Ի՞նչ պետք է անեն Սփյուռքի նախարարության թվով 90 աշխատակիցները

ՀՀ Մշակույթի և Սփյուռքի նախարարությունների աշխատակիցները գործադուլ են հայտարարել և բողոքի ակցիա են իրականացնում: Հիշեցնենք, որ կառավարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որը նախատեսում է ՀՀ մշակույթի, սպորտի նախարարությունների միացում ՀՀ կրթության և գիտության նախարարությանը և միասնական սուպեր-նախարարության ստեղծում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն անվամբ: 168 ժամի տեղեկություններով՝ երեկ ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակազմին տհաճ անակնկալ է մատուցել նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը, ով ԱԺ արտահերթ ընտրություններից հետո «Իմ քայլը» խմբակցության առաջին նիստի ավարտին լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել էր, ինքն այլևս Սփյուռքի նախարար չի լինելու, այլ լինելու է խորհրդարանում: «Կարող եմ ասել, որ խորհրդարանում գլխավորելու եմ կրթության, մշակույթի եւ սփյուռքի հանձնաժողովը»,-ասել էր նա: Եվ ահա, երեկ հանդիպելով նախարարության աշխատակիցների հետ՝ վերջինս ասել է, որ արել է ամեն հնարավորը, որպեսզի նախարարությունը չփակվի, բայց ոչինչ չի ստացվել։ Նա ասել է նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրել է, թե ինչ պետք է անեն աշխատանքը կորցնող այդ թվով 90 աշխատակիցները, բայց ավելի լավ կլինի՝ ինքը չասի, թե ինչ է պատասխանել վարչապետը։ Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ նախարարության աշխատակիցները կարծել են, թե ինչպես ՀՀ աշխատանքային օրենսգիրքն է պահանջում, պատշաճ ձևով կծանուցվեն 2 ամիս առաջ, կաշխատեն, ապա 2 ամիս անց նոր կհայտնվեն կադրերի ռեզերվում։ Այնինչ, այդ 2 ամիս ժամանակը նրանց, փաստորեն, չի տրվում։ Նախարարը վերջում «հուսադրել է», որ եթե մինչև դեկտեմբերի 28-ը որոշում չլինի, կշարունակեն աշխատել, բայց նախարարությունում վստահ են, որ որոշումը չի ուշանա։

դիտվել է 34 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի շրջանների և Սև ու Ազովի ծովերի վրա խոցվել է 39 ուկրաինական ԱԹՍ «Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք» Վարչությունը՝ լուծարման շեմին․ «Հրապարակ» Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» Իջևանի քաղաքապետը գործի է անցել․ «Հրապարակ» Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը․ «Իրավունք» 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am