Հեյ, դուք, այսպես կոչված մտավորականներ. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտնի գիտնականներին անվանել է տգետներ, որոնք թուրքական կառավարությանը կոչ են արել դադարեցնել երկրի հարավ-արևելքում բռնությունները և վերադառնալ քրդական խնդրի խաղաղ կարգավորմանը, հայտնում է RIA Novosti-ն: Ավելի վաղ, 1128 թուրք և արտասահմանցի գիտնականներ դիմում են հրապարակել «Մենք այդ հանցագործության մաս չենք կազմի» անվանմամբ, որտեղ թուքական կառավարությանը կոչ են արել երկրի հարավ-արևելքում «դադարեցնել կոտորածը և սպանդը» և վերադառնալ քրդական խնդրի խաղաղ կարգավորմանը: Ստորագրողների մեջ եղել են համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ: Որպես պատասխան` Թուրքիայի կրթության Բարձրագույն խորհուրդը հայտարարել է, որ իրավաբանական միջոցներ կձեռնարկի կոչը ստորագրած թուրք գիտնականների նկատմամբ: «Այդ ամբոխը, որն իրեն անվանում է գիտնականներ, իր դիմումում մեղադրում է պետությանը: Հեյ, դուք, այսպես կոչված մտավորականներ: Դուք ոչ թե լուսավորված, այլ մութ մարդիկ եք: Դուք բոլորովին նման չեք մտավորականների: Դուք տգետ եք և ոչինչ չգիտեք Թուրքիայի հարավ-արևմուտքի մասին: Իսկ մենք գիտենք այդ շրջանը՝ ինչպես մեր տան հասցեները»,- հայտարարել է Էրդողանը` ելույթ ունենալով թուրք դիվանագետների առջև Անկարայում: Նրա խոսքերով` երկրում չկա քրդական հարց, այլ կա ահաբեկչության խնդիր: Նա կոչի տակ ստորագրած արտասահմացի գիտնականներին հրավիրել է այցելել Թուրքիա:
