Արցախցիների «հանդգնության» մասին ինֆորմացիան է զայրացրել ՀՀ վարչապետի պաշտոնակատարին»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լյովա Մնացականյանի (Ռիժի Լյով) պաշտոնանկությունը դեռ շարունակում են քննարկել Արցախում եւ Հայաստանում։ Հիշեցնենք, որ հիմնական պատճառը համարվում է Արցախի բանակի զինվորականների կողմից Սասուն Միքայելյանի հայտնի հայտարարության արձագանքը, ինչը Նիկոլ Փաշինյանին դուր չեկավ եւ նա բաց տեքստով զգուշացրեց Բակո Սահակյանին՝ սաստել իր ենթականերին եւ չխառնվել Հայաստանի ներքին գործերին։

Սակայն այս օրերին մեզ լուրեր են հասնում Արցախից, որ որոշ շրջանակներ համարում են, որ պաշտոնանկության իրական պատճառը բոլորովին էլ այդ արձագանքները չէին եւ Սասունին պատասխանելը չէր։ Մեզ ասացին, որ Հայաստանում կարծում, են, թե Լյովա Մնացականյանն այս ընտրություններում աջակցել է Հանրապետական կուսակցությանը, մասնավորապես՝ բանակի այն հատվածը, որը քվեարկել է՝ որպես ՀՀ քաղաքացի։
Այսինքն՝ զինվորներին հրահանգել են իրենց ձայնը տալ ՀՀԿ-ին։ Շատերն, իհարկե, կասկածում են սրան, քանի որ անգամ մեծ ցանկության դեպքում Արցախի ՊԲ հրամանատարը չէր կարող քիչ թե շատ էական դերակատարում ունենալ այս հարցում։ Եթե անգամ ինչ-որ շրջանակներ նման հրահանգ ստանային, ապա այս տարի 2017-ի իրավիճակը չէր եւ հրահանգված քվեարկության դեպքում, նախ, դա արագ կիմացվեր, երկրորդն էլ՝ զինծառայողները քիչ հավանական է, որ ենթարկվեին նման հրահանգի։
Արցախում նաեւ խոսում են այն մասին, որ այս պաշտոնանկությունները եւ Փաշինյանի «զայրույթը» մեկ այլ հիմք էլ ունեն՝ ընտրությունների շրջանում, Սասունի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը հարթելու համար Ղարաբաղ էր մեկնել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա հանդիպել էր Բակո Սահակյանին, Լյովա Մնացականյանին, Վիտալի Բալասանյանին եւ ուրիշների, հանդիպումներից հաղորդագրություններ եւ լուսանկարներ էլ հրապարակվեցին։ Ստեփանակերտում խոսում են, որ այդ հանդիպումների ժամանակ արցախցիները բառացիորեն պատին են դեմ տվել Արմեն Գրիգորյանին՝ նրան ասել այն ամենը, ինչ չեն կարողացել ասել Նիկոլ Փաշինյանին եւ նաեւ այդ հանդիպումների ու արցախցիների «հանդգնության» մասին ինֆորմացիան է զայրացրել ՀՀ վարչապետի պաշտոնակատարին»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
«Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են», բայց կինը մահացավ. Անուշ Պողոսյան 25-ամյա օտարերկրացին կալանավորվել է Արցախի ԱԺ-ն դատապարտում է Փաշինյանի՝ Արցախից բռնահանվածների մասին պառակտիչ արտահայտությունները Անդրեն ցավալի լուր է հայտնել «Արմենիա» ԲԿ–ում 40–ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի վիճակը կայուն ծանր է Ավտովթար՝ Տավուշի մարզում․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Մետրոյի միջադեպից հետո Փաշինյանի ներողությունը դարձնում են նախընտրական քարոզարշավի գլուխգործոցներից Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը․ հայտարարություն Ռուբեն Վարդազարյանի դատավճռի դեմ բողոք է ներկայացվել Էդուարդ Սպերցյանի աներևակայելի ցուցանիշը Ռուսաստանում ՔԿՀ ծառայողները բացատրական աշխատանքներ են տանում հացադուլավորների հետ Ահաբեկության կեղծ հաղորդում` Իլիա II-ի հուղարկավորությունից առաջ Իվանովոյի և Յարոսլավլի օդանավակայաններում հանվել են թռիչքների սահմանափակումները Եթե 2021 թ․-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան Трамп о смене режима в Иране Ակնհայտ է՝ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու․ Թանդիլյան Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում Փախուստ է տեղի ունեցել «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»-ից Իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am