Բելառուսի և Ռուսաստանի նախագահները անպարկեշտ առաջարկներ են արել Սերժ Սարգսյանին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ խոսելով 5 շրջանների հանձնման մասին Սերժ Սարգսյանի հետ խոսակցությունների մասին Բելառուսի նախագահի հայտարարության մասին։Մեհրաբյանն ասել է, որ եթե Սերժ Սարգսյանը կարողացել է հրաժարվել 5 շրջանների հանձնման և համատեղ ռուս–բելառուսական խաղաղապահ զորքեր տեղակայելու Պուտինի և Լուկաշենկոյի առաջարկներից, ապա Նիկոլ Փաշինյանը մտահոգվելու խնդիր չունի։
«Բելառուսի նախագահի հայտարարությունը այն մասին, թե Մինսկի խումբը բավականաչափ արդյունավետ չէ, խոսում է մեր հակառակորդների՝ ի դեմս ադրբեջանցիների ու թուրքերի առաջարկած մոտեցումներին Ալեքսանդր Լուկաշենկոյի միանալու մասին...
7 ամսվա ընթացքում հնարավոր չէ շտկել այն, ինչ տեղի է ունեցել 30 տարվա ընթացքում: Անհասկանալի է, թե ինչու է Հայաստանը ՄԱԿ ԳԱ–ում դեմ քվեարկել Ղրիմի հարցով ուկրաինական բանաձևի դեմ։ ՀԱՊԿ–ի նույն դաշնակիցները՝ Ղազախստանը և Ղրղզստանը ձեռնպահ են քվեարկել։ Կարելի էր այդպես վարվել։ Հասկանալի է, որ մենք չեն կարող ՌԴ–ի դեմ գնալ, սակայն պետք է հաշվի առնել նաև Ուկրաինայի և միջազգային հանրության հետ հարաբերությունները»,–փաստել է Մեհրաբյանը։
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը