Խոզերի աֆրիկական ժանտախտ և թռչնի գրիպի վտա՞նգ

«Փաստ» օրաթերթը գրում է. Խոզերի աֆրիկական ժանտախտ և թռչնի գրիպ հիվանդությունների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով շարունակում են գործել ներմուծման ժամանակավոր սահմանափակումներ Ռուսաստանի Դաշնության այն տարածքներից, որոնք այդ հիվանդությունների նկատմամբ ունեն «անապահով» կամ «անորոշ» կարգավիճակ: 2018 թվականի դեկտեմբերի 14–ից ժամանակավորապես կասեցվել է կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի, խոզի մսի և այլ սննդային մսային հումքի, վայրի խոզի մսի, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքների, եղջյուրակճղակային, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, խոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերերի և լրացակերերի, բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի, ինչպես նաև բոլոր տեսակի կենդանի թռչնի, թռչնամթերքի, հումքի՝ փետուր, աղվամազ, ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը: Սակայն հարց է ծագում, թե շուկաներում և խանութներում վաճառվող ռուսական ծագման խոզի մսին և թռչնամսին, որի սպառումն, ի դեպ, բավականին մեծ է, այն որքանո՞վ է առնչվում: Պարզվում է, որ վերը նշված մսամթերքի և այլ ապրանքատեսակների ներմուծումը ՀՀ տարածք վաղուց է արգելվել, սակայն ժամանակ առ ժամանակ դրանց աշխարհագրությունն է փոխվում, ինչի մասին ռուսական պատկան մարմիններն իրազեկում են գործընկեր կազմակերպություններին, իսկ տեղական կառույցներն էլ` իրենց երկրի ներմուծողներին և սպառողներին: ՀՀ ԿԵ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, «Փաստ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով սահմանափակումներին, նշեց, որ Ռուսաստանից Հայաստան ներմուծվող մսատեսակների ուղեկցող փաստաթղթերում պարտադիր նշվում է, թե տվյալ խմբաքանակը որտեղ է արտադրվել, որ ընկերության կողմից: «ՍԱՏՄ–ն փոխել է գոտիավորումը, և եթե նախկինում որոշ շրջաններից չէր թույլատրվում մսամթերք ներկրել, ապա հիմա այլ գոտիների համար են արգելքները գործում: Այսինքն, այս պահին ծառայությունը թույլ չի տալիս հրապարակված շրջաններից մսամթերք ներմուծել: Ինչ վերաբերում է փաստաթղթավորմանը, ապա Ռուսաստանում այն էլեկտրոնային համակարգով է իրականացվում: Եվ երբ իրենք գոտիավորում են իրականացնում և վտանգավոր գոտիների անունները հրապարակում են, այդ վայրերից ուղեկցող փաստաթուղթ այլևս չի տրվում: Քանի որ փաստաթղթավորումը էլեկտրոնային եղանակով է իրականացվում, այդ իսկ պատճառով այլևս հնարավոր չէ արգելված վայրերից մսամթերք ներկրել և այլ գոտիներից ուղեկցող փաստաթուղթ ներկայացնել»,– ասաց Գ. Ավետիսյանը: Կազմակերպության ղեկավարը նշեց նաև, որ թեև ԵԱՏՄ տարածքից Հայաստան ներկրվող մսամթերքը սահմանային վերահսկողություն չի անցնում, սակայն այս պահին սահմանին ուժեղացված հսկողություն է իրականացվում: Այսինքն, եթե խանութներում և շուկաներում ռուսական ծագման մսամթերք է վաճառվում, ապա պետք է հանգիստ լինել: Ինչ վերաբերում է ընդհանրապես անվտանգ մսամթերք ձեռք բերելուն, ապա դրա առաջին նախապայմանը մսամթերքը շուկաներից և խանութներից ձեռք բերելն է, իսկ բակերում և մեքենաների բեռնախցիկից վաճառվող միսը եղել և շարունակում է վտանգավոր համարվել: «Ամենակարևոր բանը, որ սպառողը չպետք է անի, վաճառքի պատշաճ պայմաններին չհամապատասխանող վայրերից միս գնելն է: Չի կարելի մեքենաների բեռնախցիկից կամ փողոցից միս կամ մսամթերք գնել: Ձուկը նույնպես չի կարելի փողոցից գնել, որովհետև կենդանական ծագման սննդամթերքը բարձր ռիսկային է համարվում և արագ է փչանում: Ուստի անկախ եղանակից, այն պետք է սառնարանային պայմաններում պահվի: Օրինակ, եվրոպական երկրներում ձկնամթերքի շուկաները մինչև կեսօր են աշխատում: Այսինքն, գիշերվա ժամին շուկա բերված ձկները, որոնք մինչև կեսօր չեն սպառվում, պարզապես թափվում են: Շատ կարևոր է հիշել, որ փողոցից չի կարելի մսամթերք գնել»,– ասաց Գ. Ավետիսյանը: Իսկ այն խոսակցությունները, թե Ամանորի կապակցությամբ շուկաներում սկսել են Թուրքիայից ներկրված լոլիկ վաճառել, պարզվում է՝ չի համապատասխանում իրականությանը, քանի որ Հայաստանում այս պահին թուրքական ծագման լոլիկ չկա: «Այս պահին մենք Թուրքիայից ներկրված լոլիկ չունենք: Ունենք Ռուսաստանից, Վրաստանից ներկրված: Գուցե հետագայում նաև թուրքական լոլիկ նույնպես շուկայում վաճառվի, բայց տեսչական մարմինը խստացրել է Թուրքիայից Հայաստան լոլիկի ներկրման պայմանները: Այսինքն, Թուրքիայից Հայաստան ներկրվող բուսական ծագման մթերքները բուսասանիտարական վերահսկողությունից բացի սննդամթերքի անվտանգության վերահսկողություն են անցնում, որի ժամանակ ստուգվում է պեստիցիդների և թունաքիմիկատների մնացորդային նյութերի առկայությունը»,–ասաց Գ. Ավետիսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 238 անգամ
Լրահոս
Գուտերեշը ակնկալում է, որ ԱՄՆ-ը կվճարի ՄԱԿ-ին ունեցած պարտքի մի մասը Զեկույց․ շուրջ 370 պաղեստինցի երեխա պահվում է իսրայելական բանտերում Փեզեշքիանը նոր դեսպաններին կոչ է արել առաջ մղել խաղաղության և հավասար երկխոսության օրակարգը Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում Օգոստոսի 28-31-ն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Եթե Տիգրանաշեն գնալը «հեղափոխություն» է, ցույց տվեք՝ ո՞ր օրենքով. Ռուբեն Սրբազան Պուտինը ՆԱՏՕ-ի տարածքի վրա հարձшկվելու մտադրություն չունի․ Թրամփ ՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի շրջանների և Սև ու Ազովի ծովերի վրա խոցվել է 39 ուկրաինական ԱԹՍ «Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք» Վարչությունը՝ լուծարման շեմին․ «Հրապարակ» Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» Իջևանի քաղաքապետը գործի է անցել․ «Հրապարակ» Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը․ «Իրավունք» 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am