Դեկտեմբերի 19-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում «Դպրոցականի Ֆիլհարմոնիա» ծրագրի տարեկան հաշվետվությունն էր:
Ծրագրի շրջանակներում ակտիվ համագործակցության համար շնորհակալագրեր հանձնվեցին 20 դպրոցի տնօրենների: Միջոցառման ընթացքում իրենց կատարումներով հանդիսատեսին ներկայացան Երևանի կամերային պետական երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյան, և «Նաիրյան» վոկալ անսամբլը: Գեղարվեստական ղեկավար՝ Նաիրա Մուղդուսյան:
Ներկաներին ողջունեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը, ով հայտարարեց ծրագրի ընդլայնման մասին: Մասնավորապես, ֆիլհարմոնիայի տնօրենը տեղեկացրեց, որ այսուհետ աշակերտներին հնարավորություն կտրվի ոչ միայն «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մասնակցել «Դպրոցականի Ֆիլհարմոնիա» ծրագրում ներառված դաս-համերգներին, այլ նաև հենց իրենց դպրոցներում՝ տնօրենների ցանկությամբ:
Ծրագրում կարող են ընդգրկվել ինչպես երևանյան, այնպես էլ մարզային դպրոցները:
Նպատակն այն է, որ հնարավորինս շատ աշակերտներ կարողանան ունկնդրել դասական և ժողովրդական երաժշտություն՝ զուգահեռ ծանոթանալով երաժշտական գործիքների պատմությանն ու նշանակությանը: Այդ մասին դաս-համերգների ժամանակ նրանց պատմում են բանախոսները:
Հիշեցնենք, որ «Դպրոցականի Ֆիլհարմոնիա» ծրագիրն իրենից ներկայացնում է դասական և ազգային երաժշտության մատուցում դաս-համերգների միջոցով:
Հայտնի երաժիշտները և երաժշտագետները մեկ դասաժամի ընթացքում (45 րոպե) ներկայացնում են անվանի կոմպոզիտորների կյանքը եւ ստեղծագործությունները: Պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ այսօր արդեն «Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագրում ներառված են ոչ միայն դասական երաժշտության մասին պատմող դասախոսություն-համերգներ, այլ նաև ազգագրական, ժողովրդական և գուսանական երգ և պար՝ հանրապետության լավագույն կոլեկտիվների և մենակատարների մատուցմամբ:
Դաս-համերգները կազմակերպվում են ամեն ուրբաթ՝ ուղիղ 14.00-ին:
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը