«Անհասկանալի է, որ որոշ առնետներ փորձում են ի պաշտպանություն Քոչարյանի ցույցերը օգտագործել Արցախի նախագահի դեմ»․ Բելլա Լալայան

Արցախի բնապահպանության ու բնական ռեսուրսների նախարարության մամուլի քարտուղար Բելլա Լալայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Քոչարյանի հարազատները Ստեփանակերտում ցույց են կազմակերպում՝ ի պաշտպանություն Քոչարյանի (չեք մոռացել, չէ՞, որ Ստեփանակերտը նրա ծննդավայրն է): Կարծում եմ՝ յուրաքանչյուրդ դա կաներ։ Ոչ մի արտառոց բան չկա։ Կմիանան հարևաններ, ընկերներ, համակիրներ, ոմանց կարծիքով՝ հանցակիցներ, պարզապես հետաքրքրասեր մարդիկ, թե ոչ մեկն էլ չի միանա՝ էդ արդեն ենթահարց է։ Անհասկանալին այն է, որ որոշ առնետներ փորձում են այս հանգամանքը ևս օգտագործել Արցախի նախագահի դեմ, և որ ամենաողորմելին է, կախվել ինչ-որ կետից ու նորից Արցախի ու Հայաստանի իշխանություններին լարել իրար դեմ (վասն յեղափոխութեան, վասն իշխանութեան արժե էշ-էշ դուրս տալ): Այ խելքից չքավոր միջակություններ․․․ Ցանկացած հավաքի թույլտվություն տալիս է քաղաքապետարանը, ու պարտավոր է ապահովել ցանկացած հավաքի դիմում (կարդալ հավաքների ազատության մասին օրենքը), ընդ որում՝ նման թույլտվություն են ստացել նաև նրանք, ովքեր նախագահի հասցեին հարատև հաչոցների հեղինակներ են։ Թե՞ ուզում էիք՝ նախագահը հատուկ հանձնարարական տար, որ Քոչարյանի կողմնակիցներին հալածեն ու արգելեն ծպտուն հանել, ու այդ ժամանակ էլ մլավոց բարձրացնեք, որ Արցախում վախի մթնոլորտ է, դիկտատուրա է․․․ Ա խե քինամ չըք կախ ինիք, տրանավ մեր դյարդերը պատար թիթիվցնի՞ք։ Պա լոխ գործերը թողած՝ մինչև հիբընք թիթեռ նըկըրլա՞ն»։

դիտվել է 84 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի շրջանների և Սև ու Ազովի ծովերի վրա խոցվել է 39 ուկրաինական ԱԹՍ «Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք» Վարչությունը՝ լուծարման շեմին․ «Հրապարակ» Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» Իջևանի քաղաքապետը գործի է անցել․ «Հրապարակ» Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը․ «Իրավունք» 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am