Քոչարյանի ինքնակենսագրականի տողատակը. հանրային քննարկման բացառումն ու դավադրության տեսության հետևանքները

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է Նախօրեին համացանցում հայտնվել էր Ռոբերտ Քոչարյանի ինքնակենսագրականից մի հատված, որ առնչվում էր հոկտեմբերի 27–ի ողբերգական դեպքերին: Քոչարյանը բավական մանրամասն, տեղ–տեղ գեղարվեստական լեզվով համեմված ներկայացնում էր, թե ինչով է զբաղված եղել այդ օրը՝ նախքան ցավալի դեպքը և դեպքից հետո: Ընթերցողներից շատերը վստահաբար արդեն ծանոթ են գրքի այդ հատվածին, հետևաբար չենք զբաղվի դրա նկարագրությամբ: Առավել հետաքրքրական է ոչ այնքան այն, որ նման մանրամասնություններով տեքստ հրապարակվում է այն պահին, երբ Քոչարյանը մեղադրյալի աթոռին է, այլ, որ Քոչարյանի ինքնակենսագրական գիրքը շանս է տալիս որոշակիորեն վերանայելու հին համակարգի մասին մեր պատկերացումները: Խոսքն այստեղ այն մասին չէ, որ Քոչարյանը բացում է այնպիսի տեղեկություններ, որոնք կարող են հիմնովին փոխել իր մասին հանրային ընկալումը կամ էլ գլխիվայր շրջել քաղաքական դաշտը: Ոչ էլ այն մասին է, որ գիրքն ու դրա բովանդակությունը պետք է ընդունել հալած յուղի պես: Ամենևին: Խոսքն այն մասին է, որ Հայաստանի երկրորդ նախագահը ներկայացնում է իր ժամանակների հետաքրքիր իրադարձությունների մասին իր մոտեցումները՝ դրանք համեմելով որոշակի մանրամասներով, մանրամասներ, որոնք տարիներ շարունակ կա՛մ հայտնի չեն եղել, կա՛մ էլ մեկնաբանվել են ավելի շուտ բամբասանքի կամ «հավաստի աղբյուրների» մակարդակով: Ինչքանով են Քոչարյանի հայտնած մանրամասները իրականություն, դժվար է ասել: Բայց ինքնակենսագրականով Քոչարյանը դաշտ է բացում, որպեսզի այնտեղ ներկայացված հերոսները ևս սկսեն խոսել: Իսկ խոսել պետք է, ինչքան էլ որ ցավոտ լինի շատերի համար, որովհետև նախորդ համակարգի հիմնական թերությունը հենց խոսքի բացակայությունն էր, հանրային քննարկման բացառումը, որը փոխակերպվում էր առավելապես դավադրության տեսություններով: Դավադրության տարբեր տեսություններն էլ սովորություն ունեն հայտնվել այնտեղ, որտեղ կա խոսքի, կապակցված ու ռացիոնալ մտքի, հաղորդակցության վակուում: Ինքնին դավադրությունը աշխարհը մեկնաբանելու հեշտ տարբերակներից մեկն է, երբ բազմաշերտ, հակասական իրողությունների շարքը ամբողջացվում է սև–սպիտակ գույներով ու միանշանակությամբ: Այս իմաստով շատ լավ է, որ կան այնպիսի ինքնակենսագրականներ, որոնք անկախ իրենց բովանդակության ճշմարտացիությունից, հին համակարգի մասին խոսակցությունը միանշանակության դաշտից բերում են հակասականության, բազմաթիվ նյուանսների, բազմաթիվ հակադիր տեսակետների ու տեղի ունեցածի բազմաթիվ շերտերի հակադրման դաշտ: Հայաստանում տարիներ շարունակ քաղաքականությունը եղել է փակ, և եթե չլիներ տեխնոլոգիական այն թռիչքը, որ եղավ աշխարհում ու հասավ նաև մեզ, գուցե այդպես փակ էլ մնար քաղաքականությունը: Նույնիսկ տեխնոլոգիական նման թռիչքի ու դրա թելադրած պայմաններում էր քաղաքականությունը փորձ արվում պահել հնարավորինս փակ: Հիմա, երբ Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, որի հիմնական ուղերձը կարելի է ձևակերպել, որպես քաղաքականության վերադարձ հասարակությանը կամ հասարակության ակտիվ քաղաքականացում, խնդիր կա հասկանալու, վերլուծելու նախորդ համակարգը իր բազմաշերտությամբ ու հակասականություններով: Հատկանշական է, որ հենց Քոչարյանի ինքնակենսագրականն է դառնում այդ բազմաշերտ հայացքի մեկնարկային ազդակը, որովհետև լինելով հին համակարգի ճարտարապետներից մեկը, միաժամանակ հայտնվելով նոր ձևավորվող համակարգում մեղադրյալի կարգավիճակում՝ Քոչարյանը փաստացի չունի կորցնելու ոչինչ, ինչի արդյունքում էլ ակամայից, գուցե սեփական այլ մոտիվացիաներից ելնելով՝ սկսում է պատմել մանրամասներ՝ բնականաբար իր մոտեցմամբ ու մեկնաբանմամբ: Էականն այստեղ, սակայն, Քոչարյանն ու իր գիրքը չեն: Էական է վերջապես ձերբազատվել միանշանակության սինդրոմից ու փորձել բավական բարդ պրոցեսները չպարզունակեցնել: Սա ոչ թե պատմագիտական խնդիր է, այլ շատ կոնկրետ քաղաքական, որովհետև ինչ լեզվով մենք մեկնաբանում ենք պատմությունը, այդպես էլ հակված ենք պատկերել ու մեկնաբանել ներկան: Չի կարող անցյալը նկարագրող լեզուն լինել պարզունակ, իսկ ներկան նկարագրվի բազմագույն ու բազմաշերտ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 100 անգամ
Լրահոս
«Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են», բայց կինը մահացավ. Անուշ Պողոսյան 25-ամյա օտարերկրացին կալանավորվել է Արցախի ԱԺ-ն դատապարտում է Փաշինյանի՝ Արցախից բռնահանվածների մասին պառակտիչ արտահայտությունները Անդրեն ցավալի լուր է հայտնել «Արմենիա» ԲԿ–ում 40–ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի վիճակը կայուն ծանր է Ավտովթար՝ Տավուշի մարզում․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Մետրոյի միջադեպից հետո Փաշինյանի ներողությունը դարձնում են նախընտրական քարոզարշավի գլուխգործոցներից Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը․ հայտարարություն Ռուբեն Վարդազարյանի դատավճռի դեմ բողոք է ներկայացվել Էդուարդ Սպերցյանի աներևակայելի ցուցանիշը Ռուսաստանում ՔԿՀ ծառայողները բացատրական աշխատանքներ են տանում հացադուլավորների հետ Ահաբեկության կեղծ հաղորդում` Իլիա II-ի հուղարկավորությունից առաջ Իվանովոյի և Յարոսլավլի օդանավակայաններում հանվել են թռիչքների սահմանափակումները Եթե 2021 թ․-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան Трамп о смене режима в Иране Ակնհայտ է՝ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու․ Թանդիլյան Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում Փախուստ է տեղի ունեցել «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»-ից Իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am