Առաջիկա ամիսներին է՛լ ավելի է վատանալու.Բագրատյանը վերլուծում է մակրոտնտեսական ցուցանիշները

Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, պետական գործիչ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում վերլուծել է ԱԱԾ-ի կողմից հրապարակված 2018-ի հունվար-նոյեմբերի սոցիալ-տնտեսական զարգացման մակրոտնտեսական ցուցանիշները: Ըստ տնտեսագետի՝ տնտեսական աճի տեմպը շարունակում է գահավիժել, իսկ կառուցվածքային փոփոխությունները բացասական են: Բացի դրանից, Բագրատյանը գտնում է, որ Նիկոլ Փաշինյանի հռչակած կոռուպցիայի դեմ պայքարն էլ իրեն չի արդարացնում, քանի որ բյուջեում «այլ եկամուտներ» հոդվածի կշիռը նախորդ տարվա համեմատ չնչին աճ է գրանցել, մինչդեռ պետության վերադարձրած ֆինանսական միջոցները հենց այդ հոդվածում են հաշվառվում: Հրանտ Բագրատյանի վերլուծությունն ամբողջությամբ ներկայացնում ենքս ստորև: «ԱՎԾ-ն հրապարակել է ՀՀ 2018-ի հունվար-նոյեմբերի սոցիալ-տնտեսական զարգացման մակրոտնտեսական թվերը։ Ըստ այդմ՝ տնտեսական աճը կազմել է 5.7%։ Օգոստոս-նոյեմբերին տնտեսական աճի տեմպը գահավիժում է։ Հիշեցնենք, որ 2017-ին տնտեսական աճը կազմել է 7.5%, իսկ 2018-ի առաջին 4 ամիսներին (այսինքն՝ մինչև հեղափոխությունը)՝ 9.7%։ Վատացել է նաև տնտեսության կառուցվածքը։ Շատ արագորեն բարձրանում է ծառայությունների ոլորտը (աճ՝ 18.4%) ու հատկապես խաղերի, լոտոների, կազինոների և այլնի տեսակարար կշիռը։ Վարչապետի ու կառավարության անդամների (պաշտոնակատարների) ասածները առայժմ իրականությանը չեն համապատասխանում՝ ինովացիոն տնտեսության արտառոց աճ գոյություն չունի։ Տնտեսության ոչ բարենպաստ կառուցվածքային փոփոխությունների պատճառով բյուջեի եկամուտների ադեկվատ աճ չի գրանցվել։ 2018-ի հունվար-հոկտեմբերին պետական բյուջեի եկամուտները կազմել են 1067 մլրդ դրամ (2017-ին՝ 994)։ Սակայն երբ 994-ը բազմապատկում ենք 1.06-ով (տնտեսական աճը) և գնաճով (2.7%), ապա պետական բյուջեի եկամուտները պետք է կազմեին՝ 994×1.06×1.027=1082 մլրդ դրամ։ 15 մլրդ բացակայում է։ Արդյունքում հարկեր/ՀՆԱ ցուցանիշն անկում է ապրել։ Այսինքը` ստվերը մի փոքր ավելացել է։ Ոչ մի էական հաջողության չի եղել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում բյուջեի համալրման գործում։ Այլ եկամուտները (57 մլրդ դրամ) միայն 8 մլրդ-ով են ավել եղել 2017-ի համապատասխան ցուցանիշից (49 մլրդ դրամ)։ Քանի որ կոռուպցիայի դեմ պայքարից փողերը ենթադրաբար այստեղ են հաշվեգրվում, ապա արդյունքը չնչին է։ Ավելին, այս հյուրանոցների կամ փողերի նվիրատվությունները պետությանը ապօրինի են։ Վաղ թե ուշ իշխանություն է փոխվելու, և այս մարդիկ իրենց ունեցվածքը հետ են ուզելու։ Միևնույն ժամանակ իր գործունեության ընթացքում այս կառավարությունն արդեն նոր կոռուպցիա է հասցրել գեներացնել։ Օրինակ, կուտակայինի աննախադեպ ընդլայնումից հետո, երբ միջոցները վերցնում են 45 