Վովա Գասպարյանից էլ են խլել
Երեկ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի դեմ քրեական գործ հարուցվեց պաշտոնական լիազորությունները չարաշահելու գործով, որը առնչում էր Ծառուկյան-Պալաչ հայտնի հակամարտությանը: Գասպարյանը ըստ մեղադրանքի օժանդակել է Պալաչին եւ խոչընդոտել Ծառուկյանի բարեգործական ավտոբուսների գործունեությանը: Սա մեկնաբանվեց որպես ծիծաղաշարժ մեղադրանք՝ նախկին ոստիկանապետի գործած զանցանքների համատեքստում: Բայց մենք տեղեկացանք, որ իշխանությունը Վովա Գասպարյանին քրքրել է տարբեր գործերով եւ միայն համակարգի ծառայողական մեքենաաների բենզինի հատկացումների ոլորտի ստուգումների արդյունքում հայտնաբերվել է խոշոր չարաշահում ու 12 մլն դոլար իշխանությունները գանձել են նրանից: Թե որքանն է գնացել պետբյուջե, որքանը Նիկոլ Փաշինյանի անձնական բյուջե, հայտնի չէ, քանի որ նման գործընթացները գաղտնի են պահվում եւ սա փակ շղթա է հիշեցնում:
