«Չնայած Բելառուսի որոշմանը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հաստատման հարցը կհետաձգվի». Եվսեև

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը:
Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարն արդեն այցելել է Ղրղըզստան, Ղազախստան, Տաջիկստան ու Ռուսաստան: Այդ պետությունների ղեկավարները հավանության են արժանացրել Բելառուսի թեկնածուին: Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնապես հավանության է արժանացրել Ստանիսլավ Զասի նշանակումը, ստորագրել ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշման համապատասխան նախագիծը:
Նշվում է նաև, որ Լուկաշենկոն Զասի հետ աշխատանքային հանդիպում է ունեցել: Զասը հույս է հայտնել, որ առնվազն 2019 -ի սկզբին կանցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների կատարմանը: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատասխանելով  հարցին, թե հայկական կողմը պատրաստվո՞ւմ է ընդունել Բելառուսի թեկնածուին Երևանում, նշեց, որ, քանի դեռ քննարկումները շարունակվում են, նպատակահարմար չեն գտնում։ Վլադիմիր Եվսեևն ասաց, որ, բնականաբար, ցանկացած երկրի ղեկավար ինքն է որոշում՝ ինչպիսի որոշումներ ընդունել: Կարևորը, ըստ նրա՝ այն է, որ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են անդամ բոլոր երկրների համաձայնության պայմաններում, թեև Բելառուսի նախագահն առաջնորդվում է այլ սկզբունքներով: «Այս ողջ ընթացքում, երբ Հայաստանը ետ է կանչել իր ներկայացուցչին, քարտուղար չի նշանակվում, քանի որ չկա կոնսենսուս և չի նշանակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի լինի այս հարցում բոլոր երկրների համաձայնությունը: Տարօրինակ իրավիճակ է ստեղծվել ՀԱՊԿ-ում, բավականին բարդ հարաբերություններ՝ և՛ երկկողմ, և՛ բազմակողմ, որոնց մեկնարկը տրվեց Յուրի Խաչատուրովի ետկանչով: Չեմ կարծում, որ առաջիկայում հնարավոր կլինի որևէ թեկնածուի շուրջ համաձայնության գալ: Այդ հարցն առաջիկայում կքննարկվի Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման ընթացքում՝ հաշվի առնելով Բելառուսի նախագահի քայլը այս հարցի հրատապությունն էապես բարձրանում է: Վերջին բոլոր մեկնաբանություններից երևում է, որ կողմերից որևէ մեկը չի նախատեսում փոխել իր դիրքորոշումը, ինչը նշանակում է, որ ՀԱՊԿ-ում իրերի դրությունը չի կարող փոխվել: Թեև նկատի ունենալով գործընկերային հարաբերությունները և հետագայում ևս միասին աշխատելու հեռանկարը՝ պետք է զիջումներ անել»,- նկատեց Վլադիմիր Եվսեևը: Ըստ նրա` զիջումներ անելու դրդապատճառներ ունեն՝ ինչպես Բելառուսը, այնպես էլ՝ Հայաստանը: «Հայաստանի դեպքում անվտանգության երաշխավորությունն է Ռուսաստանի կողմից, սպառազինությունը ներքին գներով, խորը ռազմատեխնիկական համագործակցությունը: Հայաստանը պետք է հաշվի առնի այս ոլորտում Ռուսաստանի հետ լուրջ բազան՝ հասկանալով, որ կա չկարգավորված ԼՂ հակամարտություն, որի գոտում սպառնալիքը վերացած չէ, և կան բազում մարտահրավերներ: Ցանկացած պահի այս գոտում կարող է անկայունություն բռնկվել: Պետք է հաշվի առնել այս իրողությունները, որ նման իրավիճակում Հայաստանի անվտանգության երաշխավորը ՀԱՊԿ-ը չէ, այլ Ռուսաստանը»,- ասաց Եվսեևը` շեշտելով, որ հարցի  շուրջ որոշման կայացումը կհետաձգվի:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի շրջանների և Սև ու Ազովի ծովերի վրա խոցվել է 39 ուկրաինական ԱԹՍ «Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք» Վարչությունը՝ լուծարման շեմին․ «Հրապարակ» Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» Իջևանի քաղաքապետը գործի է անցել․ «Հրապարակ» Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը․ «Իրավունք» 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am