Մի՛ տանիր փորձության

Նորից ու նորից ծառանում է նույն հարցը. այս ահարկու քաոսից տեղյակները միայն դրսի՞ մոդերատորներն են, թե՞ ներսում էլ կան այդպիսիք։ Էլ առավել՝ երկրի, եկեղեցու, Արցախի, ներքաղաքական-արտքաղաքական կյանքի, իրավապահ մարմինների, բանակի, խորհրդարանի, կառավարության, տնտեսության, «ասֆալտին փռելու», ԱԱԾ կանչելու բոլոր գործընթացները միայնակ իրականացնող Նիկոլ Փաշինյանը և՞ս տեղյակ է, թե ինչ է անում, «ումով» և, որ ամենակարևորն է, ինչու։ Այլապես այսպիսի տոտալ կազմաքանդումը, որևէ կերպ պարապը չլցնելու այս քայլերը մերթ ընդ մերթ տենդի ու մոլուցքի տպավորություն են թողնում։ Եվ եթե անգամ մտածենք, որ մոդերատորները վերջում այս ամենը կարողանալու են շարել դարակներում, ապա հաստատապես հայաստանյան պետականության դարակներում դասավորելու առնվազն ոչինչ մնացած չի լինելու։ Ռուսաստանի (և ոչ միայն, ներկա պահին, բացի Մերկելից ու Թրյուդոյից, ոչ մի երկրի ղեկավար հարկ չի համարել շնորհավորել Փաշինյանի «ջախջախիչ» հաղթանակը ընտրություններում) իշխանությունները վարկած են նետել սոցցանցեր, թե կընտրվի վարչապետ, կշնորհավորեն։ Իհարկե պիտի շնորհավորեն, այլապես դա կնշանակի, որ պատերազմ են հայտարարում Հայաստանին՝ ողջ աշխարհով մեկ։ Ռուսաստանի հետ ակնհայտորեն վատթարացող հարաբերություններին զուգընթաց տեղի ունեցան Ղարաբաղյան խնդրին առնչվող երկու կարևորագույն հանդիպումներ, մեկը՝ Միլանում՝ հակամարտող երկրների ԱԳ նախարարների միջև, որից հետո Լավրովը շտապեց Բաքու, ձևով՝ մասնակցելու Սևծովյան երկրների սամմիթին, բովանդակությամբ՝ քննարկելու Ալիևի հետ ԱԳ նախարարների հանդիպման արդյունքները։ Ինչ ունենք արդյունքում։ ա) Ընդունվեց միլանյան հայտարարություն՝ ԵԱՀԿ համանախագահների մասնակցությամբ, ուր երկու կողմերն էլ` թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական, խիստ «ոգևորված» էին, որ ընդհանուր հայտարարի եկան։ Ողբերգությունն այլ տեղ էր։ Հայտարարության մեջ սևով սպիտակի վրա արձանագրված է` այդ հայտարարության համար հիմք է ընդունվել, Դուշանբեի հանդիպումը։ Ի՞նչ հանդիպում։ Մենք էլ չգիտենք։ Կարելի է հասկանալ սակայն՝ վերելակում տեղի ունեցած։ Փաստորեն, ոգևորությունը վերաբերում էր «այդ» հանդիպմանը։ Սա անշուշտ դիվանագիտական հարաբերություններում, էլ առավել Ղարաբաղյան բանակցային գործընթացում նոր խոսք է։ Եթե չասենք՝ «խոր ձեռքբերում»։ Իհարկե, կողմերը, մանավանդ հայկական կողմը ցայսօր համառորեն չեն ասում՝ Մադրիդյան սկզբունքները, Սանկտ Պետերբուրգ-ժնևյան պայմանավորվածությունները սույն «վերելակով» ոչ և՞ս են լինում, կամ արդեն եղե՞լ են։ Կեսբերան ասվել էր՝ իբր դրանք կարծես կան, կարծես չկան։ Սակայն հետաքրքիրը օրերս ՀՀ ԱԱԽ քարտուղարի բարձրաձայնումն էր՝ չկան դրանք։ Աշխարհաքաղաքական «դիվանագետ», Ղարաբաղյան խնդրի մեծ գիտակ Արմեն Գրիգորյանը առաջ գնալով հայտնաբերել էր` դրանք ոչ ևս են եղել դեռ «Սերժի վախտ», այն է՝ նախորդ իշխանությունների ժամանակ։ Ինչպես ասում են՝ հասանք, իջեք։ Նախ՝ որևէ մեկը երբեք լուրջ չի վերաբերվել այդ ոլորտի հետ որևէ կապ չունեցող հայտնի «քայլողի» Ղարաբաղյան խնդրի «դիագնոստիկային» ընդհանրապես։ Ավելին՝ վերջին շրջանում համառ բնույթ են ստանում լուրերը, որ սույն «դիվանագետն» ազատվել է զբաղեցրած պաշտոնից, սակայն որևէ հաստատում չկա, հեռախոսազանգերին էլ նա չի պատասխանում։ Թողնենք վերջինիս իր բազմազբաղ «օրակարգի» հետ, հիշեցնելով` հենց նա էր, որ գնացել էր Արցախ՝ Սասուն Միքայելյանի հայտնի հայտարարության «տաք» հետքերով, հանդիպել տեղի իսթեբլիշմենտի հետ, այդ թվում՝ ամեն բան երեսին ասող Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին (Օգանովսկի Սամո), հետ վերադարձել։ Ինչ եղավ` տեսանք բոլորս։ բ) Բաքվի հանդիպում. այնտեղ Լավրովի տեսությանն արժանացած ադրբեջանական «առաջնորդը» ասաց, որ խիստ բարենպաստ պայմաններ են ստեղծվել Ղարաբաղի հարցի լուծման համար։ Լավրովն էլ պակաս լավատեսը չէր, դիվանագիտական մի ողջ բառակույտ պտույտի մեջ դրեց (մոտեցումները նոր չեն, բայց համ էլ նոր են)։ Ընդ որում, այդ ամենը խիստ «դրական» էր հայոց կողմի համար այնքանով, որ այդ «բարենպաստությունն» ընթանում էր՝ Ռուսաստանի կողմից Նիկոլ Փաշինյանի ընտրությունները չշնորհավորելու համատեքստում։ գ) Եվ վերջապես` Լուկաշենկոյի «անկեղծացումը». վերջինս իրեն թույլ տվեց դիվանագիտական աններելի պահվածք՝ Նիկոլին առնչվող, դրանից առաջ էլ ասել էր՝ ես երկու անգամ Սերժ Սարգսյանին ասացի՝ Սերժ, այդ հինգ շրջանները բնակեցված չեն, վերադարձրու դրանք Ադրբեջանին, անդամակցեք երկու երկրներդ էլ ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին, Սերժն ասաց՝ ո՛չ։ Արժե՞ շարունակել «նույնականացումը» և կետայնացնել այն, ինչ տեղի է ունենում «Նիկոլի թվին» Ղարաբաղյան խնդրի շուրջ, թե՞ ամեն ինչ առանց այդ էլ պարզ ու հասկանալի է։ Պարզ ու հասկանալին էլ դասական ձևակերպում է ստացել Ղարաբաղյան խնդրով զբաղվող կլասիկ գործիչ Դավիթ Շահնազարյանի կողմից։ Իշխանություն՝ Ղարաբաղի դիմաց։ Գրել է Կարմեն Դավթյանը

դիտվել է 27 անգամ
Լրահոս
«Ալե՛ն, չես դադարում ապուշություններ խոսել, տեսա՞ր Ռուսաստանի արձագանքը Քոչարյանի վերաբերյալ» (video) Թրամփ․ հնարավոր է՝ ստիպված լինենք փոխել Ատլանտյան կամ Խաղաղ օվկիանոսի անվանումը Կառավարությունը երկու պաշտոնյայի գործուղում է Վաշինգտոն՝ TRIPP ծրագրի շրջանակում. ArmLur.am «Վահագն Ալեքսանյա՛ն, դու քո ծննդականը տեսե՞լ ես, անհայտ հորդ արած-չարածի համար պատասխան ես տալու» (video) Զախարովա․ Զելենսկին անխոհեմ է գործում և Եվրոպայում միջուկային աղետի վտանգ է ստեղծում Մե՞նք ենք 2 միլիարդ պարտք․ Սերգեյ Լավրովի կոշտ խոսքն՝ ուղղված Փաշինյանին (video) Թրամփի վարչակազմը մտադիր չէ վերադառնալ Իրանի հետ ձեռք բերված փոխըմբռնման հուշագրի դրույթներին «Նարեկ Նալբանդյանը կարող էր հորեղբորս որդին լինել, բայց Նիկոլը չէր դադարի պիղծ․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Գուտերեշը ակնկալում է, որ ԱՄՆ-ը կվճարի ՄԱԿ-ին ունեցած պարտքի մի մասը Զեկույց․ շուրջ 370 պաղեստինցի երեխա պահվում է իսրայելական բանտերում Փեզեշքիանը նոր դեսպաններին կոչ է արել առաջ մղել խաղաղության և հավասար երկխոսության օրակարգը Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում Օգոստոսի 28-31-ն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Եթե Տիգրանաշեն գնալը «հեղափոխություն» է, ցույց տվեք՝ ո՞ր օրենքով. Ռուբեն Սրբազան Պուտինը ՆԱՏՕ-ի տարածքի վրա հարձшկվելու մտադրություն չունի․ Թրամփ ՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի շրջանների և Սև ու Ազովի ծովերի վրա խոցվել է 39 ուկրաինական ԱԹՍ «Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք» Վարչությունը՝ լուծարման շեմին․ «Հրապարակ» Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք» Իջևանի քաղաքապետը գործի է անցել․ «Հրապարակ» Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը․ «Իրավունք» 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am