Կարապետյանի մասով «մուտիլովկաներով» ու ստախոսությամբ են զբաղվել՝ «աչոկներ»հավաքելու նպատակով(տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները տասնյակ հայտարարություններ են հիմա անում, որոնք կտրուկ հակասում են իրենց նախկին հայտարարություններին: Նրանք անում են բազմաթիվ քայլեր, որոնց դեմ նախկինում քարոզել են: Ընդունում են որոշումներ, որոնք կրկնում են նախկին իշխանության որոշումները և որոնք նիկոլենք սուր քննադատել են: Օրինակների հետևից հեռուն գնալ պետք չէ: Բերենք ամենաթարմ օրինակը: Նիկոլ Փաշինյանի խորհրդական է նշանակվել ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը: Այն նույն մարդը, որին Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում իր կինն ու Փաշինյանի հետ քայլող Արայիկ Հարությունյանն ու Տիգրան Ավինյանը մեղադրում էին 2016-ի ապրիլյան պատերազմին նախորդած շրջանում ծառայողական պարտականությունները չկատարելու, հարյուրից ավելի զոհերի պատճառ դառնալու մեջ և զարմանք հայտնում, թե ինչպե՞ս է, որ նախկին հետախույզը դատվելու փոխարեն այլ պաշտոնի է նշանակվում Սերժ Սարգսյանի կողմից: Աննա Հակոբյանը՝ Փաշինյանի կինը «Հայկական ժամանակի» 2016-ի ապրիլի 28-ի խմագրականում, անդրադառնալով քառօրյա պատերազմին ու Արշակ Կարապետյանին, մասնավորապես գրել էր. ««Ինչու են պատերազմական գործողությունների ժամանակ զոհված 50-ին հասնող զինվորները բացառապես աղքատ ընտանիքների երեխաներ», «Ինչու բանակը անհրաժեշտ մակարդակի տեխնիկական հագեցվածություն չունի», «Ինչու պետական պաշտոնյաներն ունեն միլիոնների հասնող կարողություն, տների փոխարեն պալատներ, մեքենայի փոխարեն ամենավերջին արտադրության տասնյակ մեքենաներ, իսկ զինված ուժերում նորմալ մեքենա չկա դիրքեր հաց ու ջուր կամ փամփուշտ հասցնելու համար», «Ինչու պետք է Հայաստանի և աշխարհասփյուռ հայ ժողովուրդը փող հավաքի ԼՂՀ ՊԲ-ի համար կամ ինչու պետք է նորագույն զենքեր գնելու փող Հայաստանը չունենա, այն դեպքում, երբ ամենաբարձր պաշտոններ զբաղեցնող կամ զբաղեցրած մեկ ձեռքի մատների վրա հաշվվող պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամներին «թափ տալու դեպքում» այնքան փող կընկնի, որ նույնիսկ Ամերիկայի բանակը զինելուն կբավականացնի», այս հարցադրումները շատ են, և համառորեն շրջանառվում են, մարելու կամ մոռացվելու որևէ միտում ցույց չտալով: Ու սա այն դեպքն է, երբ իշխանությունը մանեւրելու, դրանք չնկատելու տալու որևէ շանս չունի: Նրանք ստիպված են պատասխանել այս հարցադրումներին, և այդ պատասխանները ենթադրում են կոնկրետ գործողություններ: Նախօրեին, օրինակ, շատ կոնկրետ պատասխան եղավ հարցերին, թե ինչու ապրիլի լույս 2-ի գիշերվանից առաջ հայկական բանակը պատշաճ չափով տեղեկացված չի եղել ծրագրվող հարձակման մասին, և դրա պատճառով ունեցել է կորուստներ, որոնցից կարող էր խուսափել: Աշխատանքից ազատվեց զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը»: Հիմա պարզվում է, որ Արշակ Կարապետյանը նորմալ է աշխատել ապրիլյան պատերազմի ժամանակ ու նշանակվել է պետական պաշտոնի արդեն Նիկոլ Փաշինյանի կողմից: Վերջինս Կարապետյանին հիմա պաշտպանում է՝ հայտարարելով, թե ինքը գաղտնի նյութեր է կարդացել ապրիլյան պատերազմի թեմայով ու հայտնաբերել, որ Կարապետյանի մոտ «թղթերով ամեն ինչ կարգին է»: Փաշինյանի թիմակից Հովիկ Աղազարյանն էլ երեկ եթերում հայտարարեց, որ նախկինում իրենք ինֆորմացիայի չեն տիրապետել ու դա է պատճառը, որ հանիրավի քննադատել են Կարապետյանին: Այս ամենից հետո պետք է՝ կա՛մ Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները ներողություն խնդրեն Արշակ Կապարետյանից ու նաև Սերժ Սարգսյանից այն բանի համար, որ ժամանակին սխալ պատկերացումներ են ունեցել, կա՛մ Փաշինյանի թիմակիցները պետք է ներողություն խնդրեն մեր ժողովրդից, որ ժամանակին Կարապետյանի մասով «մուտիլովկաներով» ու ստախոսությամբ են զբաղվել՝ «աչոկներ»հավաքելու, զոհերի հարազատների նուրբ լարերի վրա խաղալու, ժողովրդին գրգռելու, կեղտոտ մթնոլորտ ձևավորելու և հետագայում իշխանություն վերցնելու նպատակով, կա՛մ Փաշինյանն ու իր թիմակիցները պետք է հայտարարեն, որ նախկինում ինչ ասել են Կարապետյանի մասին, ճիշտ են ասել, բայց քանի