Փաշինյանի ցինիկ հայտարարությանը ցինիկ ձևով եմ պատասխանում. Շարմազանով

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Վանաձորում լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրեն անհանգստացրել է Մշակույթի նախարարության ներկայացուցիչների հայտարարությունը, երբ նրանք ահազանգում էին, թե՝ մի կրճատեք նախարարությունը, որովհետև մշակույթը միշտ եղել է հայ ժողովրդի այցեքարտը: «Դա արդեն շատ վատ ազդակ է, Մշակույթի նախարարությունն ինքն իրեն նույնացնում է մշակույթի հետ: Ուզո՞ւմ եք փորձարկում անենք՝ 3-5 ամիս թող գործադուլ անեն, տեսնենք՝ մշակույթի կյանքում ինչ-որ բան տեղի կունենա՞»,- ասել է Փաշինյանը: 168.am-ի հետ զրույցում ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը Փաշինյանի վերոնշյալ հայտարարությունը ցինիզմ որակեց. «Փաշինյանի այդ ցինիկ հայտարարությանը ցինիկ ձևով եմ պատասխանում՝ Փաշինյան ջան, եթե առանց կառավարության ու առանց վարչապետի 7 ամիս ժողովուրդը կարող է գոյություն ունենալ, ապա քո արշինով մի չափիր, առանց մշակույթի չի կարող։ Մեր պետականության բացակայության պայմաններում մշակույթն է պահել հայ ժողովրդին։ Մենք մշակութաստեղծ ազգ ենք, ու Մշակույթի նախարարությունն ավելի կարևոր է, քան նույնիսկ ամենաձախողված վարչապետը»։ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Մշակույթի և Սփյուռքի նախարարությունները պետք է մնան. «Եթե եղել է վատ վիճակ, Լիլիթ Մակունցը եկել էր նախարար, թող հպարտ մշակութասերներով նորմալ Մշակույթի նախարարություն ստեղծեին։ ՀՀ-ն պարտավոր է ունենալ և՛ Մշակույթի, և՛ Սփյուռքի նախարարություններ։ Ինչ վերաբերում է օպտիմալացումներին, ապա մարդկանց դժգոհության ֆոնին ինքը եկել է իշխանության, երջանիկ ու հպարտ քաղաքացիներ էր ցանկանում, այդ գործազուրկ քաղաքացին ո՞նց կարող է հպարտ ու երջանիկ լինել։ Մինչև մարդկանց կրճատելը պետք է որևէ բան առաջարկես, նոր կրճատես։ Եթե իրենց թվում է, թե մեր խելքը չէր հասնում, որ կարող է՝ մի քիչ ուռճացված է, բայց մենք սոցիալական բաղադրիչին էլ էինք նայում։ Այդ 100 հազարից ավելի պետական ծառայողին որ գցում է փողոց, թող իր անվտանգության աշխատակիցներին, իր մեքենաները, իր գրասենյակների նազիր-վեզիրներին կրճատի, իրենց ծախսերը կրճատի, աննպատակ ուղևորությունների ծախսերը կրճատի։ Ի՞նչ են արել այս 6-7 ամսում»։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իր գլխավորած կառավարությունը բացառիկ քայլեր է արել մշակութային քաղաքականության հարցում: «Մեկ տարվա մեջ մշակույթի ոլորտի ֆինանսավորումն ավելացրել ենք 400 մլն դրամով, 350 հազարով ավելացրել ենք մշակութային օջախներ այցելուների թիվը: Մշակութային քաղաքականությունն էլ ինչպե՞ս է լինում, իսկ ինչո՞ւ մինչև այժմ դա արված չէր»,- ասել է Փաշինյանը։ Ի պատասխան՝ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը մշակույթը շփոթել է ներդրումների հետ. «Ի՞նչ է նշանակում՝ մշակութային քաղաքականություն, էլ ինչպե՞ս է լինում։ Մշակույթն ու կրթությունը բոլոր երկրներում սուբսիդավորվում են։ Հիմա ի՞նչ է նշանակում, որ 300 մլն ավելի գումար են