«Լիդիանը» դիմել է դատարան ընկերության գործարար համբավը վերականգնելու համար. փաստաբան

zham.am լրատվական կայքը զրուցել է «Լիդիան Արմենիա» ընկերության իրավախորհրդատու Արմեն Մելքումյանի հետ, ով մանրամասնել է ընկերության կողմից բնապահպան-ակտիվիստների դեմ դատարան ներկայացված հայցերը: -Պրն. Մելքումյա՛ն, «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայց է ներկայացրել դատարան` կապված ակտիվիստների հետ: Ո՞րն է ձեր առաջադրած մեղադրանքը: -Մեղադրանքները բոլոր մեղադրյալների մասով, հիմնականում, նույնաբովանդակ են և կայանում են հետևյալում՝ վերջիններս հանդես են եկել «Լիդիան Արմենիա» ընկերության գործարար համբավը արատավորող հայտարարություններով և մեկնաբանություններով: Մասնավորապես՝ ընկերությանը մեղադրել են կոռուպցիայի մեջ: Օրինակ` թե «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից «Լույս» հիմնադրամին փոխանցվող 300.000 ՀՀ դրամը դիտարկվում է որպես կոռուպցիայի դրսևորում: Արդոք ընկերության կողմից իրականացվող տարատեսակ սոցիալական ծրագրերը, համայնքներում կատարված ներդրումները, «Լույս» հիմնադրամի շահառուները, որոնք հնարավորություն են ստացել կրթվել աշխարհի լավագույն բուհերում կարո՞ղ են դիտարկվել որպես կոռուպցիոն դրսևորումներ: -Ընկերությունը ակտիվիստների հետ բախումների ավելի սուր ժամանակահատվածներ է ունեցել: Ինչո՞ւ հենց հիմա դիմեցիք դատարան: -Տևական ժամանակ է, ինչ «Լիդիան Արմենիա» ընկերությանը հասցեագրված զրպարտություններ են հրապարակվում սոցիալական հարթակների օգտատերերի կողմից` հանձինս ակտիվիստների ու բնապահպանների, որոնք լայն տարածում են գտնում թե՛ համացանցում, թե՛ հասարակության այս կամ այն զանգվածներում՝ դրանով իսկ արատավորելով և կասկածի տակ առնելով ընկերության բարի համբավը: Պարզապես, այս ողջ ընթացքում ընկերությունը լայնախոհություն է ցուցաբերել մինչև այն պահը, երբ այս ամենը հասարակության կողմից դիտարկվել է որպես իրականություն: Այսինքն, եթե չես պատասխանում զրպարտողին, նշանակում է, որ դա ամենևին էլ զրպարտություն չէ: Հետևաբար, մենք որոշեցինք հարցին լուծում տալ օրենքով սահմանված կարգով և դիմեցինք դատարան: Օրենսդրությունն այս պարագայում մեղադրյալ կողմերից յուրաքանչյուրից նախատեսում է 2.000.000 ՀՀ դրամ բռնագանձում, սակայն մենք այս պահին միայն 1.000.000 ՀՀ դրամ բռնագանձման պահանջ ենք ներկայացրել: -Ինչպե՞ս են արձագանքել մեղադրյալ կողմերը ձեր` դատարան դիմելու նախաձեռնությանը: -Ակտիվիստների վարքագծում դիտարկվում է հուզականություն և խուճապի դրսևորում: Հավանաբար, վախեցած են: Մեր գործուղությունները մշտապես եղել են բաց ու թափանցիկ, և նման հանգուցալուծումը նրանց մոտ որոշակի վախի մթնոլորտ է ստեղծել: Հետո, օրենսդրությունը չի նախատեսում, որ նրանց առարկայազուրկ արտահայտությունների ու գործողությունների արդյունքում կայացրած մեր որոշումը, այն է` հարցին տալ լուծում իրավական ճանապարհով, պետք է քննարկվեր կամ նախապես տեղեկացվեր վերջիններիս: Եվ նման սին մոտեցումներով մարդիկ, իրականում, չեն էլ ցանկանում լսել մյուս կողմին: Նրանք իրենց պրակտիկայի ընթացքում սովորել են, որ կարելի է անել նման արտահայտություններ, անցնել թույլատրելիի սահմանները, իսկ արդյունքում պատասխանատվության չենթարկվել: - Ի՞նչ սպասելիքներ ունեք դատական գործընթացից: -Տեսե՛ք, տրամաբանությունը հետևյալն է՝ եթե դու նման արտահայտություններ ես անում, ապա այդ արտահայտությունների հիմնավորվածությունը և ամբողջական բեռը կրում ես ինքդ: Մենք այսօր պահանջում ենք, որ ներկայացվեն բավարար հիմքեր՝ արված արտահայտությունների համատեքստում: Վերջիններս հասկանում են, որ չեն եղել ու չկան ընկերության կողմից կոռուպցիոն ռիսկեր: Գուցե նրանց կողմից, մասնավորապես, սոցցանցերում բարձրացված աղմուկը նրա համար է, որպեսզի հասարակությանը ներկայացնեն մի տարբերակ, համաձայն որի՝ ընկերությունը դատական ճանապարհով է փորձում լռեցնել իրենց: Սակայն, մենք վստահ ենք, որ դատարանները նման ճնշումների չեն տրվի, և դրանք ոչ մի կերպ չեն ազդի արդարադատության վերականգնմանը: -Եվս մեկ հայցադիմում է ներկայացված Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանի դեմ: Այսօր այդ գործով Երևանի առաջին ատյանի դատարանում  -Այո՛: Այսօր պրն. Գալստյանին ուղղված հարց է հնչեցվել, թե, ո՞ր արտահայտություններն է «Լիդիան Արմենիա» ընկերությունը դիտարկել որպես զրպարտություն և գործարար համբավն արատավորող: Վերջինս ուղղակի պատասխանից խուսափում էր և չէր խոստովանում, որ, այո՛, ես ընկերությանը մեղադրել եմ կոռուպցիայի մեջ: -Եվս մեկ հարց Ամուլսարի հանքի հետ կապված` տեղյակ ենք, որ միջազգային փորձագիտական խմբեր են ներգրավված աշխատանքների մեջ: Ո՞ր փուլում են աշխատանքները եզրակացությունների մասով: -Այդ գործողություններն իրականացվում են պետության համապատասխան մարմինների կողմից: Մենք ներգրավված չենք այդ գործընթացին, և ես տեղեկատվություն չեմ կարող տրամադրել այդ մասով: Սակայն, հարկ է նշել, որ ընկերությունը պատրաստակամ է ցանկացած հանդիպման, բաց է ցանկացած առողջ քննարկման, որն ունի օբյեկտիվ մոտեցումներ` կապված բնապահպանական ռիսկերի հետ: Համագործակցությունը ընկերության կողմից ցանկացած պարագայում եղել է, կա ու կլինի: -Եվ վերջին հարցը: Ամուլսարի հանքի հավանական շահագործման կամ աշխատանքների վերջնական կասեցման մասով հանրությունը ե՞րբ կարող է սպասել վերջնական հայտարարության: -Ինձ թվում է, որ պետական մարմինները ավելի ստույգ տվյալներ կարող են ձեզ հաղորդել: Այս պահին ընկերությունը պատրաստ չէ նման հայտարարությունների: Եվս մեկ անգամ ցանկանում եմ հավելել, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը պատրաստակամ է ու բաց է ցանկացած բանակցության և համագործակցության:

դիտվել է 110 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի շրջանների և Սև ու Ազովի ծովերի վրա խոցվել է 39 ուկրաինական ԱԹՍ «Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք» Վարչությունը՝ լուծարման շեմին․ «Հրապարակ» Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» Իջևանի քաղաքապետը գործի է անցել․ «Հրապարակ» Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը․ «Իրավունք» 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am