2018-ի գարնանը իմ երազանք կատարվեց.քաղաքապետն անկեղծացավ

  «Բոլոր հայերի երազանքները կկատարվեն, ինչպես դա տեղի ունեցավ 2018 թ.: Մեծարգո՛ պարոն վարչապետ, սիրելի՛ երեւանցիներ, Մենք շուտով մտնում ենք 2019 թ.: Ասում են՝ Ամանորին հրաշքներ են կատարվում: Ճիշտն ասած, մինչեւ 2018 թ. ես հրաշքների չէի հավատում, բայց միեւնույն է, ինչպես ամեն տարի, 2018-ի Ամանորին նույնպես երազանք պահեցի, եւ 2018 թ. գարնանը իմ երազանք կատարվեց: Ես հասկանում էի, որ հրաշքները հենց այնպես չեն կատարվում, երազնանքերը հենց այնպես չեն կատարվում, եւ միակ պայմանը, որպեսզի քո երազանքը կատարվի, պետք է, որ դրա մասին երազեն բոլորը, մենք պետք է բոլորս երազենք մի բանի մասին, որ այն կատարվի: Եվ փաստորեն, այո՛, 2018-ի Ամանորին մենք բոլորս միասին երազել ենք նույն բանի մասին. ապրել ազատ, անկախ եւ ժողովրդավար Հայաստանում: Եվ այս երազանքը մենք բոլորս միասին ի կատար ածեցինք: Այս հրապարակում մենք գարնանը տոնել ենք մեր ազգի հաղթանակը, եւ ամբողջ աշխարհը զարմացած եւ հիացած հետեւում էր մեզ: Այսօր մենք՝ բոլորս, կանգնած այստեղ՝ այս հրաշք տոնածառի առջեւ՝ այս գեղեցկուհու առջեւ մտածում ենք վաղվա օրվա մասին: Քիչ անց կվառվեն այս տոնածառի լույսերը, եւ այս լույսերը կվառեն նաեւ մեր հույսերը: Եվ այս լույսը կսկսի հենց այսօրվանից, կգնա 2019 թվականին, եւ մոտակա տասնամյակներին, հարյուրամյակներին մեր ճանապարհը լույսով լի է լինելու: Գիտեք՝ 2018-ին կատարվեց մեր՝ մեծերի երազանքը, բայց մեր փոքրիկների երազանքը դեռ չի կատարվել: Եվ այս տարի՝ 2019-ին, սիրելի՛ փոքրիկներ, հանգիստ եւ վստահ կարող եք պահել ձեր երազանքները, որովհետեւ մենք մեծերով խոսք ենք տալիս ձեզ, որ մենք իրականցնելու ենք ձեր բոլոր երազանքները: Նաեւ կուզեի ողջույններս հղել մեր արեւելյան մայրաքաղաք Ստեփանակերտին, մեր հայրաքաղաք Գյումրիին, մեր բոլոր եղբայր եւ գործընկեր քաղաքներին, սիրո եւ կարոտիս ջերմ ողջույնները Մոսկվայում, Լոս Անջելեսում, Փարիզում, Սանկտ Պետերբուրգում, Հալեպում, Բեյրութում, Թեհրանում, Թբիլիսիում եւ աշխարհի բոլոր ծայրերում ապրող մեր քույրերին ու եղբայրներին: Ոuրախ տրամադրություն եմ ցանկանում բոլորիդ, համայն հայությանը: Շնորհավորում եմ Ամանորն ու Սուրբ ծնունդը: Շնորհակալություն»,- Հանրապետության հրապարակում մինչեւ գլխավոր տոնածառի լույսերը վառվել, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը  դիմեց ներկա գտնվողներին:

դիտվել է 95 անգամ
Լրահոս
«Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են», բայց կինը մահացավ. Անուշ Պողոսյան 25-ամյա օտարերկրացին կալանավորվել է Արցախի ԱԺ-ն դատապարտում է Փաշինյանի՝ Արցախից բռնահանվածների մասին պառակտիչ արտահայտությունները Անդրեն ցավալի լուր է հայտնել «Արմենիա» ԲԿ–ում 40–ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի վիճակը կայուն ծանր է Ավտովթար՝ Տավուշի մարզում․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Մետրոյի միջադեպից հետո Փաշինյանի ներողությունը դարձնում են նախընտրական քարոզարշավի գլուխգործոցներից Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը․ հայտարարություն Ռուբեն Վարդազարյանի դատավճռի դեմ բողոք է ներկայացվել Էդուարդ Սպերցյանի աներևակայելի ցուցանիշը Ռուսաստանում ՔԿՀ ծառայողները բացատրական աշխատանքներ են տանում հացադուլավորների հետ Ահաբեկության կեղծ հաղորդում` Իլիա II-ի հուղարկավորությունից առաջ Իվանովոյի և Յարոսլավլի օդանավակայաններում հանվել են թռիչքների սահմանափակումները Եթե 2021 թ․-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան Трамп о смене режима в Иране Ակնհայտ է՝ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու․ Թանդիլյան Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում Փախուստ է տեղի ունեցել «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»-ից Իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am