Քաղաքապետի տեղակալը՝ պարգևավճարների մասին

«2019 թվականի բյուջեն  2018 թվականի բյուջեի համեմատ ունի առնվազն 2 մլրդ դրամի աճ, ինչը համարում եմ բավականին համեստ պլանավորում, քանի որ  տեսլականը տնտեսման հետ կապված՝ ավելին է, քան պլանավորել ենք: 2 մլրդ դրամի պլանավորումն ու հաշվարկն արվել է՝ դեռևս հաշվի չառնելով եկամուտների աղբյուր հանդիսացող բազան: Այսինքն, երբ ավարտվի վարչական շրջաններում իջեցված հանձնարականների հիման վրա տարածքային վերաչափումների գործընթացը, հավանական է` 2 մլրդ-ի ավելացումը ևս ավելացնենք»,- նշեց  Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը: «Աշխատանքի հենց առաջին օրվանից տեսել ենք ուռճացված թվեր՝ նախկինում հայտարարված և չարված գնումների, պլանավորված ծախսերի  տեսքով:Օրինակ, նախորդ տարիներին մանկապարտեզներին ուղղված սննդի ֆինանսավորման՝ նույն սննդի, որին մենք առանձնապես փոփոխության չենք ենթարկել, նույն մրցույթները, գնումները նախկինում իրականացվել են երկու անգամ ավելի գներով»,- ասաց Հ. Սարգսյանը: Անդրադառնալով բյուջեի հաշվին քաղաքապետարանի աշխատակիցների վերապատրաստմանը, Հայկ Սարգսյանը նկատեց, որ հայտարարված բյուջեի պլանն իրենց գործընկերների կողմից ներկայացվել է ոչ ամբողջությամբ. «Երբ մենք պլանավորում էինք 159 մլն ֆոնդ, մեր ընկերների կողմից ներկայացվում է՝ որպես անգլերենի ուսուցման ծախս, սա այդքան էլ բարեխիղճ չէ, դրա մեջ մտնում են 22 ոլորտներ՝առողջապահություն, կոմունալ ծառայություններ, ֆինանսավորում, գնումներ, և այլն:  Մենք այս ամենն անում ենք մրցույթով, բյուջեում դրա մասին չի գրվում: Աշխատակիցների վերապատրաստում եղել է նաև նախորդ տարիներին, սա օրինաչափ երևույթ է, պարզապես որ ոլորտներն ավելի են կաղում, այդ ոլորտներում ավելի շատ միջոցներ են ուղղում, ինչն արել ենք մենք»,- շեշտեց Հ. Սարգսյանը:  

դիտվել է 20 անգամ
Լրահոս
«Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են», բայց կինը մահացավ. Անուշ Պողոսյան 25-ամյա օտարերկրացին կալանավորվել է Արցախի ԱԺ-ն դատապարտում է Փաշինյանի՝ Արցախից բռնահանվածների մասին պառակտիչ արտահայտությունները Անդրեն ցավալի լուր է հայտնել «Արմենիա» ԲԿ–ում 40–ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի վիճակը կայուն ծանր է Ավտովթար՝ Տավուշի մարզում․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Մետրոյի միջադեպից հետո Փաշինյանի ներողությունը դարձնում են նախընտրական քարոզարշավի գլուխգործոցներից Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը․ հայտարարություն Ռուբեն Վարդազարյանի դատավճռի դեմ բողոք է ներկայացվել Էդուարդ Սպերցյանի աներևակայելի ցուցանիշը Ռուսաստանում ՔԿՀ ծառայողները բացատրական աշխատանքներ են տանում հացադուլավորների հետ Ահաբեկության կեղծ հաղորդում` Իլիա II-ի հուղարկավորությունից առաջ Իվանովոյի և Յարոսլավլի օդանավակայաններում հանվել են թռիչքների սահմանափակումները Եթե 2021 թ․-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան Трамп о смене режима в Иране Ակնհայտ է՝ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու․ Թանդիլյան Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում Փախուստ է տեղի ունեցել «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»-ից Իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am