«Լիդիան Արմենիա»-ն դատական կարգով պահանջում է բնապահպան Լևոն Գալստյանից բռնագանձել 1 միլիոն դրամ

ԷկոԼուր Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի հեղինակ «Լիդիան Արմենիա»-ՓԲԸ-ն դատի է տվել Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանին: Հայցադիմումը ներկայացված է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Հայցադիմումում նշված է, որ Լևոն Գալստյանը 2018 թ-ի հուլիսի 13-ին civilnet.am էլեկտրոնային կայքին տրված հարցազրույցում, իր անձնական ֆեյսբուքյան և ՀԲՃ ֆեյսբուքյան էջում «ներկայացրել է ընկերության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, ընկերության գործարար համբավն արատավորող մի շարք փաստացի տվյալներ»: «Օֆշորային հանքահեններն ինձ դատի են տվել՝ իբր թե ես զրպարտել եմ իրենց։ Դատարանից պահանջում են պարտավորեցնելու ինձ հերքել, վճարել իրենց դատական ծախսերն և հօգուտ «Լիդիան Արմենիա»-ի բռնագանձել 1.000.000 դրամ որպես փոխհատուցում…Էլի մարդկանց են դատի տվել՝ ջերմուկցիներից, բնապահպաններից, ակտիվ քաղաքացիներից, ովքեր պայքարում են հանուն Ամուլսարի փրկության», - Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Լևոն Գալստյանը։ Այս գործով դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 21-ին՝ ժամը 10։30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Տիգրան Մեծի 23/1, դահլիճ 3): Նշենք, որ «Լիդիան Արմենիա»-ն դատի է տվել նաև այլ քաղաքացիների: Մանրամասները՝ այստեղ:

19:39 Դեկտեմբեր 20, 2018

դիտվել է 14 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի շրջանների և Սև ու Ազովի ծովերի վրա խոցվել է 39 ուկրաինական ԱԹՍ «Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք» Վարչությունը՝ լուծարման շեմին․ «Հրապարակ» Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» Իջևանի քաղաքապետը գործի է անցել․ «Հրապարակ» Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը․ «Իրավունք» 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am