Մետաղադրամով շահագործվող խաղային ավտոմատները պետք է համապատասխանեն օրենքի պահանջներին

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական պարզաբանման համաձայն` ավտոմեքենաների լցակայաններում, զվարճությունների, հանգստի կազմակերպման և այլ վայրերում մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի («Хватайка») կազմակերպման գործունեություն է համարվում միայն այն ավտոմատների տեղադրումն ու շահագործումը, որոնցում շահումները բացառապես խաղալիքներ են: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, տարբեր տիպի լիցքավորման լարերը կամ սարքերը, հեռախոսները, կրակայրիչները, ծխախոտը և այլ իրերը խաղալիք չեն համարվում, իսկ դրանց օգտագործումը չի համապատասխանում արտոնագրային վճարով հարկվող ավտոմատների գործունեության կազմակերպմանը ներկայացվող պահանջներին: «Այն ավտոմատները, որոնցում շահումը տրվում է ոչ թե խաղալիքների, այլ մետաղադրամների տեսքով, հանդիսանում են շահումով խաղեր: Շահումով խաղերի կազմակերպումը լիցենզավորվող գործունեություն է, որն առանց լիցենզիայի իրականացնելը հանգեցնում է տուգանքների` պետական տուրքի տասնապատիկի չափով, այսինքն` Ծաղկաձորում` 1.5 մլրդ դրամ, Սևանում` 1.2 մլրդ դրամ, Ջերմուկում` 800 մլն դրամ, Մեղրիում` 300 մլն դրամ, իսկ այլ վայրերում` 45 մլրդ դրամ: Բացի այդ գանձվում է լիզենզիան ստանալու համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափով վնասի հատուցում: Հաշվի առնելով վերոգրյալը` ՊԵԿ-ը մետաղադրամով շահագործվող խաղային ավտոմատներով խաղեր կազմակերպողներին նախազգուշացնում է, որ սեղմ ժամկետում խաղային ավտոմատները համապատասխանեցնեն օրենքի պայմաններին, իսկ դրանց չհամապատասխանող և շահումով խաղ հանդիսացող ավտոմատների շահագործումը դադարեցնեն` տուգանքներից և տույժերից զերծ մնալու նպատակով»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հայտարարության մեջ:

դիտվել է 199 անգամ
Լրահոս
Գուտերեշը ակնկալում է, որ ԱՄՆ-ը կվճարի ՄԱԿ-ին ունեցած պարտքի մի մասը Զեկույց․ շուրջ 370 պաղեստինցի երեխա պահվում է իսրայելական բանտերում Փեզեշքիանը նոր դեսպաններին կոչ է արել առաջ մղել խաղաղության և հավասար երկխոսության օրակարգը Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում Օգոստոսի 28-31-ն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Եթե Տիգրանաշեն գնալը «հեղափոխություն» է, ցույց տվեք՝ ո՞ր օրենքով. Ռուբեն Սրբազան Պուտինը ՆԱՏՕ-ի տարածքի վրա հարձшկվելու մտադրություն չունի․ Թրամփ ՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի շրջանների և Սև ու Ազովի ծովերի վրա խոցվել է 39 ուկրաինական ԱԹՍ «Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք» Վարչությունը՝ լուծարման շեմին․ «Հրապարակ» Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» Իջևանի քաղաքապետը գործի է անցել․ «Հրապարակ» Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը․ «Իրավունք» 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am