«Աղանդավորների ֆիզիկական հարձակումներից պաշտպանվելու ու նրանց արժանի հակահարված տալու համար պետք է ինքնակազմակերպվել». Դավիթ Շահնազարյան

«Տեսնում եք, չէ՞, թե ինչ հետապնդումներ են սկսվել Հայ առաքելական եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոսի հանդեպ այսպես կոչված «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման կողմից: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ դա, առաջինը, հովանավորվում է վարչապետի կողմից, և երկրորդը` դա աղանդավորների շարժում է: Հայ առաքելական եկեղեցու սպասավորը չի կարող անիծել Հովվապետին, դա բացառված է: Դա աղանդավորական շարժում է, որն ուղղված է ոչ թե Հայրապետի, այլ եկեղեցու դեմ»,- «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող Անժելա Թովմասյանի հեղինակային «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ հայտարարեց քաղաքագետ, ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը` հավելելով, որ ինքը հպարտանում է, որ Էջմիածնում գտնվեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր արժանի հակահարված տվեցին նրանց: Օգտվելով առիթից` Դավիթ Շահնազարյանը դիմեց իր բոլոր ունկնդիրներին ու նրանց, ովքեր առհասարակ հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են` կոչ անելով առաջին հերթին երիտասարդներին՝ ինքնակազմակերպվել, խմբեր ստեղծել, որպեսզի արգելեն, որ այդ աղանդավորական շարժումը ոտք դնի որևէ եկեղեցու տարածք: «Ես բռնության կոչ չեմ անում, բայց եթե պետությունը չի պաշտպանում եկեղեցին, դա պետք է անենք յուրաքանչյուրս: Աղանդավորների ֆիզիկական հարձակումներից պաշտպանվելու ու նրանց արժանի հակահարված տալու համար պետք է ինքնակազմակերպվել»,- թեման եզրափակեցեց Դավիթ Շահնազարյանը:

դիտվել է 58 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի շրջանների և Սև ու Ազովի ծովերի վրա խոցվել է 39 ուկրաինական ԱԹՍ «Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք» Վարչությունը՝ լուծարման շեմին․ «Հրապարակ» Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» Իջևանի քաղաքապետը գործի է անցել․ «Հրապարակ» Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը․ «Իրավունք» 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am