Խոսրով Հարությունյանի՝ փոխնախարարից դեսպան դարձած փեսայի ունեցվածքը

«Փաստ» թերթը գրում է. «ԱԳ նախկին փոխնախարար, այժմ արդեն Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Պապիկյանը 2017թ. տարեկան հայտարարագրում ներկայացրել  է տվյալներ միայն դրամական միջոցների եւ եկամուտների մասին: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2017թ. տարեկան հայտարարագիրը ներկայացրել է 2018 թվականին, երբ դեռ զբաղեցնում էր ԱԳ փոխնախարարի պաշտոնը: Հայտարարագրում անշարժ եւ շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան: Ըստ 2017թ. տարեկան հայտարարագրի՝ նրա դրամական միջոցները նշված տարվա սկզբին կազմել են 26 440 եվրո եւ 162 092 ՀՀ դրամ: Իսկ 2017թ. վերջում նշված դրամական միջոցները նվազել են՝ համապատասխանաբար կազմելով 19 000 եվրո եւ 100 000 ՀՀ դրամ: Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտը նշված հարկային տարում կազմել է 6 963 929 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից: Արմեն Պապիկյանը դիվանագիտական կորպուսում է դեռ 1997 թվականից: 2011թ. եղել է ԱԳ նախարարության Եվրոպայի վարչության խորհրդական։ 2011 թ. նշանակվել է Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ: Իսկ մինչ դեսպան նշանակվելը նա զբաղեցրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը: Դեսպան է նշանակվել 2018թ. նոյեմբերի 28–ին: Հավելենք նաեւ, որ Ա. Պապիկյանը դեռեւս գործող խորհրդարանի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի փեսան է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 104 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի շրջանների և Սև ու Ազովի ծովերի վրա խոցվել է 39 ուկրաինական ԱԹՍ «Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք» Վարչությունը՝ լուծարման շեմին․ «Հրապարակ» Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» Իջևանի քաղաքապետը գործի է անցել․ «Հրապարակ» Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը․ «Իրավունք» 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am