Սա ձեզ համար ԱԳՆ չէ. Երևանի քաղաքապետարանի 2019 թ.-ի ծախսերը տարակուսանք են առաջացնում

Երևանի հաջորդ տարվա բյուջեն, որը հանրային քննարկման է հանվել, մի շարք կետերով անկեղծ զարմանք է առաջացնում ու արդեն կտրուկ քննադատության է ենթարկվել։ Երևանի Ավագանում «Լույս» խմբակցությունը նույնիսկ այդ առիթով հայտարարություն է տարածել։ Չենք մեջբերի այդ հայտարարությունը, հուզական գնահատականներ չենք տա. հույզերը լավ խորհրդականներ չեն, պարզապես բարձրաձայնենք մի քանի հարց, որոնք չեն կարող չառաջանալ։ Ահա օրինակ ամենաակնհայտ հարցը. ինչպես է ստացվու՞մ, որ 2019 թվականին քաղաքապետարանի աշխատակազմի մասնագիտական զարգացման համար տրամադրվել է 18,4 անգամ ավելի շատ գումար, քան 2018 թվականին։ Ու ամենակարևորը, ինչո՞ւ է պետք ֆինանսավորման այդպիսի խենթ աճ։ Միթե՞ քաղաքապետարանի աշխատակազմն այդքան մասնագիտական պատրաստման կարիք ունի։ Այդ ժամանակ, երևի, ավելի էժան կլինի ցրել այն մասնագիտական առումով անհամապատասխան լինելու պատճառով ու նոր, պատրաստված անձնակազմ հավաքել… Հենց «մասնագիտական պատրաստվածություն» հոդվածն իր մեջ ակնհայտ ու մեծ կոռուպցիոն ռիսկեր ունի, դրա տակ ինչ ասես կարելի է գրել։ Ոչ մի դեպքում չեմ փորձում կասկածել ո՛չ քաղաքապետին, ո՛չ էլ ինչ–որ այլ մեկին՝ հարկատուների գումարների հաշվին հարստանալու ձգտում ունենալու մեջ, բայց լավ կլիներ իմանայինք, թե ի՞նչ հիմքով է ֆինանսավորումը 9.2 միլիոն դրամից 169.1 միլիոն դրամ դարձել։ Այդ հիմնավորումներն անկասկած կան, քաղաքապետարանն օդից չի վերցրել այդ թվերը։ Շարունակենք։ Պարգևների, դրամային խրախուսանքների ու հատուկ վճարումների բյուջեն ավելացել է այս տարվա 758,5 միլիոնից մինչև 1 միլիարդ 991,4 միլիոն դրամ։ Այսինքն` ծախսերի այդ հոդվածն ավելացել է 1 միլիարդ 232,9 միլիոն դրամով, այսինքն` 1.6 անգամ։ Եվս մեկ անգամ ուշադրություն դարձնենք. սա այն դեպքում, երբ հաստատության աշխատակազմը կրճատվել է։ Բոլորն ուզում են ավելի լավ ապրել, բայց երևի Երևանի քաղաքապետարանը կարող է դա իրեն թույլ տա միայն այն դեպքում, երբ երևանցիներն իրենց վրա զգան այդ հաստատության աշխատանքի արդյունավետությունը։ Ինչ վերաբերում է արտասահմանյան գործուղումների ծախսերին`  2018 թվականի համեմատ 62,7 միլիոնից այն ավելացել է մինչև 112,7 միլիոն դրամ։ Ծախսերի այդ հոդվածն աճել է գրեթե 50 միլիոն դրամով։ Թե ուր են պատրաստվում գնալ քաղաքապետարանի աշխատակիցները, այդքան էլ պարզ չէ, բայց հարց է առաջանում` ինչի՞ համար։ Եթե այդ գործուղումների անհրաժեշտությունը հիմնավորեն,ապա իհարկե, գնացեք, բայց քաղաքապետարանն ԱԳՆ չէ, քաղաքապետարանի աշխատակիցներն ավելի լավ կանեն նստեն մայրաքաղաքում ու լուծեն, լուծեն ու լուծեն տասնամյակներով կուտակված այդ գրողի տարած խնդիրներն ու խնդրիկները։ Չհոգնեցնենք թվերով, ներկայացնենք վերջինը։ Նոր քաղաքապետը, ինչպես իր նախկինները, խոստանում է վերջապես երևանցիներին ազատել