«Հո ամեն ինչ միայն փորը կուշտ լցնելով ու մի երկու փալաս֊փուլուս հագնելով չի՞». Գիսանե Պալյան

Երաժիշտ, երգահան Գիսանե Պալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես կտրականապես ԴԵՄ եմ մշակույթի նախարարությունը վերացնելուն և ընդամենը մի բաժնի տեսքով ներկայացնելուն։ Հարցը աշխատակազմի կրճատելը չէ` այն միգուցե և ուռճացված է։ Հարցը մշնախարարության աշխատանքի որակի բարձրացումն է։ Պետք է կոնկրետ մշակութային քաղաքականություն մշակվի և կոնկրետ պրոպագանդա արվի մեր` հայկական մշակույթը։ Մի երկրում, որտեղ մշակութային գործիչը` ազգի սերուցքը, ամենանվաստ վիճակում է գտնվում, միզերային աշխատավարձ ստանում (խոսքս հարսանիք֊միջոցառումների երգիչների ու հանդիսավարների մասին չէ` բա ի՞նչ անեն, պետք է մի կերպ ապրեն), մի երկրում, որտեղ մշգործիչը չի կարողանում իր արվեստը հանրությանը ներկայացնել մեծ ծախսերի պատճառով, մշակութային սանդղակը երիտասարդների շրջանում էնքան ցածր է, որ մեծ կասկածներ ունեմ, թե երբևէ կարելի կլինի այն բարձրացնել, ինչպե՞ս կարելի է էսպիսի պայմաններում նախարարությունը վերացնել։ Հո ամեն ինչ միայն փորը կուշտ լցնելով ու մի երկու փալաս֊փուլուս հագնելով չի՞։ Եվ այո, մշակույթի գործիչը չպետք է խառնվի շուկայական խառը հարցերին, բավարարելով հանդիսատեսի պահանջարկը, որը շատ հաճախ պլինտուսից ցածր է։ Մշակութային գործիչը պետք է պետական լուրջ աջակցություն ունենա և զբաղված լինի արարելով անկախ գումարային ակնկալիքներից։ Մշգործչի վարկանիշը, որպես ազգի ամենակարևոր ներկայացուցչի, էնքան պետք է բարձրացվի, որ երիտասարդները ձգտեն նմանվել նրան։ Մշգործիչը ստեղծագործելու փոխարեն չպետք է զբաղված լինի իր ստեղծածը «առաջ բրդելով֊promote» անելով ու վաճառելով։ Դրա համար կան պրոդյուսերներ և այդ ոլորտի այլ կազմակերպիչներ, ինչպես նաև նախարարությունը իր աջակցությամբ։ Մի խոսքով մշնախարարությունը պետք է մնա ու առողջացվի»։

դիտվել է 36 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի շրջանների և Սև ու Ազովի ծովերի վրա խոցվել է 39 ուկրաինական ԱԹՍ «Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք» Վարչությունը՝ լուծարման շեմին․ «Հրապարակ» Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» Իջևանի քաղաքապետը գործի է անցել․ «Հրապարակ» Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը․ «Իրավունք» 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am