որ իրավիճակ է փոխվել և իրենք իշխանության են եկել, ուստի նախկին ասածները «հաշիվ չեն» ու իրենք օգտվում են սերժական կոչված կադրերից, քանզի իրենց խնդիրը եղել է ոչ թե սերժականությունը, այլ Սերժին մերժելը: Կարապետյանին նշանակելուց հետո պետք է «մուտիտի» համար պատժվեն խարույկի շուրջ խմբված տղաներն ու աչոնիկները: Ընդդիմություն լինել, չի նշանակում ստախոսությամբ զբաղվել և էմոցիա գողանալով միավորներ հավաքել: Այս իշխանափոխությունից կարելի է մեկ դաս քաղել: Այսուհետ պետք է խոսքի արժեքը գնահատվի: Ընդդիմադիրները պետք է կշռադատված ու փաստարկված խոսք հնչեցնեն, ինչպես նաև տեր կանգնեն իրենց ասածներին, քննադատություններին, կամ էլ իշխանության գալուց հետո եթե տեսնում են, որ ժամանակին հանիրավի են քննադատել, համարձակություն ունենան և հրապարակավ ներողություն խնդրեն հանրությունից, որպեսզի պարզ դառնա, որ նախկինում ոչ թե ստել են, այլ թյուրիմացաբար են որոշ գնահատականներ տվել: Սերժը մերժվեց, քանի որ չպահեց իր խոսքը, ըստ որի՝ չէր հավակնելու վարչապետի պաշտոնին: Խոսքի ու գործի սուր հակասություն կա նաև փաշինյանական իշխանության մոտ: Թե ինչ կլինի դրա վերջում, դժվար չէ կռահել: Պետրոս Ալեքսանյան Հ.Գ.: Ապրիլյան պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ Ադրբեջանի հարձակումը Ռուսաստանի հետ համաձայեցված է եղել, որպեսզի Ադրբեջանը մտնի ԵԱՏՄ: Ասածի իմաստն այն էր, որ Պուտինը հրահրել էր պատերազմը, որպեսզի Ղարաբաղի գնով Ադրբեջանին բերի իր ազդեցության տակ: Փաշինյանը բացասական էր գնահատում և՛ ՌԴ-ին, և՛ ԵԱՏՄ-ին: Վարչապետ նշանակվելուց հետո նա սկսեց քծնել Պուտինին և դրական գնահատել ԵԱՏՄ-ին: Սա առաջվա ու հիմիկվա պահվածքների տարբերության ևս մեկ վառ օրինակ է: Բաց է մնում, սակայն, այն հարցը, թե ե՞րբ է անկեղծ եղել Փաշինյանը՝ նախկինո՞ւմ, երբ Պուտինին մեղադրում էր ապրիլյանի համար, թե՞ հիմա, երբ Պուտինին հավատարմության երդումներ է տալիս և նրան տեսնելիս, Լուկաշենկոյի ասած, լեզուն մտցնում համապատասխան տեղ: 7or.am

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Բոլոր ուրացողներին, դավաճաններին ՊՆ-ում պաշտոններ են առաջարկվում․ Տեր Զարեհ (տեսանյութ) Քրիստոնյա հայ ազգը կանգնած է գոյաբանական սպառնալիքի առջև․ Բագրատ Սրբազան «Խնդրում ենք չտրվել պրովակացիաներին»․ ԱՆ–ն՝ թուրքական լրատվամիջոցի հրապարակման մասին Ընդդիմադիր պատգամավորը ԱՄՆ-ում կոչ է արել պահանջել Ադրբեջանից հայ գերիների ազատ արձակումը Վերին Խոտանանի վարչական ղեկավարը գողացել է սյունեցու 6 անչափահաս երեխաներին Ինտերը վերջնական որոշում է կայացրել Մխիթարյանի ապագայի հարցում Եվրոպական կրոնի ազատության ֆորումը դատապարտել է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ Փաշինյանի արշավը Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում․ դպրոցի բուժկետում տղամարդու դի է հայտնաբերվել Սյունիքի մարզում ավտովթար է տեղի ունեցել․ պայմանագրային զինծառայող է հոսպիտալացվել Իրան – ԱՄՆ բանակցությունները խափանվել են Ի՞նչ «թազա Հայրենիք» են իրենց համար «գտել» Հայաստանի իշխանությունները Թրամփը մանրամասներ է հայտնել Չինաստանի նախագահի հետ հեռախոսազրույցից Ռուբիոն հայտարարել է Ուկրաինայում հակամարտության չլուծված հարցերի ցանկի կրճատման մասին Այս իշխանություններից ազատվելու բանաձեւն ըստ Խաչիկ Գալստյանի Ֆրանսիայի խորհրդարանն անում է ավելին, քան մեր երկրի իշխանությունը, որն առաջարկում է փակել արցախահայերի վերադարձի հարցը. Արման Թաթոյան Արամ Ա-ն դիմել է ԱՄՆ փոխնախագահ Վենսին՝ Բաքվի հայ բանտարկյալների ազատ արձակման հարցով Իրանի և ԱՄՆ-ի միջև ոչ թե ընթանում են բանակցություններ, այլ շփումներ բանակցություններ անցկացնելու մասին. Ոսկանյան Միքայել Սրբազանի գործով երկու դատավորներ առանձին շահագրգռվածություն ունեն՝ արդարադատություն իրականացնելու․ Ակլունց 22-ամյա վարորդը հայտնվել է ձորակում․ վիրավոր կա «Ամոթ է, շատ «մելկի» եք, շատ». Ռուբեն Մխիթարյան Սաստիկ բքի պատճառով Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Վերացվել են ՀՀ և Թուրքիայի հետ Վրաստանի սահմաններին բեռնատարների երթևեկության սահմանափակումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am