«Էս տոնածառն ուրիշ պտուղներ էլ ունի». Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա էլ իմ տոնածառն է ընկերներ, ծանոթացեք, մի քիչ գզգզված է, բայց էս էլ իմ ստեղծածն է, հալալ քրտինքով: Շատ եմ տանջվել գծելու և զարդարելու համար: Սա օրենքով է, ընկերներ, օրենքով է ստացվում այնպես, որ մայրաքաղաքը, որ բոլորս այդպես սիրում ենք, չնչին ընկնող բյուջեով մարզկենտրոն քաղաքների և այլ համայնքների համանման ցուցանիշներից միջին հաշվով 3 անգամ շատ փող ունի: Այսինքն, եթե Իջևան քաղաքում ասֆալտի կամ աղբահանության համար յուրաքանչյուր միջին քաղաքացու համար բյուջեից ծախսվում է X դրամ, ապա Երևանում համայնքային բյուջեից կա այս գործերի համար ծախսելու իր յուրաքանչյուր քաղաքացու հաշվով եռապատիկ գումար: Անշուշտ, սա լավ է մայրաքաղաքի և իր բնակիչների համար: Չէ, սխալ ասացի, այսպես` սա երեք անգամ ավելի լավ է մայրաքաղաքի և իր բնակիչների համար: Հիշեցնեմ` սա օրենքով է, այս տոնածառներս լիովին օրինական են, հենված են ՏԻՄ և ԱՎԾ պաշտոնական թվերի վրա: Կարող եք դուք էլ փորձել, նույն բանն եք ստանալու: Համահարթեցման մասին օրենքով, այլ իրավական ակտերով և Հայաստանի ԱՆՀԱՄԱՉԱՓ, հետևողականորեն ԱՆՀԱՄԱՉԱՓ զարգացման հետևանքով էս տեսակ տոնածառ է ստացվում: Ասում են, որ Երևանը հարուստ քաղաք է և դրա շնորհիվ է այդպես ստացվում: Գիտե՞ք` ճիշտ են ասում: Ուղղակի շարունակությունը չգիտեն, իսկ ես գիտեմ: Պատմեմ... Նույն այս դիագրամների տարիներին Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով բոլոր մարզկենտրոններում մշտական բնակչությունը նվազել է, պակասել է, շարունակ և հետևողականորեն, միայն մեկ մարզկենտրոնում է երկու տարի մնացել նույնը, հետո նվազել է, իսկ Երևանում աճել է հետևողականորեն: Աճում է բնակչությունը, աճում է քաղաքը, աճում են համայնքային եկամուտները, աճում է դոտացիան և վերջում ստացվում են այս նկարների տոնածառները: Թույլ կտա՞ք հիշեցնել, որ բոլոր այդ տարիներին Հայաստանի բնակչությունը նվազել է տարեկան 30-40 հազար մարդով, այսինքն, Հայաստանի բնակչության անկումը եղել է ոչ թե տարածքային համաչափությամբ, այլ մարզերի հաշվին, աճող մայրաքաղաք, հյուծվող մարզեր: Սա նախկին իշխանությունների դիտավորյալ կամ անմեղսունակ պատկերն է: Հետոն պատմե՞մ... Հետո այս տոնածառերի փեշերն ավելի շատ են մեծանալու, իսկ միջին և վերին մասերը էլի նվազելու են, նիհարելու են, դառնա՝ «պոլի չոտկ» որովհետև, երբ նվազում է բնակչությունը, քաղաքը/համայնքը խեղճանում է, թուլանում է, եկամուտները նվազում են, դոտացիան պետական բյուջեից նվազում է (այդպիսին է օրենքով սահմանված բանաձևը) և այլն: Հետո, երբ քաղաքը թուլանում է եկամուտներով (ասենք՝ կոռուպցիա չկա, բոլորը հալալ են աշխատում), համայնքային ենթակառուցվածքները, նախակրթարանները, ծառայություններն սկսում են թուլանալ, համայնքը դառնում է պակաս բարենպաստ ապրել-աշխատելու համար, էլ ավելի է աճում արտագաղթը. մարդը կենսաբանական օրգանիզմ է հայ և հայաստանյաց ժողովուրդ լինելուց առաջ, գնում է այնտեղ ապրելու, որտեղ կենսաբանական պայմաններն ավելի լավն են: Այս տոնածառերի և դրության մասին երկու տասնամյակից ավելի խոսել ու գրել եմ, հանդիպել ու բացատրել եմ, պահանջել ու պնդել եմ, վերջին ամիսներին էլ եմ խոսել ու գրել: Նախկին իշխանությունները շարունակ խոսել են ու թմբկահարել են, թե տարածքային համաչափ զարգացումը Հայաստանի զարգացման ուղենիշներից մեկն է, ճամարտակել են էլ՝ դու