Հանրայինը պատրաստվում է գործադուլի

Հանրային ռադիոն իր պատմության կենսագրականում թերևս առաջին անգամ է հայտնվել մերօրյա անփառունակ անտերության մեջ: Հավանաբար եղել են նմանօրինակ ժամանակներ, սակայն, անշուշտ, այն ժամանակաշրջանում բարձրաձայնելը դառնում էր տխուր ճակատագրական,և լուռումունջ համակերպվելը դարձել էր սովորական երևույթ: Այսօր, բարեբախտաբար, այլ է իրավիճակը: Մեր ռադիոյի գործադիր տնօրենի աթոռին Մարկ Գրիգորյանի հայտնվելուց հետո չարաշահումների ցուցակում ամենաթողությունը վերջին տեղում է: Թվարկենք դրանցից մի քանիսը. 1. Բանիմաց,փորձառու հեղինակ-վարողների շնորհիվ սիրված հաղորդումների անձնակազմին անփորձ ու անհասկանալի ճանապարհներով ռադիոյում պատահական հայտնվածներով փոխարինելու շարունակական իրավիճակ/արդեն յուղալի աշխատավարձերով։ 2. Փոքրիշատե անուն-ազգանունով «հայտնի» անձանց՝որպես երրորդ, չորրորդ աշխատանք, նոր գործատեղեր տրամադրելու գերառավելություն: 3. Ռադիոլսողների կողմից վաղուց ընդունված,անսպառ սեր և հարգանք նվաճած, նեղ մասնագիտական որակավորմամբ վաստակաշատ հմուտ հեղինակներից հրաժարվելու գործընթաց՝ զուտ յուրայինների համար հաստիքներ ապահովելու նպատակով: 4. Աշխատավարձերի քմահաճ հանցավոր բաշխում՝առանց տրամաբանության և կանոնակարգի: 5. Ռադիո-հեռուստատեսության Հանրային խորհրդի որոշ անդամների կողմից ապօրինի ռադիո-հեռուստատեսային հաղորդումների վարձատրությունը այլ ազգանուններով: 6. Նույն Հանրային խորհրդի անդամներից յուրաքանչյուրին ռադիոյի երկրորդ հարկում թագավորական կահավորմամբ ու մշտապես գոցված աշխատասենյակներ, որոնք տարվա մեջ բացվում են ընդամենը մի քանի անգամ: Այն դեպքում, երբ ռադիոյում հանրապետության սակավաթիվ վաստակավոր լրագրողները բացառապես զուրկ են աշխատանքային նստատեղից: 7. Առավելամեծ վեցանիշ թվերով աշխատավարձեր՝մի քանի տեղ գրանցված, իսկ ռադիոյում անհասկանալի պաշտոններ զբաղեցնող մարդիկ: 8. Եվ էլի շարունակ: Մի խոսքով, Հանրային ռադիոն դարձել է խոպանչիների պարարտ դաշտ: Իսկ եթերը գիշեր-ցերեկ ապահովող, 24-ժամյա գրաֆիկով տեղխնիկական անձնակազմը 70-ից 100 հազար նվաստացուցիչ աշխատավարձով: Նույնը նաև բարձր վարկանիշով հաղորդումների ոչ «ընտրյալ» հեղինակները: Վստահաբար կարելի է փաստել, որ վաղեմի սիրելի ու փառավոր ավանդույթներով Հանրային ռադիոն կորցրել է իր հիմնական գործառույթներով դեմքը և վերածվել քմահաճույքների փորձադաշտի: Եվ այս ամենը վերջին մեկ տարում: Գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը՝ իր «փափուկ բարձի» քաղաքականությամբ և սին խոստումներով, պարզապես  բացարձակ տեղյակ չէ, անգամ դույզն-ինչ գաղափար չունի ռադիոյի այլազան օղակներում ծագող այլևայլ հիմնախնդիրներից: Չնայած  մեղադրելու էլ չէ. միշտ ու մշտապես նրա կասկածելի գործուղումները աշխարհի տարբեր ուղղություններով թույլ չեն տալիս ժամանակ առ ժամանակ մի փոքր երկար ժամանակով հանգրվանել ռադիոյում և առանց գոռգոռալու լսել իր գործընկերներին: Ստեղծագործական ժողովները, եթերը համակարգող խորհուրդները վաղուց հուշ են դարձել: Ամեն ինչ թաքուն, հանկարծակի և անքննելի: Եվ այսպես շարունակ: Մեր համբերության բաժակը լցվեց վերջերս