տրանսպորտային սարսափից։ Եթե չեմ սխալվում, նախատեսվում է նույնիսկ մետրոյի կայարան բացել, իսկ 2019 թվականի բյուջեով նախատեսվում է կրճատել տրանսպորտի ծախսերը 1 միլիարդ 920 միլիոն դրամով։ Տրամաբանությունը։ Երևի այն կա, պարզապես մենք չգիտենք դրա մասին, բայց կուզենայինք իմանալ։ Անկասկած ներկայացված թվերից յուրաքանչյուրն ունի իր պարզաբանումը։ Նոր քաղաքապետը բավական թափանցիկ է  աշխատում, պետք է ընդունել դա։ Հուսանք, որ պարզաբանումները չեն ուշանա։ Կրկնում եմ` ոչ ոքի խարդախության մեջ չենք կասկածում։ Պայմանավորվել ենք ազնիվ աշխատել, այդպես էլ կանենք։ Բայց ազնվությունը ենթադրում է, որ չի լինի զարմանք կամ  անհասկանալիություն։ armeniasputnik.am

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Հայաստանը զարգացել է ԵԱՏՄ-ի հաշվին․ Լավրով ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն 51 անշարժ գույք, 12 տրանսպորտային միջոց ունի․ «Հրապարակ» «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին. ավտոմեքենան բաժանվել է երկու մասի․ կան վիրավnրներ «Ալե՛ն, չես դադարում ապուշություններ խոսել, տեսա՞ր Ռուսաստանի արձագանքը Քոչարյանի վերաբերյալ» (video) Թրամփ․ հնարավոր է՝ ստիպված լինենք փոխել Ատլանտյան կամ Խաղաղ օվկիանոսի անվանումը Կառավարությունը երկու պաշտոնյայի գործուղում է Վաշինգտոն՝ TRIPP ծրագրի շրջանակում. ArmLur.am «Վահագն Ալեքսանյա՛ն, դու քո ծննդականը տեսե՞լ ես, անհայտ հորդ արած-չարածի համար պատասխան ես տալու» (video) Զախարովա․ Զելենսկին անխոհեմ է գործում և Եվրոպայում միջուկային աղետի վտանգ է ստեղծում Մե՞նք ենք 2 միլիարդ պարտք․ Սերգեյ Լավրովի կոշտ խոսքն՝ ուղղված Փաշինյանին (video) Թրամփի վարչակազմը մտադիր չէ վերադառնալ Իրանի հետ ձեռք բերված փոխըմբռնման հուշագրի դրույթներին «Նարեկ Նալբանդյանը կարող էր հորեղբորս որդին լինել, բայց Նիկոլը չէր դադարի պիղծ․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Գուտերեշը ակնկալում է, որ ԱՄՆ-ը կվճարի ՄԱԿ-ին ունեցած պարտքի մի մասը Զեկույց․ շուրջ 370 պաղեստինցի երեխա պահվում է իսրայելական բանտերում Փեզեշքիանը նոր դեսպաններին կոչ է արել առաջ մղել խաղաղության և հավասար երկխոսության օրակարգը Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում Օգոստոսի 28-31-ն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Եթե Տիգրանաշեն գնալը «հեղափոխություն» է, ցույց տվեք՝ ո՞ր օրենքով. Ռուբեն Սրբազան Պուտինը ՆԱՏՕ-ի տարածքի վրա հարձшկվելու մտադրություն չունի․ Թրամփ ՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի շրջանների և Սև ու Ազովի ծովերի վրա խոցվել է 39 ուկրաինական ԱԹՍ «Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք» Վարչությունը՝ լուծարման շեմին․ «Հրապարակ» Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» Իջևանի քաղաքապետը գործի է անցել․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am