսինքն՝ շոուն ապահովված է, իսկ կառավարությունը մնում է անքննելի:
Նույն պրակտիկան Հայաստանի նոր իշխանությունները կիրառում են նաև արտաքին քաղաքականության մեջ։ Հայաստանի ղեկավարությունը Հայաստանում հայտարարում է, որ Բելառուսից ու Ղազախստանից հաշիվ է պահանջելու ՀԱՊԿ-ում Հայաստանի ունեցած անհաջողությունների համար (Տաջիկստանի ու Ղրղզստանի հանդեպ բարկությունը դեռևս պահեստում է)։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փորձում է այս իրավիճակում ադեկվատություն մտցնել՝ հայտարարելով, որ իրականում Հայաստանի պրոբլեմները Ռուսաստանի հետ են, իսկ Ռուսաստանի հանդեպ Նիկոլ Փաշինյանի լեզուն, դիվանագիտական լեզվով ասած, լուռ է։ Նման PR տեխնոլոգիաները Հայաստանի նոր քաղաքական ղեկավարության սիրելի գործիքն են։ Օրինակ՝ մինչև այժմ աշխատում է այն մեթոդաբանությունը, երբ նախկին իշխանություններին դատափետում են օլիգարխիկ տնտեսություն ստեղծելու մեջ, սակայն կոնկրետ օլիգարխները ներկա իշխանությունների կողքին են, և նրանք ներկա իշխանությունների կողմից շարունակում են մնալ անձեռնմխելի։ Պարզ է, որ խնդիրը ոչ թե օլիգարխիան կազմաքանդելն է, այլ նախկին իշխանությունը, իսկ օլիգարխիան շարունակում է մնալ պետական սեփականություն նրանը, ով այդ պահին իշխանության գլխին է։
Հեշտ խոցելի, բայց անկապ հակառակորդների նշանակումը հայկական քաղաքականության առանձնահատկությունն է։ Նման մարտավարությունը ապահովում է այն, ինչին հենվելով նորերը եկել են իշխանության՝ հակառակորդի ոչ համարժեք նշանակումը և դատափետումը, ինչը, սակայն իշխանություններին չի մոտեցնում քաղաքական խնդիրների լուծմանը։ Վերադառնալով Բելառուսի օրինակին՝ մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը խախտում է բանակցությունների հիմնական կանոնը, իրեն մտցնում է փակուղի, որտեղից նահանջելու դեպքում նա կարող է կորցնել իր քաղաքական դեմքը։ Արդեն իսկ նկատվում է, որ ՀԱՊԿ-ում նրան սկսում են լուրջ չընդունել և հարցերի քննարկման ու մանավանդ որոշումների ընդունման խնդրում շրջանցում են կամ պարզապես հաշվի չեն առնում։ ՀԱՊԿ-ում լուրջ չընդունելը Նիկոլ Փաշինյանի համար դեռևս էական չէ, նրա համար կարևոր է, որ իր սիրելի հպարտ ժողովուրդը իրեն լուրջ ընդունի։ Որպես Հայաստանի բնակչության համար ներկայացում՝ Երևանի անվտանգային գործընկերների վրա մատ թափ տալը նրան անվտանգ է թվում, սակայն այժմ աշխարհում, անգամ՝ Բելառուսում ու Ղազախստանում կա ինտերնետ, ավելին, թե Բելառուսը և թե Ղազախստանն իրենց դեսպանատներն ունեն Հայաստանում, որոնց անմիջական և առաջնահերթ պարտականությունն է իրենց երկրի ղեկավարությանը հասցնել Հայաստանի ղեկավարի հայտարարությունները։ Այս ամենը հաշվի առնելով՝ ներհայաստանյան հոխորտանքը դադարում է լինել ամբոխի շրջանում անշառ միավորներ հավաքելու զբաղմունք։ Դիվանագիտության դասական կանոնն ասում է, որ մեծ ռիսկ է ոչ միայն նման թակարդից նահանջելը, այլև առաջ գնալը։ Իսկ տվյալ դեպքում դեմքը չկորցնելու համար Նիկոլ Փաշինյանը կարող է փորձել իր ասածները