տվել, կարող են փակե՞լ։ Փաշինյանին ասեք, որ սխալ ճանապարհի վրա է։ Մեծամտությունն ու գոռոզությունն իրեն կործանելու է։ Ես չէի ուզենա, որ ժողովրդի կողմից լեգիտիմություն ստացած վարչապետը, որը, ըստ իս՝ արժանի չէ լինել պետության ղեկավար, ու ես բազմիցս այդ մասին ասել եմ, այնքան մեծամտանա, որ արդեն մուննաթ գա։ Չհասկացանք՝ պապական ժառանգությունի՞ց է այդ փողը դրել։ Վարչապետը ժողովրդի ծառան է, ժողովրդի կողմից վարձված պաշտոնյա է։ Իր ընտրած ճանապարհը սխալ է ու կործանարար՝ պետության և իր համար։ Ասել՝ ժողովուրդը լեգիտիմություն է տվել, ինչ կուզեմ՝ կանեմ, սխալ ճանապարհ է»։ Նրա խոսքով՝ ամենակարևոր խնդիրը սոցիալական խնդիրն է, և օպտիմալացման գնալուց առաջ պետք է նախարարությունների աշխատակիցների մասին մտածել. «Այդ մարդկանց որ ուղարկում է տուն, ի՞նքն է նրանց ընտանիքը պահելու։ Եթե պետական պաշտոնյային կրճատում ես ու իրեն այլ գործով չես ապահովում, ուրեմն՝ իրավունք չունես խոսել ժողովրդի անունից։ Ի՞նչ է նշանակում՝ օպտիմալացնենք։ Կարո՞ղ է՝ մի օր արթնանանք ու տեսնենք՝ միայն իր գրասենյակը կա։ Դա՞ է միայն արդյունավետ։ Այդ ո՞նց է լինում՝ ԱԺ պատգամավորների թիվն ավելանում է, արդյունավետ պատգամավորներն եկել են… այդպես չի լինում։ Եթե Լիլիթ Մակունցն ասում էր, թե ինքն է մշակույթը, ու հիմա նա գնացել է ԱԺ՝ որպես խմբակցության ղեկավար, չի նշանակում, թե Մշակույթի նախարարություն չպետք է լինի։ Ես չեմ կարծում, թե Փաշինյանն էլ է այն կարծիքին, որ մշակույթը Լիլիթ Մակունցն է, ու քանի որ Մակունցի դեմքով մշակույթը տեղափոխվել է ԱԺ, էլ Մշակույթի նախարարություն անհրաժեշտ չէ»։

դիտվել է 78 անգամ
Լրահոս
«Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են», բայց կինը մահացավ. Անուշ Պողոսյան 25-ամյա օտարերկրացին կալանավորվել է Արցախի ԱԺ-ն դատապարտում է Փաշինյանի՝ Արցախից բռնահանվածների մասին պառակտիչ արտահայտությունները Անդրեն ցավալի լուր է հայտնել «Արմենիա» ԲԿ–ում 40–ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի վիճակը կայուն ծանր է Ավտովթար՝ Տավուշի մարզում․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Մետրոյի միջադեպից հետո Փաշինյանի ներողությունը դարձնում են նախընտրական քարոզարշավի գլուխգործոցներից Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը․ հայտարարություն Ռուբեն Վարդազարյանի դատավճռի դեմ բողոք է ներկայացվել Էդուարդ Սպերցյանի աներևակայելի ցուցանիշը Ռուսաստանում ՔԿՀ ծառայողները բացատրական աշխատանքներ են տանում հացադուլավորների հետ Ահաբեկության կեղծ հաղորդում` Իլիա II-ի հուղարկավորությունից առաջ Իվանովոյի և Յարոսլավլի օդանավակայաններում հանվել են թռիչքների սահմանափակումները Եթե 2021 թ․-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան Трамп о смене режима в Иране Ակնհայտ է՝ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու․ Թանդիլյան Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում Փախուստ է տեղի ունեցել «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»-ից Իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am