տարով և ներդնում 10 տարով։ Խնդիր է դարձել մարդկանց վարկերի տույժերից ազատելը։ Մի կողմ թողնենք այս խիստ կասկածելի որոշումը։ Էլ ավելի կասկածելի է դրա իրագործումը ԿԲ և առևտրային բանկերի կողմից։ Պետական հատվածի աշխատավարձերը գնաճից ավելի ցածր տեմպով են աճել։ Արտաքին առևտրի համեմատաբար աշխուժացումը, ցավոք սրտի, նորից ներմուծման հաշվին է եղել։ Բացի դրանից, այս ոլորտում ԱՎԾ-ն թվերը տրամադրում է ընթացիկ գներով և հասկանալի չէ՝ իրական աճ կա, թե ոչ։ Եվ այսպես, վիճակը վատ է. 2019-ի առաջիկա ամիսներին է՛լ ավելի է վատանալու։ Ի՞նչու։ Որովհետև ներդրումներ են պետք։ Իսկ դրա համար գոնե ԿԲ-ն չպետք է կայունացնի դրամի կուրսը և գնաճը երկիր մտնող ֆինանսական որոշ հոսքերի հաշվին։ Փոխարենը կառավարությունը պետական սեկտորի աշխատողներին է փորձում կրճատել։ Թվում է, թե սա պետք է ողջունել։ Մանավանդ իմ կողմից, քանզի կրճատումից հետո էլ պետական կառավարման հատվածում աշխատողների թիվը 2 անգամ մեծ է լինելու, քան սրանից 25 տարի առաջ էր։ Բայց հարցն այն է, որ կրճատելով ոչինչ չի լուծվում։ Եթե ազատված միջոցներն ավելի անարդյունավետ են օգտագործվելու (այսօրվա դրությամբ լուրջ ծրագրեր չեմ տեսնում, վկան «Իմ քայլի» շատ անհաջող էկլեկտիկ նախընտրական ծրագիրն է), ավելի լավ է ոչինչ էլ չկրճատել։ Չէ՞ որ կրճատելով աշխատողներին՝ մենք կրճատում ենք համախառն սպառումը և էլ ավելի իջեցնում ՀՆԱ աճի տեմպը»։

դիտվել է 70 անգամ
Լրահոս
«Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են», բայց կինը մահացավ. Անուշ Պողոսյան 25-ամյա օտարերկրացին կալանավորվել է Արցախի ԱԺ-ն դատապարտում է Փաշինյանի՝ Արցախից բռնահանվածների մասին պառակտիչ արտահայտությունները Անդրեն ցավալի լուր է հայտնել «Արմենիա» ԲԿ–ում 40–ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի վիճակը կայուն ծանր է Ավտովթար՝ Տավուշի մարզում․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Մետրոյի միջադեպից հետո Փաշինյանի ներողությունը դարձնում են նախընտրական քարոզարշավի գլուխգործոցներից Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը․ հայտարարություն Ռուբեն Վարդազարյանի դատավճռի դեմ բողոք է ներկայացվել Էդուարդ Սպերցյանի աներևակայելի ցուցանիշը Ռուսաստանում ՔԿՀ ծառայողները բացատրական աշխատանքներ են տանում հացադուլավորների հետ Ահաբեկության կեղծ հաղորդում` Իլիա II-ի հուղարկավորությունից առաջ Իվանովոյի և Յարոսլավլի օդանավակայաններում հանվել են թռիչքների սահմանափակումները Եթե 2021 թ․-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան Трамп о смене режима в Иране Ակնհայտ է՝ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու․ Թանդիլյան Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում Փախուստ է տեղի ունեցել «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»-ից Իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am