Զուգահեռներ իրականության մասին

Վահրամ Սարգիս Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. Տոնածառի լույսերը վառելու միջոցառումն իսկապես սիրուն էր՝ լավ լուսային շոու, բեմ, տեխնիկա, աստղեր, 85 մլն 32.000 դրամ արժողությամբ տոնածառ: Մի խոսքով՝ տոնածառի հանդես, որի համար մենք՝ հարկատուներս, ավելի քան 100 միլիոն դրամ ենք ծախսել, իսկ շնորհակալության արժանացավ Հայկ Մարությանը, որը, ինչպես ինքն է ասում, մինչև 2018 թ․-ը չէր հավատում հրաշքների: Դե, բնական է, միայն աստվածային հրաշքի արդյունքում Կարգին Հայկոն կդառնար քաղաքապետ: Բայց ասելիքս դրա մասին չէ: Ասելիքս այն մասին է, որ նոր Հայաստանի նոր իշխանությունը հին Հայաստանի հին իշխանության պես զուգահեռ իրականությունում է ապրում, որտեղ կյանքը ճոխ է, տրանսպորտը՝ բարձր դասի, իրենք էլ՝ կուշտ ու երջանիկ: Ավելի քան համոզված եմ, որ եթե վարչապետ Փաշինյանի փոխարեն այսօր լիներ ընդդիմադիր Նիկոլը, մենք ԱԺ ամբիոնից շատ համոզիչ ելույթ կլսեինք այն մասին, որ 7 միլիարդ արտաքին պարտք, 30 տոկոս պաշտոնական աղքատություն, գործազրկության անթույլատրելի բարձր ցուցանիշ ու աղետի գոտի ունեցող երկիրն իրավունք չուներ 100 միլիոն դրամ ծախսելու 15 օրվա ամանորյա կայֆերի վրա: Ընդդիմադիր Նիկոլը հիմա բմբլահան արած կլիներ քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ արդարացի հարց ուղղելով․ «Դուք գոնե պատկերացնո՞ւմ եք՝ քանի հազար ընտանիք Նոր տարվա սեղան չի ունենալու, քանի տասնյակ հազար երեխա Ձմեռ պապից նվեր չի ստանա, քանի հարյուր մարդ տնակում կդիմավորի Ամանորը... Կամ ի՞նչ եղավ հուսահատության գազելների, մահաբեր վերելակների հարցը, ինչի՞ ա քաղաքը խեղված աղբի մեջ» տոնայնությամբ և ինչի ա քաղաքապետը որոշել որ նոր տոնածառը հանրային պահանջ էր, իսկ թվարկված խնդիրները՝ ոչ: Ու սա Նիկոլը կասեր իրեն հատուկ արտիստիզմով: Բայց ՑԸՄՓ․․․ Հիմա գործ ունենք ոչ թե ընդդիմադիր Նիկոլի, այլ վարչապետ Փաշինյանի հետ, ով հիացած ու շնորհակալ է: Ինչպես Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն էին հիացած իրենց քաղաքապետով ու էլիտար կայֆերով: Եվ ուրեմն, տիկնայք ու պարոնայք, մենք դարձյալ ապրում ենք իշխանության ու ժողովրդի զուգահեռ իրականություններում և այդ երկու իրականություններն իրար կապում է սելֆիի ձողը միայն: ՀԳ. Լուսանկարների բոլոր դրվագները երեկ են եղել՝ տարեց կնոջ ինքնահրկիզում կառավարության շենքի դիմաց, նախարարությունների աշխատակիցների բողոք, կիլոմետրանոց աղբ՝ Երևանի կենտրոնում: Շնորհավոր Ամանոր ու բարով մաշեք:

դիտվել է 70 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի շրջանների և Սև ու Ազովի ծովերի վրա խոցվել է 39 ուկրաինական ԱԹՍ «Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք» Վարչությունը՝ լուծարման շեմին․ «Հրապարակ» Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» Իջևանի քաղաքապետը գործի է անցել․ «Հրապարակ» Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը․ «Իրավունք» 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am