Արցախում արդեն տասը տարի է՝ որոշ մարդիկ նոր ալիք են ուզում բարձրացնել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: – Պարոն Բաբայան, ըստ մամուլի հրապարակումների՝ Ար­ցախի ներքաղաքական կյանքում իրավիճակը բավականին լարված է, և Բակո Սահակյանը պատրաստվում է հեռանալ Արցախի նախագահի պաշտոնից։ Ի՞նչ է տեղի ունենում Արցախի ներքաղաքական կյանքում։ – Իհարկե, այդպիսի բան չկա։ Արդեն տասը տարի է՝ նոր ալիք են ուզում բարձրացնել որոշ մարդիկ, բայց չի հաջողվում, և, չգիտես ինչու, հենց այդ մեկ-երկու հոգուց են հարցազրույցներ վերցնում։ Այդ մարդիկ հիմա նորից փորձում են ալիք բարձրացնել։ Արցախում իրավիճակը հանգիստ է, կարելի է ասել՝ նույնիսկ շատ հանգիստ, բայց ոչ պասիվ։ – Նշվում է, որ Արցախում այդ փոփոխությունները լինելու են Հայաստանում տեղի ունեցած թավշա հեղափոխության շարունակությունը, և որ տրամաբանությունը դա է հուշում։ – Ինչ ասել է՝ տրամաբանությունը դա է հուշում։ Հայաստանում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն։ Եվ անկախ հեղափոխությունից՝ Արցախի և Հայաստանի կապերը եղել են և մնալու են ամուր։ Պարզ է, որ որոշ մարդիկ պայքարում են իշխանության համար, և որպեսզի լեգիտիմացնեն այդ պայքարը, քողարկեն բուն նպատակները՝ փորձում են այն կապել ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հետ՝ փորձելով այն ցույց տալ որպես մեկ ընդհանուր գործընթաց։ Բայց իշխանության համար պայքարի քաղաքակիրթ ձևեր կան, այն է՝ 20 թվականին նախագահական ընտրություններն են, և շատերը կարող են փորձել իրենց ուժերը՝ ընտրվելու, պաշտոններ զբաղեցնելու և այլն։ – Կարծում եք՝ որևէ հակասություն չկա՞ Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև։ Եվ ի վերջո, կադրային վերջին փոփոխությունները Արցախում իշխանությունների կողմից պարտադրվա՞ծ չէին։ – Չեմ կարծում՝ պարտադրված փոփոխություններ կան։ Մենք միշտ էլ նշում ենք, որ անգամ հակամարտության կարգավորման համատեքստում պաշտոնական Երևանը, այդ թվում՝ նոր Հայաստանի իշխանությունները միշտ ընդգծում են, որ Արցախի ժողովրդի կամքն է վճռորոշ դերակատարություն ունենալու։ Եվ ինչու պետք է պարտադրանք լինի ներքին քաղաքականության համատեքստում մեկ հայրենիք կազմող երկու հանրապետությունների հարաբերություններում։ – Մենք հիշում ենք, թե ինչպիսի ելույթներ էր ունենում Լևոն Մնացականյանը հեղափոխության օրերին՝ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներն անկարգություն որակելով։ Նրա փոփոխությունը արդյոք Երևանի կողմից չէ՞ր պարտադրված։ – Որևէ մեկը երբևէ շահարկումներ չի արել, և դա առհասարակ անթույլատրելի է։ Եվ սա շահարկման խնդիր չէ, այդ օրերին և հեղափոխությունից առաջ էլ հակառակորդն առաջ եկավ և շարունակում էր մինչև ամառվա կեսերը։ Լարվածությունը եղել է, բայց դա հեղափոխության հետ որևէ կապ չունի։ Մենք միշտ օբյեկտիվ ենք եղել, երբ եղել է լարվածություն, ասել ենք՝ կա լարվածություն, իսկ երբ թուլացել է լարվածությունը, ինչպես հիմա է, դա էլ ենք նշում, չնայած Ադրբեջանն այն երկիրն է, որ ամենաանսպասելի, ամենաանհարմար պահի կարող է խախտել ցանկացած պայմանավորվածություն, բայց շահարկումներ այն ժամանակ էլ չեն եղել։ – Կարծում եք՝ Արցախում մի քանի հոգի փորձում են իրավիճակը լարե՞լ։ – Ես բազմիցս ասել, որ նրանք վախենում են 20 թվականից, քանի որ այն ժամանակ մասնակցող ամեն մեկը պետք է դրսևորի իրեն՝ չկարողանալով թիրախավորել մեկ ուրիշին, պետք է սեփական թուլությունները, թերությունները ցույց տա։ Դա ապացուցվեց վերջերս ԱԺ-ում թափուր տեղերի համար ընտրությունների ժամանակ, որին այդ ակտիվիստներից որևէ մեկը չընտրվեց։ Սեփական թերությունները քողարկելու համար ուրիշին են փորձում հիմա մատնանշել։ Եթե հիշում եք, ամռանը որոշ մարդիկ փորձեցին հանրահավաքներ անել, բայց հավաքվում էին 10-12 հոգի։ Եվ նրանք հասկացան, որ հաջորդ ընտրություններին շատ հնարավոր է՝ չանցնեն խորհրդարան, և դիմում են այսպիսի սադրանքների։ Իսկ սեփական ամբիցիաների, բարձր պաշտոնների համար թողնել, որ երկիրը գնա ապակայունացման, անթույլատրելի է։ – Նրանք, ովքեր խոսում են հենց հիմա Արցախում հեղափոխության անհրաժեշտության մասին, հիմնավորում են հետևյալ կերպ՝ որ հետո Բակո Սահակյանը չթողնի իր հետևորդ քաղաքական ուժին։ – Նման բան երբեք չի եղել, մեր բոլոր ղեկավարները հետևորդներ չեն ունեցել, ժառանգականություն չկա։ Ժողովուրդն է ընտրում՝ ով է լինելու իր առաջնորդը, իսկ պարտադրել որևէ բան կամ կեղծել արդյունքները՝ պարզապես հնարավոր

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Հայաստանը զարգացել է ԵԱՏՄ-ի հաշվին․ Լավրով ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն 51 անշարժ գույք, 12 տրանսպորտային միջոց ունի․ «Հրապարակ» «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին. ավտոմեքենան բաժանվել է երկու մասի․ կան վիրավnրներ «Ալե՛ն, չես դադարում ապուշություններ խոսել, տեսա՞ր Ռուսաստանի արձագանքը Քոչարյանի վերաբերյալ» (video) Թրամփ․ հնարավոր է՝ ստիպված լինենք փոխել Ատլանտյան կամ Խաղաղ օվկիանոսի անվանումը Կառավարությունը երկու պաշտոնյայի գործուղում է Վաշինգտոն՝ TRIPP ծրագրի շրջանակում. ArmLur.am «Վահագն Ալեքսանյա՛ն, դու քո ծննդականը տեսե՞լ ես, անհայտ հորդ արած-չարածի համար պատասխան ես տալու» (video) Զախարովա․ Զելենսկին անխոհեմ է գործում և Եվրոպայում միջուկային աղետի վտանգ է ստեղծում Մե՞նք ենք 2 միլիարդ պարտք․ Սերգեյ Լավրովի կոշտ խոսքն՝ ուղղված Փաշինյանին (video) Թրամփի վարչակազմը մտադիր չէ վերադառնալ Իրանի հետ ձեռք բերված փոխըմբռնման հուշագրի դրույթներին «Նարեկ Նալբանդյանը կարող էր հորեղբորս որդին լինել, բայց Նիկոլը չէր դադարի պիղծ․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Գուտերեշը ակնկալում է, որ ԱՄՆ-ը կվճարի ՄԱԿ-ին ունեցած պարտքի մի մասը Զեկույց․ շուրջ 370 պաղեստինցի երեխա պահվում է իսրայելական բանտերում Փեզեշքիանը նոր դեսպաններին կոչ է արել առաջ մղել խաղաղության և հավասար երկխոսության օրակարգը Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում Օգոստոսի 28-31-ն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Եթե Տիգրանաշեն գնալը «հեղափոխություն» է, ցույց տվեք՝ ո՞ր օրենքով. Ռուբեն Սրբազան Պուտինը ՆԱՏՕ-ի տարածքի վրա հարձшկվելու մտադրություն չունի․ Թրամփ ՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի շրջանների և Սև ու Ազովի ծովերի վրա խոցվել է 39 ուկրաինական ԱԹՍ «Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք» Վարչությունը՝ լուծարման շեմին․ «Հրապարակ» Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» Իջևանի քաղաքապետը գործի է անցել․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am