ռադիոյի որոշ հմուտ հեղինակ-աշխատակիցներին աշխատանքից հեռացման ծանուցագրերը՝ կրկին առանց պատճառների: Մեր կոլեկտիվը/կամ ավելի ճիշտ կլինի ասել ՝ ոչ յուրայինների ստվար մասը/ պահանջում է Մարկ Գրիգորյանի հրաժարականը:  Սա մեր բողոքի հանրայնացումն է և սկիզբը, քանի որ մենք պատրաստ ենք գնալ ավելի կոշտ քայլերի, ինչը հետևանքային լուրջ ազդեցություն կունենա Հանրային ռադիոյի աշխատանքների և եթերի վրա: Իհարկե, կոլեկտիվի ցանկությունն է, որ հետայսու ղեկավար նշանակելիս բացառապես հաշվի առնվի հանրային ռադիոյի ներքին խոհանոցին ու բովանդակային նրբություններին քաջատեղյակ լինելը: Մենք ակնկալում ենք գիտակից, սրտացավ, աշխատանքներին լավատեղյակ նոր ղեկավար, ով կկարողանա վերականգնել Հանրային ռադոյի աշխատունակությունը, վարկանիշը և նշանակությունը հայ քաղաքացու կյանքում: Առայժմ այսքանը: Հ.Գ. Նկատի ունենալով մեզ ունկնդիր աշխարհասփյուռ հայրենակիցների նկատմամբ բոլորիս սերն ու հարգանքը և մեր աշխատանքային պարտավորությունները ունկնդրի հանդեպ՝ մենք առայժմ չենք դիմում կտրուկ քայլերի՝ հույս փայփայելով, որ մեր արդեն խզվող ձայնը վերջապես լսելի կդառնա: Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցներ

դիտվել է 50 անգամ
Լրահոս
«Ալե՛ն, չես դադարում ապուշություններ խոսել, տեսա՞ր Ռուսաստանի արձագանքը Քոչարյանի վերաբերյալ» (video) Թրամփ․ հնարավոր է՝ ստիպված լինենք փոխել Ատլանտյան կամ Խաղաղ օվկիանոսի անվանումը Կառավարությունը երկու պաշտոնյայի գործուղում է Վաշինգտոն՝ TRIPP ծրագրի շրջանակում. ArmLur.am «Վահագն Ալեքսանյա՛ն, դու քո ծննդականը տեսե՞լ ես, անհայտ հորդ արած-չարածի համար պատասխան ես տալու» (video) Զախարովա․ Զելենսկին անխոհեմ է գործում և Եվրոպայում միջուկային աղետի վտանգ է ստեղծում Մե՞նք ենք 2 միլիարդ պարտք․ Սերգեյ Լավրովի կոշտ խոսքն՝ ուղղված Փաշինյանին (video) Թրամփի վարչակազմը մտադիր չէ վերադառնալ Իրանի հետ ձեռք բերված փոխըմբռնման հուշագրի դրույթներին «Նարեկ Նալբանդյանը կարող էր հորեղբորս որդին լինել, բայց Նիկոլը չէր դադարի պիղծ․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Գուտերեշը ակնկալում է, որ ԱՄՆ-ը կվճարի ՄԱԿ-ին ունեցած պարտքի մի մասը Զեկույց․ շուրջ 370 պաղեստինցի երեխա պահվում է իսրայելական բանտերում Փեզեշքիանը նոր դեսպաններին կոչ է արել առաջ մղել խաղաղության և հավասար երկխոսության օրակարգը Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում Օգոստոսի 28-31-ն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Եթե Տիգրանաշեն գնալը «հեղափոխություն» է, ցույց տվեք՝ ո՞ր օրենքով. Ռուբեն Սրբազան Պուտինը ՆԱՏՕ-ի տարածքի վրա հարձшկվելու մտադրություն չունի․ Թրամփ ՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի շրջանների և Սև ու Ազովի ծովերի վրա խոցվել է 39 ուկրաինական ԱԹՍ «Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք» Վարչությունը՝ լուծարման շեմին․ «Հրապարակ» Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» Իջևանի քաղաքապետը գործի է անցել․ «Հրապարակ» Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը․ «Իրավունք» 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am