սուս, թե Երևանում է կենտրոնացված ամեն ինչ, հարկավոր է ապակենտրոնացնել ու վերջում ստացել ենք էս տոնածառները, վերջում ստացել ենք շատ հետաքրքիր բաներ, ասեմ իմանաք` մութը չմնաք: Երևանում այդ «համաչափ զարգացման» շնորհիվ մանկապարտեզները ձրի են արդեն 7,5 տարի իսկ մնացած համայնքներում, որտեղ մանկապարտեզ կա՝ փողով են, 4000-8000 դրամ/ամսական վարձով, իսկ համայնքների 80%-ում մանկապարտեզ ընդհանրապես չկա: Բա, օրինակ ի՞նչ կարիք կա Քաշունի գյուղում մանկապարտեզ ունենալու: Հա հետո՞ ինչ-որ սահմանադրության մեջ գրած է, թե բոլորս հավասար ենք մեր հիմնարար իրավունքներով: Բա հո չէ՞ին գրելու խոշոր քաղաքներում բոլորը հավասար իրավունք ունեն մանկապարտեզի, իսկ փոքր համայնքներում մի քիչ հավասար, իսկ Երևանում՝ անվճար, բայց հավասար...: Էս այլանդակությունը, որին ես հայկական ապարտեիդ եմ ասում, ու, որի համար ինձ ընկերներս դիտողություն են անում, թե թունդ եմ ասում, 10-15 տարի հետո հետևյալ սեգրեգացիան կամ զատումն է առաջացնելու` երիտասարդների մի մասը կրթության անհավասար հասանելիության բերումով աշխատելու են գրասենյակներում՝ ճերմակ օձիքներով, բիզնեսմեն ու կառավարիչներ են լինելու, մյուս մասը լինելու են կթվորուհիներ, հովիվներ, բեռնակիրներ, բանվորներ ու շատ-շատ վարորդներ: Ամեն մեկն ըստ կարողության՝ կասեք: Չէ, դա թերի միտք է, պատճառը բազային կրթության անհավասար մատչելիությունն է, ոչ թե տաղանդը կամ պապոնց փողերը: Դպրոց- համալսարանների հասանելիության մասին չխոսեմ: Էս տոնածառն ուրիշ պտուղներ էլ ունի: Շատ պտուղներ ունի, բայց մեկն էլ ասեմ` 2013-2017թթ. Երևանի ավագանու որոշմամբ, ավագանու ԲՈԼՈՐ անդամները իրենց, իբր կատարած ծախսերի համար համահավասար փոխհատուցում են ստացել Երևանի բյուջեից, 4 տարում ավելի քան 150 մլն դրամ, իսկ խոշորացված համայնքների այն ավագանու անդամները, որոնք կենտրոն բնակավայրում չեն ապրում, իրենց գյուղից ավագանու նիստերին գնալ-գալու համար իրենց գրպանից են ծախսում, փոխհատուցման համար համայնքի բյուջեն փող չունի: Չհարցնեք, թե Երևանի ավագանու անդամներն ինչ ծախսերի համար են փոխհատուցում ստացել ամսական 50.000 դրամ, չգիտեմ, ոչ ոք չգիտե, Պարոն Պարոնն էլ չգիտեր, տվել էր, բայց չգիտեր որ ծախսի համար է տվել, դատախազությունն էլ չի ուզում իմանալ, առեղծված է, անունը «փոխհատուցում», իրականում՝ շաբաշ: Հիմա ժամանակն է համայնքային այս անհավասարության խնդիրը լուծելու: Սա քաղաքական խնդիր է, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման քաղաքականության խորքային վերանայման կարիքը վաղուց է հասունացել, հարկավոր է վերացնել տարածքային անհամաչափ զարգացվածությունը, կամ զարգացման անհամաչափությունը, որը բազմաթիվ խնդիրների հետևանքով է առաջացել և բազմաթիվ խնդիրներ է հարուցում ու բարդացնում: Հայաստանի ճլորած ոտուձեռով և ուռած գլխով անհասկանալի էակի հեռանկարը պետք հրատապ խափանել: Թե չէ՝ բալը թանկ էր, առել անցել եք...»:

դիտվել է 354 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի շրջանների և Սև ու Ազովի ծովերի վրա խոցվել է 39 ուկրաինական ԱԹՍ «Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք» Վարչությունը՝ լուծարման շեմին․ «Հրապարակ» Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» Իջևանի քաղաքապետը գործի է անցել․ «Հրապարակ» Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը․ «Իրավունք» 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am