Ավինյանի գրասենյակի հերքման անհաջող փորձը

«168 ժամ» թերթը գրում է, որ դեկտեմբերի 20-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ասուլիսում հայտարարել է, որ առաջիկա շաբաթ սպասվում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցը ՌԴ: Ուշագրավ է, որ նախատեսվող այցի մասին Հայաստանում իմացել են ոչ թե ՀՀ կառավարությունից, ինչպես սովորաբար լինում է, այլ՝ ՌԴ նախագահից: Ինչևէ: ՀՀ-ՌԴ հարաբերություններում առկա, մեղմ ասած՝ անհասկանալի իրավիճակի պարագայում, չափազանց կարևոր է, թե ինչ հարցեր են քննարկվելու այդ հանդիպման ընթացքում՝ Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումները, գազի սակագինը, լաբորատորիաների գործունեության վերաբերյալ հայ-ռուսական պայմանագիրը, Կարասինի համարձակ հայտարարությունն ամերիկյան ճնշումների մասին… Հիշեցնենք, որ մեզ հասած տեղեկություններով՝ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը վերջերս նամակ է հղել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ նշելով, որ ռուսական գազը սահմանին լինելու է 215 դոլար 1000 խմ-ի դիմաց, և դա քննարկման ենթակա չէ: Ներկայումս Հայաստանը գազը սահմանին ձեռք է բերում 150 դոլարով։ Ըստ մեր աղբյուրների՝ գազի գնի շուրջ վերջնական որոշումը կկայացվի մինչև դեկտեմբերի 27-ը։ Ավինյանի գրասենյակը մեր այս տեղեկատվության հրապարակման հաջորդ օրը հերքման անհաջող փորձ էր արել՝ ընդամենը ասելով, որ նամակ չի ստացել, հեռախոսազրույց են ունեցել։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին ավարտվում է ռուսական գազի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետը: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը մոտ 10 օր առաջ հայտարարել էր, որ գազի նոր գինը կհայտարարվի բանակցությունների ավարտից հետո: «168 Ժամի» հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն անդրադառնալով Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպմանը՝ նշել է, թե հաճախակի դարձած հանդիպումները լավ են, քանի որ կան կուտակված հարցեր, որոնք հեռախոսային զրույցներով սպառելը բարդ է: Նրա կարծիքով՝ գլխավոր հարցը կլինի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, որի մասին խոսակցությունները բավականին ակտիվ են, և ադրբեջանական կողմն ակտիվորեն աշխատում է բանակցային գործընթացն առաջ մղելու համար: Սկակովի խոսքով՝ Հայաստանի համար գլխավոր խնդիրը գազի գինն է: «ՀՀ ղեկավարը՝ Փաշինյանը, խոստացել էր, որ այն նույնիսկ կիջնի, բարձրաստիճան նախորդ հանդիպումների ժամանակ ևս այս հարցը քննարկվել էր, խոսվեց, որ ՌԴ նախագահը զարմացել է, որ սահմանին գազի գինն էապես թանկանում է… Կարծում եմ` գազի գինը կդառնա Հայաստանի ներքաղաքական դիվիդենտների առարկա ցանկացած ելքի դեպքում: Վստահաբար ՀՀ իշխանությունների համար խիստ անցանկալի կլինի, եթե գինը բարձրանա, դա կհարվածի նոր իշխանության հեղինակությանը: Ուստի պետք է փորձեն ակտիվ աշխատել նույն գինը պահպանելու ուղղությամբ գոնե»,- ասել է Սկակովը»: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ»-ի՝ այսօրվա  համարում:

դիտվել է 46 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի շրջանների և Սև ու Ազովի ծովերի վրա խոցվել է 39 ուկրաինական ԱԹՍ «Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք» Վարչությունը՝ լուծարման շեմին․ «Հրապարակ» Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» Իջևանի քաղաքապետը գործի է անցել․ «Հրապարակ» Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը․ «Իրավունք» 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am