Բաքվի պոզիտիվ տրամադրության ֆոնին ՀՀ զուսպ գնահատականները տարակուսելի են. Էլիբեգովա

Արցախի շուրջ կարծես թե ստվերային գործընթացներ են զարգանում: Ի՞նչ ունենք և ի՞նչ կարելի է ակնկալել առաջիկայում, հաշվի առնելով այն զարգացումները, որոնց մասին գոնե արդեն իսկ հայտնի է:  VERELQ-ը զրուցել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հետ: -Որքանո՞վ են մտահոգիչ զարգացումները Արցախի շուրջ, որոնց վերջին օրերին ականատեսն ենք լինում: Խոսքս թե՛ Արցախում կադրային լուրջ փոփոխություններին է վերաբերում, թե՛ Ալիևի հռետորաբանության շեշտադրումների թարմացմանը, թե՛ Մամեդյարովի երեկվա հայտարարությանը: - Ադրբեջանական կողմը շատ պոզիտիվ տրամադրվածություն ունի և Միլանից հետո մի քանի անգամ շեշտել են, որ առաջընթաց կա բանակցային գործընթացում և էլ ավելի մեծ ակնկալիքներ ունեն 2019-ից: Հայկական կողմն ավելի զուսպ է իր գնահատականների մեջ, ինչն արդեն տարակուսանքի տեղիք է տալիս։ Կադրային փոփոխություններն Արցախում ինքնին անհասկանալի էին իրենց դրդապատճառներով, այդպես էլ չլսեցին պաշտոնական պարզաբանում, մինչդեռ բավականին ոգևորիչ էր ադրբեջանական քարոզչության համար, որը կրկին անցավ գրոհի։ Հիմա Ադրբեջանը փաստացի մեր վրա ճնշում է գործադրում և՛ դիվանագիտական խողովակներով, և՛ քաղաքական դաշտում, և՛ քարոզչության միջոցով։ Իհարկե, Ալիևի և Մամեդյարովի հնչեցրած այդ լավատեսական ակնկալիքները կարող են և իրական հիմք չունենալ, այլ ուղղակի մեր հասարակության վրա հոգեբանական ճնշում գործադրելու փորձ լինեն։ Այնուամենայնիվ, հայկական կողմը պետք է պատշաճ կերպով արձագանքի և իր հասարակությանը ներկայացնի իրական պատկերն ավելորդ լարվածություն չմտցնելու համար: -Մենք նախկինում երբևէ ականատես չենք եղել, որ ՀՀ պաշտոնատար անձինք որևէ շփումներ ունենան ադրբեջանցի գործընկերների հետ: Երեկ լուր տարածվեց, որ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի քաղավիացիայի վարչության պետի հետ՝ հանդիպել է նրան Փարիզ-Բրյուսել-Կոպենհագեն 12-օրյա հագեցած գործուղման շրջանակում։ ՀՀ ԱԳՆ-ն, փաստացի, չհերքեց, որ քաղավիացիայի նախագահը նման հանդիպում է ունեցել... -Առհասարակ կարիք կա խուսափել որևէ չհամաձայնեցված և ինքնաբուխ հանդիպումներից և շփումներից հակառակորդ կողմի պաշտոնյաների հետ: Դա նուրբ հարց է իր անվտանգության կոմպոնենտներով: -Օրերս հայտարարություն եղավ այն մասին, որ Բաքուն Տավուշի սահմանագծում ադրբեջանական բանակը փոխարինում է սահմանապահ զորքերով: Այս տեղաշարժը ինչո՞վ կարելի է պայմանավորել: - Պարզ չե, թե ուր են տեղափոխվում զորքերը. գուցե Արցախի ուղղությամբ, ամրացնելու շփման գիծը, և դա առավել անբարենպաստ տարբերակն է մեզ համար: Այնուամենայնիվ ասել, որ ադրբեջանական կողմը դրանով թուլացնում է Տավուշի ուղղությունը ես չէի շտապի, քանի որ սահմանապահ զորքերը մարտունակ են և իրենց առջև դրված խնդիրները կատարելու համար բավարար։ Ինչևէ, Ադրբեջանի ղեկավարությունը չի թաքցնում, որ բանակցային գործընթացի իր համար անբարենպաստ հանգուցալուծման դեպքում պատրաստ է պատերազմական գործողությունների - Վերջին օրերին ակտիվացել են նաև խոսակցություններն այն մասին, թե Բակո Սահակյանի պաշտոնավարման ժամկետը կընդհատվի և Արցախում արտահերթ նախագահական ընտրություններ տեղի կունենան: Անգամ թեկնածուների անուններն են հրապարակվում: Նման ներքաղաքական զարգացումները որքանո՞վ կարող են վտանգավոր լինել հակամարտության կարգավորման առկախված գործընթացը հաշվի առնելով: - Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչքանով գիտակ և թեմայի մեջ մասնագիտացած կլինի հաջորդ ղեկավարը, ըստ դրա նոր կարելի է դատել, թե հայկական կողմի դիրքերը բանակցային գործընթացում ինչքանով կամրանան։ Քանի որ մենք ակնկալում ենք Արցախի վերադարձ բանակցային սեղանի շուրջ, պետք է շատ պատրաստված ակտոր ունենալ:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Հայաստանը զարգացել է ԵԱՏՄ-ի հաշվին․ Լավրով ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն 51 անշարժ գույք, 12 տրանսպորտային միջոց ունի․ «Հրապարակ» «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին. ավտոմեքենան բաժանվել է երկու մասի․ կան վիրավnրներ «Ալե՛ն, չես դադարում ապուշություններ խոսել, տեսա՞ր Ռուսաստանի արձագանքը Քոչարյանի վերաբերյալ» (video) Թրամփ․ հնարավոր է՝ ստիպված լինենք փոխել Ատլանտյան կամ Խաղաղ օվկիանոսի անվանումը Կառավարությունը երկու պաշտոնյայի գործուղում է Վաշինգտոն՝ TRIPP ծրագրի շրջանակում. ArmLur.am «Վահագն Ալեքսանյա՛ն, դու քո ծննդականը տեսե՞լ ես, անհայտ հորդ արած-չարածի համար պատասխան ես տալու» (video) Զախարովա․ Զելենսկին անխոհեմ է գործում և Եվրոպայում միջուկային աղետի վտանգ է ստեղծում Մե՞նք ենք 2 միլիարդ պարտք․ Սերգեյ Լավրովի կոշտ խոսքն՝ ուղղված Փաշինյանին (video) Թրամփի վարչակազմը մտադիր չէ վերադառնալ Իրանի հետ ձեռք բերված փոխըմբռնման հուշագրի դրույթներին «Նարեկ Նալբանդյանը կարող էր հորեղբորս որդին լինել, բայց Նիկոլը չէր դադարի պիղծ․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Գուտերեշը ակնկալում է, որ ԱՄՆ-ը կվճարի ՄԱԿ-ին ունեցած պարտքի մի մասը Զեկույց․ շուրջ 370 պաղեստինցի երեխա պահվում է իսրայելական բանտերում Փեզեշքիանը նոր դեսպաններին կոչ է արել առաջ մղել խաղաղության և հավասար երկխոսության օրակարգը Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում Օգոստոսի 28-31-ն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Եթե Տիգրանաշեն գնալը «հեղափոխություն» է, ցույց տվեք՝ ո՞ր օրենքով. Ռուբեն Սրբազան Պուտինը ՆԱՏՕ-ի տարածքի վրա հարձшկվելու մտադրություն չունի․ Թրամփ ՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի շրջանների և Սև ու Ազովի ծովերի վրա խոցվել է 39 ուկրաինական ԱԹՍ «Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք» Վարչությունը՝ լուծարման շեմին․ «Հրապարակ» Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» Իջևանի քաղաքապետը գործի է անցել․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am