առաջ տանել և գործընկերների հետ հակասությունների խորացումը ներհայաստանյան շոուից դարձնել միջազգային ճգնաժամ։ Իրավիճակի սրման դեպքում նա կարող է անգամ հասնել ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության դադարեցմանը։ Նման քայլը տեսականորեն Հայաստանի սուվերենության և անվտանգությանն ամրապնդմանն ուղղված կարևորագույն լուծում կլինի, սակայն միայն այն դեպքում, երբ մեր երկիրը գոնե որոշ քայլեր արած լիներ այլ անվտանգության համակարգերում տեղավորվելու կամ գոնե սեփական համակարգը կառուցելու գործում։ Ներկայումս, երբ մեր իշխանությունը հաջողել է միայն փչացնել հարաբերությունները բոլոր համաշխարհային կենտրոնների, անվտանգության համակարգերի և անմիջական հարևանների հետ, նման «առաջընթացը» իրականում քյալագոզություն կլինի, որը կարող է ծառայել քաղաքական ղեկավարության սեփական իմիջը փրկելուն, բայց անվտանգության տեսանկյունից մերկացած երկրին կբերի անշրջելի սպառնալիքների եզր։ Աղասի Ենոքյան Tert.am

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Ի՞նչ «թազա Հայրենիք» են իրենց համար «գտել» Հայաստանի իշխանությունները Թրամփը մանրամասներ է հայտնել Չինաստանի նախագահի հետ հեռախոսազրույցից Ռուբիոն հայտարարել է Ուկրաինայում հակամարտության չլուծված հարցերի ցանկի կրճատման մասին Այս իշխանություններից ազատվելու բանաձեւն ըստ Խաչիկ Գալստյանի Ֆրանսիայի խորհրդարանն անում է ավելին, քան մեր երկրի իշխանությունը, որն առաջարկում է փակել արցախահայերի վերադարձի հարցը. Արման Թաթոյան Արամ Ա-ն դիմել է ԱՄՆ փոխնախագահ Վենսին՝ Բաքվի հայ բանտարկյալների ազատ արձակման հարցով Իրանի և ԱՄՆ-ի միջև ոչ թե ընթանում են բանակցություններ, այլ շփումներ բանակցություններ անցկացնելու մասին. Ոսկանյան Միքայել Սրբազանի գործով երկու դատավորներ առանձին շահագրգռվածություն ունեն՝ արդարադատություն իրականացնելու․ Ակլունց 22-ամյա վարորդը հայտնվել է ձորակում․ վիրավոր կա «Ամոթ է, շատ «մելկի» եք, շատ». Ռուբեն Մխիթարյան Սաստիկ բքի պատճառով Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Վերացվել են ՀՀ և Թուրքիայի հետ Վրաստանի սահմաններին բեռնատարների երթևեկության սահմանափակումները Առողջապահության նախարարությանը 1 ամիս է պահանջվել նախարարի խոսքում վրիպակը հայտնաբերելու համար 42 գնդերեցից միայն 4-ն են մնացել ԶՈւ-ում, մյուսները վերադարձել են Մայր Աթոռ Երբ կհրապարակվի Միքայել սրբազանի խափանման միջոցի մասին որոշումը Սի Ծինպինը խոսել է Պուտինի, այնուհետև Թրամփի հետ Բժիշկներ, պատրաստվեք, այսուհետ դուք պետք է սովորեք երթևեկել մոտոցիկլով. Անուշ Պողոսյան Վարչախումբը ԱԺ ընտրությունները ցանկանում է վերածել Ալիևի պահանջած Սահմանադրության հանրաքվեի Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից կան նոր զոհեր 23-ամյա տղան վերակենդանացման բաժանմունքում մահացել է ՔՊ կուսակցության վարչության որոշմամբ հաստատվել է իմ թեկնածությունը. դերասան Գոռ Համբարձումյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am