Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով իր խորհրդականի պաշտոնում ՀՀ ԶՈւ հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին նշանակելուն, նախ շեշտել է, որ ոչ մեկի խնդրանքով չի նշանակել Կարապետյանին, որ ՀՀ զինված ուժերի ղեկավարության շրջանում կա տեսակետ, որը տարբերվում է նախորդ ղեկավարության կարծիքից։
«Նրանք, ովքեր ասում են, որ Արշակ Կարապետյանն է ապրիլյան պատերազմի համար պատասխանատու, ասում են, որ նրանից վերև ոչ մեկ պատասխանատու չէ: Նրանք, ովքեր հիշատակում են, որ Արշակ Կարապետյանին Սերժ Սարգսյանն է ազատել աշխատանքից այդ իրադարձությունների արդյունքում, նրանք ասում են` Սերժ Սարգսյանն արդար դատավոր է և այդ իրավիճակում արդար որոշում է կայացրել»,- շեշտեց նա:
Դիտարկմանը` Արշակ Կարապետյանը նաև 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ եղել է Յուրի Խաչատուրովին կից ստեղծված վարչակազմի անդամներից մեկը, Փաշինյանն արձագանքեց, որ դա ոչինչ չի նշանակում, քանի որ Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչների մեծ մասը ներգրավված է եղել այդ պրոցեսների մեջ, ինչը չի նշանակում, որ նրանք պետք է դուրս մղվեն զինված ուժերից:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը